Ողնուցավոր թռչուններ (Carinatae կամ Volantes), ողնուցակուրծք կամ թռչող թռչուններ են, թռչունների ենթադաս։ Ողնուցավոր թռչունին են պատկանում թռչունների տեսակների բացարձակ մեծամասնությունը՝ 8600 մետրից 8550 մետրը։ Կրծոսկրի երկայնքով անցնում է ոսկրե ելուստը՝ ողնուցը (այստեղից՝ անվանումը), որին ամրանում են թևերը շարժող մկանները։ Ողնուցավոր թռչուններ, բացի մի քանի տեսակներից, օժտված են թռչելու ունակությամբ։ Լավ զարգացած են թևերի թափահարող և պոչի փետուրները։
Հայաստանում տարածված թռչունների 300-ից ավելի տեսակները պատկանում են ողնուցավոր թռչուններին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 614)։ |