Շրոփշիր Բլյու

Շրոփշիր Բլյու
Տեսակկապույտ պանիրներ և բրիտանական պանիր
Առաջացման երկիր Միացյալ Թագավորություն
ՏարածաշրջանԻնվերնես
Կաթկովի կաթ
ԱնունովՇրոպշիր
 Shropshire Blue Վիքիպահեստում

Շրոփշիր Բլյու (անգլ.՝ Shropshire Blue, նաև Կապույտ Շրոփշիր), անգլիական պանիր ազնիվ բորբոսով[1], որի պատրաստման համար օգտագործում են կովի պաստերիզացված կաթ։ Պատկանում է կապույտ պանիրների խմբին։ Պանրի այս տեսակն առաջին անգամ հայտնվել է Շոտլանդիայում[1]։

Շրոփշիր Բլյու պանրի արտադրությամբ առաջին անգամ զբաղվել են Ստյուարտ ամրոցի պանրագործարանում (անգլ.՝ Castle Stuart)[1] Շոտլանդիայի Ինվերնես քաղաքի մոտ։ Պանրի բաղադրատոմսը ստեղծել է 1970-ական թվականներին Էնդի Ուիլյամսոն անունով մի մարդ, ով ի սկզբանե սովորում էր պանրի այլ տեսակի` ստիլթոնի, պատրասրման վարպետությանը Նոթինգհեմշիր կոմսությունում[1]։ Շրոփշիր Բլյուն սկզբում ստացավ Ինվերնես-շիր Բլյու անվանումը (անգլ.՝ Inverness-shire Blue) կամ Բլյու Ստյուարտ (անգլ.՝ Blue Stuart), սակայն հետո հայտնի դարձավ այժմյա անվամբ։ Արտադրողները փոխեցին պանրի անվանումը մի նպատակով` ազդել նրա վաճառքի և հանրաճանաչության մեծացմանը գնորդների շրջանակում։

Ստյուարտ ամրոցի պանրագործարանը փակվել էր 1980 թվականին, և նրա հետ միասին որոշ ժամանակով դադարեցվել էր Շրոփշիր Բլյու պանրի արտադրությունը։ Ժամանակ անց պանիրը նորից սկսեցին արտադրել Լեսթերշիր, Նոթինգհեմշիր և Շրոփշիր կոմսությունների գործարաններում։ Պանիրը շատ բանով նմանեցնում է այնպիսի տեսակները, ինչպիսիք են չեշիրը և ստիլթոնը[2]։

Պանրի արտադրման գործընթացին կաթի մակարդման համար օգտագործում էն բուսական ֆերմենտ։ Պանրի նարնջագույն երանգը ստացվում է աննատո սննդային ներկի ավելացման հետևանքով[1]։ Բծերը ձևավորվում են Penicillium roqueforti տեսակի կապտականաչ բորբոսի ավելացումից։ Հասունացման շրջանը տևում է 10-ից 12 շաբաթ[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրոփշիր Բլյու պանիրը ծածկված է նարնջաշագանակագույն կեղևով։ Ճարպի պարունակությունը կազմում է 34 %: Նրան բնորոշ են սուր բուրմունք և թթվային համ։ Պանրի գլուխներն ունեն 30 սմ բարձրություն և 20 սմ շառավիղ[2], յուրաքանչյուրի քաշը մոտ 8 կգ է։ Շրոփշիր Բլյու պանիրն օգտագործվում է որպես բաղադրիչ սոուսների և կրեմային ապուրների պատրաստման համար։ Ներդաշնակ է թունդ գինիների[2], իռլանդական Էլ-էմի և աղանդերային գինիների հետ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Лучшие сыры мира». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին.
  2. 2,0 2,1 2,2 Гордость Британии: Shropshire Blue
  3. 1,000 Foods To Eat Before You Die: A Food Lover's Life List. Mimi Sheraton