Շտաուբբախ ջրվեժ | |
---|---|
գերմ.՝ Staubbachfall | |
![]() | |
Տեսակ | ջրվեժ |
Երկիր | Շվեյցարիա |
Վարչատարածքային միավոր | Բեռն |
Բարձրություն (ԲԾՄ) | 1395 մետր |
![]() ![]() | |
![]() ![]() | |
![]() |
Շտաուբբախ ջրվեժ (գերմ.՝ Staubbachfall), ջրվեժ Շվեյցարիայում։ Գտնվում է Լաուտերբրուննեն քաղաքի մոտ՝ Բեռնի կանտոնում։ Բարձրությունը մոտ 300 մետր է։ Այս արդյունքով նա առաջատարն էր Շվեյցարիայում։ 2006 թվականի նոր ուսումնասիրությունների համաձայն՝ ամենաբարձր ջրվեժը համարվում է Զիրենբախի ջրվեժը (գերմ.՝ Seerenbachfälle)։
Զառիթափ ժայռից իջնելով ցած՝ ջրվեժը առաջացնում է ամպեր և մշուշ։ Հատկապես գեղեցիկ է գարնանը, երբ ավարտվում է ձնհալը և սկսում անձրևային սեզոնը։ Շրջակայքում փշատերև և լայտատերև անտառներ են։
Ջրվեժով կարելի է հիանալ նաև ժայռի մեջ փորված քարանձավից։
1779 թվականին, երբ Յոհան Վոլֆգանգ Գյոթեն այցելում է Լաուտերբրուննեն և տեսնում է ջրվեժը, գրում է «Ջրային ոգիների երգը» (գերմ.՝ Gesang der Geister über den Wassern)[1]։
1816 թվականին Ջորջ Գորդոն Բայրոնը ջրվեժի մասին գրել է, որ այն ունի ձիու պոչի տեսք։ Խոսքը Ապոկալիպսիսի ձիու մասին է[2]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտաուբբախ ջրվեժ» հոդվածին։ |
|