Շևաուն Միզրահի

Շևաուն Միզրահի
Ծննդավայր՝Բոստոն
Մասնագիտություն՝վավերագրող ռեժիսոր և կինոռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 3159896

Շևաուն Միզրահի (թուրքերեն՝ Shevaun Mizrahi), թուրք-ամերիկացի վավերագրական կինոռեժիսոր, օպերատոր։ 2017 թվականին Հեռավոր համաստեղություն ֆիլմի համար Լոկառնոյի կինոփառատոնում արժանացել է «Ժյուրիի հատուկ հիշատակում» մրցանակին[2], ինչպես նաև բազմաթիվ այլ մրցանակների, այդ թվում՝ 2018 թվականին Չոնջուի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին, Վիեննայի միջազգային կինոփառատոնում՝ FIPRESCI քննադատների մրցանակին։ Filmmaker Magazine հանդեսը 2015 թվականին Շևաուն Միզրահիին ընդգրկել է անկախ կինոյի քսանհինգ նոր դեմքերի շարքում[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շևաուն Միզրահին մեծացել է Բոստոնում[4]։ Փենսիլվանիայի համալսարանում ուսանել է կոգնիտիվ նյարդագիտություն և անգլիական գրականություն[5], այնուհետև ավարտել է Նյու Յորքի համալսարանի կինոդպրոցի գեղարվեստի բաժինը[4]։ Նախքան կինոյի աշխարհում գործունեություն ծավալելը[6], 2018 թվականին Գուգենհայմ կրթաթոշակ է ստացել արվեստի գծով։ Միզրահիի լուսանկարները ցուցադրվել են Ամերիկյան արվեստի Սմիթսոնյան թանգարանում և Քորքորան պատկերասրահում։ Միզրահիի առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմը՝ «Հեռավոր համաստեղությունը», մասնակցել է Անկախ կինովավերագրական նախագծերի (IFP Documentary) աշխատանոցին և Անկախ ռեժիսորական նախագծերի (IFP Project) ֆորումին (Նյու Յորք)։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շևաուն Միզրահի Հեռավոր համաստեղություն ֆիլմն առաջադրվել և արժանացել է հետևյալ մրցանակներին՝

  • Վիեննալե (Վիեննայի միջազգային կինոփառատոն), արժանացել է միջազգային կինոքննադատների մրցանակին[7]
  • Սևիլյայի կինոփառատոն, New Waves Non-fiction մրցանակ[8]
  • Առաջադրվել է 23-րդ միջազգային ամենամյա Independent Spirit մրցանակի համար[9]
  • Չոնջուի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին[10]
  • Լոկարնոյի կինոփառատոնում արժանացել է «Ժյուրիի հատուկ հիշատակում» մրցանակին, 2017
  • International Documentary Association Awards, «Լավագույն կինեմատոգրաֆիա» մրցանակ
  • International Documentary Association Awards, առաջադրվել է «Լավագույն մոնտաժում» մրցանակի համար
  • Cinema Eye Honors, առաջադրվել է՝ «Լավագույն դեբյուտային ֆիլմ»
  • Cinema Eye Honors, առաջադրվել է՝ «Լավագույն կինեմատոգրաֆիա»
  • Լոնդոնի կինոփառատոն, առաջադրվել է՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ»
  • Տակոմայի կինոփառատոն, «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակ
  • DokuFest, «Լավագույն ֆիլմ» մրցանակ
  • Message to Man, «Լավագույն դեբյուտային ֆիլմ» մրցանակ
  • Message to Man, International Federation of Film Societies Prize
  • Ոսկե ծիրան կինոփառատոն, «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.gf.org/fellows/all-fellows/shevaun-mizrahi/
  2. «Locarno winners include Chinese doc 'Mrs. Fang', Isabelle Huppert». Screen (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
  3. «'Distant Constellation': A Cinematic Chamber of Memories Created By One Woman and an Inexpensive Camera» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  4. 4,0 4,1 Rizov, Vadim. «Shevaun Mizrahi | Filmmaker Magazine». Filmmaker Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  5. «Shevaun Mizrahi». pardo.ch (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. ‘Distant Constellation’: A Cinematic Chamber of Memories Created By One Woman and an Inexpensive Camera
  7. «VIENNALE 2017 PRIZE WINNERS | Viennale». www.viennale.at (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  8. «SEFF'17 - Palmarés 2017». festivalcinesevilla.eu (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  9. «Best Feature - Independent Spirit Awards: 'Call Me by Your Name' Leads With 6 Nominations». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  10. «Jeonju Festival Prize Recipients». Variety(Sonia Kil) (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.