Ոմն Հանս Պֆաալի անհավանական արկածները անգլ.՝ The Unparalleled Adventure of One Hans Pfaall | |
---|---|
![]() Յան Դարգենտի նկարազարդումը «Ոմն Հանս Պֆաալի անհավանական արկածների» մասին Ժյուլ Վեռնի «Էդգար Պոն և նրա ստեղծագործությունը» (Edgar Poe et ses œuvres) գիտահանրամատչելի գրքի համար (1864 թ.) | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական ֆանտաստիկա |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Էդգար Ալլան Պո |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1835 |
Հրատարակվել է | 1835 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/poe/pfaal/pfaal.html |
![]() |
«Ոմն Հանս Պֆալի անհավանական արկածները» կամ «Հանս Պֆֆալ» (The Unparalleled Adventure of One Hans Pfaall)[1], ամերիկացի գրող Էդգար Ալան Պոյի կարճ պատմվածք, որը հրապարակվել է 1835 թվականի հունիսին «Հարավային գրական սուրհանդակ» (Southern Literary Messenger) ամսագրի «Հանս Ֆաալ - մի պատմություն» (Hans Phaall -- A Tale) վերնագրով, որը Պոն նախատեսել էր որպես խաբեություն[2]:
Պատմությունը համարվում է ժամանակակից գիտաֆանտաստիկ ժանրի առաջիններից մեկը[3][4][5]: Պատմությունը ներկայացնում է դեպի Լուսին ուղևորությունը Պֆաալ անունով մի մարդու, որը խոստանում է հայտնել Լուսնի մակերևույթի և լուսնաբնակների վերաբերյալ տեղեկատվությունը, իր մի քանի սպանությունների համար ներում շնորհելու դիմաց, որոնք նա կատարել էր Երկիրը լքելուց անմիջապես առաջ:
Պոն նպատակ է ունեցել շարունակել խաբեությունը հրապարակումները շարունակելով, սակայն 1835 թվականի օգոստոսի 25-ի Նյու Յորքի Sun օրաթերթի համարում տպագրվել է նմանատիպ հոդված (Լուսնային մեծ խաբեություն), որը ներկայացվել է որպես իրական իրադարձություն և մեծ հնչեղության է արժանացել ու կլանել է հանրային ողջ ուշադրությունը: Այդ պատճառով Պոն հրաժարվել է իր խաբեությունը շարունակելու մտքից: Ավելի ուշ Պոն գրել է, որ իր պատմվածքի ծաղրական երանգը հեշտացրել էր ընթերցողներին ենթադրյալ կեղծիքը տեսնելը:
Մի ջերմ օր (ճշգրիտ չի նշվում, երբ) Ռոտերդամի բիրժայի հրապարակում վայրէջք է կատարում մի հսկա օդապարիկ: Այն անկանոն ձևի էր. օդապարիկի զամբյուղը գլխարկանման էր: Օդապարիկում գտնվում էր մամնի անհամաչափ կառուցվածքով մի էակ, որի բոյը երկու ֆուտ (60,96 սմ) էր: Նա բուրգոմիստր Սուպերբուս վան Ունդերդուքին փոխանցում է մի փակ փաթեթ, որից հետո օդապարիկը մեծ արագությամբ բարձրանում ու անհետանում է երնքում:
Պարզվում է, որ փաթեթում նամակ կա իրենց քաղաքի բնակիչներից Հանս Պֆաալից, որը զբաղվում էր կրակը բորբոքելու համար օդամղիչ փուքսերի վերնորոգմամբ: Նամակում Պֆաալը պատմում է վերջին տարիների իր դաժան կյանքի մասին, իր պարտքերի և իրեն հանգիստ չտվող պարտատերերի մասին, նաև հսկա օդապարիկ կառուցելու անհագ ձգտման մասին: Որից հետո պատմում է այդ հսկա օդապարիկը կառուցելու և այն մասին, որ ինքը գիտի ինչպես ստանալ անհայտ գազ, որը միայն հայտնի է խորհրդավոր մի մարդու` ոմն Նանտ քաղաքի բնակիչ: Ըստ Պֆաալի այդ էլեմենտը երկար ժամանակ համարվել է ազոտի մաս: Նրա խտությունը 37,4 անգամ ջրածնի խտությունից փոքր է:
Օդապարիկով թռչելուց առաջ (որի պատրաստությունները խիստ գաղտնի է արել) Պֆաալն իր պարտատերերերին խաբելով հրավիրել է ցախանոց և թռիչքի մեկնարկի պահին այրել է դեպի վառոդով լի տակառը հասնող ֆիտիլը:
Որից հետո Պֆաալը մանրամասն նկարագրվում է օդապարիկով թռիչքը։ Ձեռագիրը, որը կազմում է պատմության մեծ մասը, մանրամասնում է, թե ինչպես է Պֆաալին հաջողվել հասնել Լուսին` ստեղծելով հեղափոխական նոր օդապարիկ և մի սարք, որը տիեզերքի վակուումը սեղմելով վերածում է շնչելու համար պիտանի օդի: Երբ մթնոլորտային ճնշումը շատ է նոսրանում, Պֆաալը մտնում է հերմետիկ գոնդոլի մեջ և միացնում է «պարոն Գրիմմի մթնոլորտային օդը խտացնելող սարքը»:
Վերջապես, օդապարիկը շրջվում է և սկսում է մոտենալ Լուսնին: Ճանապարհորդությունը տևում է 19-ը օր և Պֆաալը հասնում է Լուսին: Նամակում պատմվում է Երկրի նկարագրությունները տիեզերքից, ինչպես նաև Երկրի բնական արբանյակի կրակոտ, հրաբխային մակերևույթի վրա վայրէջքը: Նամակի վերջում Պֆաալը Ռոտերդամի բուրգոմիստրին և աստղագիտական միության նախագահին առաջարկում է Լուսնի կյանքի մասին տեղեկություններ հայտնել, եթե երեք պարտատերերի սպանությունը իրեն ներվի:
Ձեռագիրը կարդալուց հետո քաղաքային իշխանությունները համաձայնվում են, որ Պֆաալը պետք է ներում ստանա, բայց տեքստը նրանց բերած սուրհանդակը (ակնհայտորեն Լուսնի բնակիչը) անհետացել էր, և նրանք չէին կարող վերականգնել կապը նրա հետ:
Էդգար Ալան Պոն սովորել է Վիրջինիայի համալսարանում 1826 թվականին, երբ այնտեղի ֆակուլտետի նախագահն էր Ջորջ Թաքերը, և հայտնի է, որ նա կարդացել էր Թաքերի 1827 թվականի «Ճանապարհորդություն դեպի Լուսին» վեպը և դրանից ոգեշնչվել «Հանս Պֆաալը» գրելու համար[6][7]:
Հարրի Հարիսոնը և Մալքոլմ Էդվարդսը, 1979 թվականի «Տիեզերանավը փաստերում և հորինվածքներում» գրքում, մեկնաբանում են, որ Թաքերի պատմությունը «կարող էր [...] պատասխանատու լինել» Պոյի պատմության համար[8], մինչդեռ Ջ. Օ. Բեյլին գրում է, որ Պոյի պատմությունը «անշուշտ շատ բանում է պարտական» Թաքերի պատմվածքին[6], իսկ Ադամ Ռոբերթսն այնքան հեռու է գնում, որ ասում է, որ «Պոն մի քանի էջ գրագողություն է արել»[9]:
Բեյլին, 1942 թվականին Ամերիկայի ժամանակակից լեզուների ասոցիացիայի հրապարակումների հոդվածում, որը վերլուծում է Պոյի մի քանի պատմվածքների աղբյուրները, այդ թվում՝ «Հանս Պֆաալը», բացահայտում է մի քանի զուգահեռներ երկու պատմությունների միջև, ներառյալ ճամփորդության ժամանակ օդի պակասի պատճառով գլխապտույտի կամ գիտակցության կորստի մասին հղումները, գրավիտացիայի ուղղության փոփոխությունից (bouleversement) հետո Լուսինը Երկրի հետ շփոթելը: Ինչպես նաև առաջին դեմքով պատմողը հետաձգում է գիտական հայտնագործությունների քննարկումը անձնական պատճառներով, սակայն խոստանում է դրանք առանձին հրապարակել ավելի ուշ: Բեյլին եզրակացրել է, որ պատմվածքի համար Պոյի աղբյուրները բազմազան են և բարդ, սակայն նյութի զգալի քանակությունը կարելի է գտնել Թաքերի գրքում, և դա չի կարող բացատրվել 1828 թվականի մարտին American Quarterly Review-ում հրապարակված A Voyage to the Moon գրախոսության հետ ծանոթ լինելով (որը նախկինում առաջադրվել էր որպես բացատրություն, որ Պոն հղում է արել «Հանս Պֆաալ» 1840 թվականի հրատարակության գրառման մեջ), քանի որ Թաքերի և Պոյի պատմության որոշ ընդհանուր գծեր ակնարկում չեն հիշատակվել[10]:
Պոյի պատմությունը ազդեցություն է ունեցել և հիշատակվում է Ժյուլ Վեռնի Երկրից մինչև Լուսին (1865) գիտաֆանտաստիկ վեպի վրա, որը կարելի է դիտել որպես պատմության վերապատմում[11]: Ժյուլ Վեռնը Պոյին համարել է «գիտական վեպի» ստեղծող, երբ նրան անվանել է «հրաշալի գիտական վեպի ստեղծող» («le créateur du roman merveilleux scientifique»)[12]:
Պատմության ավարտից հետո հեղինակը նշումներ է արել, որոնցում նա քննարկում է Սան թերթում տպագրված հայտնի խաբեության սխալները, որոնք այժմ հայտնի են որպես «Լուսնային մեծ խաբեություն», դրա չհիմնավորվածությունը և ընթերցողների դյուրահավատությունը: Նա դրան հակադրում է իր սեփական դատողությունները:
Պֆաալի տեքստում և ծանոթագրություններում հեղինակը հենվում է որոշակի հիպոթեզների և տեսությունների վրա, (մեր օրերում հնացած գիտական տեսություններ): Նախ, Երկրից մինչև Լուսին ամբողջ տարածությունում մթնոլորտի առկայությունը: Նաև հիշատակում է Խոռոչավոր Երկրի վարկածի[Ն 1] ժամանակակից տարբերակը.
(ապրիլի 7-ի գրառում) Դեպի հյուսիս <…> ձգվում էր շարունակական, կամ գրեթե շարունակական դաշտ: Նրա մակերեսը, որը սկզբում հարթ էր, աստիճանաբար իջնում էր՝ ստանալով նկատելի գոգավոր ձև և ավարտվում էր հենց բևեռի մոտ՝ կլոր, կտրուկ արտահայտված իջվածքով։ Վերջինս երևում էր շատ ավելի մուգ, քան մնացած կիսագունդը և տեղ-տեղ ամբողջովին սև էր[1][12]։
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոմն Հանս Պֆաալի անհավանական արկածները» հոդվածին։ |