Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոց | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | կիրառական գիտությունների համալսարան և հասարակական համալսարան |
Հիմնադրված է | 1832 |
Անդամակցություն | Գերմանիայի հետազոտական ցանց[1], Գերմանացի ռեկտորների կոնֆերանս[2], Գերմանիայի համալսարանական սպորտային ֆեդերացիա[3] և Informationsdienst Wissenschaft?[4] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Շտուտգարտ |
Կայք | hft-stuttgart.de |
![]() ![]() Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոց, Գերմանիա | |
![]() |
Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոց (գերմ.՝ Hochschule für Technik Stuttgart, կարելի է նաև թարգմանել «Շտուտգարտի կիրառական գիտությունների համալսարան»), պետական բարձրագույն ուսումնական հաստատություն Շտուտգարտում, Բադեն-Վյուրթեմբերգ (Գերմանիա) դաշնային երկրի մայրաքաղաքում։ Դպրոցը հիմնադրվել և լայն ճանաչում է ստացել որպես ճարտարապետների և շինարարների պատրաստման կենտրոն։
Դպրոցը հիմնադրվել է 1832 թվականին որպես «Շինարարների ձմեռային դպրոց» (գերմ.՝ Winterschule für Bauhandwerker): Ուսումնական հաստատությունը պետք է իրականացներ ծանրակշիռ օժանդակություն շինարարներին ամառային ժամանակահատվածում (երբ իրականացվում էին հիմնական շինարարական աշխատանքները), իսկ ձմռանը (երբ շինարարական ակտիվությունը մարում է) բարձրացնել նրանց մասնագիտական մակարդակը։
1865 թվականին իրավունք է ստանում վարձել պրոֆեսորի աստիճանի դասախոսների, որոնք հաստատվում էին թագավորի կողմից։ Մինչև այժմ գործող գլխավոր մասնաշենքի շինարարությունն ավարտվել է 1873 թվականին ճարտարապետ Իոզեֆ ֆոն Էգլի գլխավորությամբ, ով ղեկավարել է ուսումնական հաստատությունը 1848-1893 թվականներին։
1988 թվականին ԲՈՒՀ-ին կից հիմնադրվել է «Իոզեֆ ֆոն Էգլի անվան ինովացիայի և գիտելիքների փոխանցման ինստիտուտ» (գերմ.՝ Joseph-von-Egle-Institut für Innovation und Transfer), ներկայումս «Կիրառական հետազոտությունների ինստիտուտ» (գերմ.՝ Institut für Angewandte Forschung, IAF): 2005 թվականին միանում է Բոլոնյան գործընթացին։ Տարբեր տարիների օգտագործվել են տարբեր անվանումներ`
Ներկայումս դպրոցը համարվում է Կիրառական գիտությունների համալսարաններից մեկը Գերմանիայում (գերմ.՝ Fachhochschule):
Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոցը ուսուցման ծրագրեր է ներկայացնում (այդ թվում անգլերեն լեզվով ) երեք ֆակուլտետներում, շնորհելով «Բակալավրի» և «Մագիստրոսի» աստիճաններ։
Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոցը հետազոտական գործունեության ընթացքում հիմնական շեշտը դնում է ճարտարապետության և շինարարության ոլորտների վրա։ ԲՈՒՀ-ին կից գործող կիրառական հետազոտությունների ինստիտուտում, որտեղ կենտրոնացված է ամբողջ հետազոտական ակտիվությունը, գործում են հետևյալ միջկարգապահական իրավասության կենտրոնները։
Կիրառական հետազոտությունների ինստիտուտում կատարվում են նաև Եվրամիության կողմից ֆինանսավորվող միջազգային հետազոտական նախագծեր ճարտարապետական ակուստիկայի, ջերմամեկուսացման, ջերմաֆիզիկայի և արևային էներգիայի օգտագործման բնագավառներում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոց» հոդվածին։ |
|