Ողջերն ու մեռածները խորվ.՝ Živi i mrtvi | |
---|---|
Երկիր | Խորվաթիա Բոսնիա և Հերցեգովինա |
Ժանր | պարտիզանների մասին ֆիլմ և դրամա |
Թվական | 2007 |
Լեզու | խորվաթերեն |
Ռեժիսոր | Kristijan Milić? |
Սցենարի հեղինակ | Յոսիպ Մլակիչ |
Դերակատարներ | Filip Šovagović?, Վելիբոր Տոպիչ, Marinko Prga?, Slaven Knezović?[1] և Izudin Bajrović?[1] |
Օպերատոր | Դրագան Մարկովիչ |
Պատմվածքի վայր | Բոսնիա և Հերցեգովինա |
Կինոընկերություն | Porta |
Տևողություն | 87 րոպե |
Ողջերն ու մեռածները (խորվ.՝ Živi i mrtvi), խորվաթական լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված 2007 թվականին Յոսիպ Մլակիչի վեպի հիման վրա։ Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Բոսնիա և Հերցեգովինայում և Խորվաթիայի Հանրապետությունում։ Ֆիլմում զուգահեռ զարգանում են սյուժետային երկու գծեր, որոնցից մեկը ներկայացնում է Բոսնիական պատերազմի դեպքերը (1993 թվական), մյուսը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1943 թվական)։
1943 թվականին խորվաթ դոմոբրանների (չեխ․՝ domobrana, խորվ.՝ domobrani, սլովեն.՝ domobranci, բառացի՝ «տան (հայրենիքի) պաշտպաններ») մի խումբ հրաման է ստանում ոչնչացնել հարավսլավական պարտիզանական ջոկատը, որ թաքնվում էր Բոսնիայի լեռներում ու անտառներում։ Խորվաթ մարտիկներն ուղևորվում են դեպի Սև ջրեր կոչվող վայրը, բայց ընկնում են պարտիզանների շրջափակման մեջ, ու մի քանի կարճատև մարտերից հետո նրանց ջոկատից գրեթե ոչ ոք կենդանի չի մնում։
Ուղիղ հիսուն տարի անց Խորվաթիայի պաշտպանության խորհրդի մի խումբ զինվորներ հանձնարարություն են ստանում գրավել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բարձունք այդ նույն վայրում։ Պատմությունը միստիկորեն կրկնվում է։ Ընդ որում՝ Խորվաթիայի պաշտպանության խորհրդի մարտիկներից մեկի պապը եղել է այն դոմոբրանների շարքում, ովքեր 1943 թվականին կռվել են հարավսլավական պարտիզանական ջոկատի դեմ։
|