Ոուստամ և Զոհրաբ (օպերա)

Ոուստամ և Զոհրաբ
ադրբ.՝ Rüstəm və Zöhrabرستم و هراب
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԿոմպոզիտորՈւզեիր Աբդուլ Հուսեյն օղլի Հաջիբեկով
Լիբրետտոյի
հեղինակ
Ուզեիր Աբդուլ Հուսեյն օղլի Հաջիբեկով
Լիբրետտոյի
լեզու
ադրբեջաներեն
Սյուժեի աղբյուրՇահնամե
Գործողությունների քանակ4
Ստեղծման տարեթիվ1910
Առաջնախաղի տարեթիվ1910

Ոուստամ և Զոհրաբ (ադրբ.՝ Rüstəm və Zöhrab), Ուզեիր Հաջիբեկովի երրորդ մուղամային օպերան, Գրվել է 1910 թվականին Ֆիրդուսիի «Շահնամե» պոեմի հիման վրա[1]։

Չորս գործողությունից բաղկացած ադրբեջանական օպերայի տեքստը հարուստ է բանաստեղծական կտորներով։ Լիբրետոյի հեղինակի մասին մի շարք գաղափարներ կային։ Հետաքննության արդյունքում վեճերը ավարտվել են և հաստատվել է, որ բանաստեղծությունների մի մասը պատկանում է Բ. Ազարին։ Այս օպերայում հեղինակը կրճատել է մուգամի տեսարանները և երաժշտության մեծ մասը ինքն կազմել[2]։

Օպերայի առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1910 թվականի նոյեմբերի 25-ին, Բաքվում Թագիև թատրոնում։ Օպերայի առաջին ներկայացումը ղեկավարել է Հուսեյն Արաբլինսկին։ Դիրիժորը Ուզեյիր բեկ Հաջիբեյովն էր։ Հիմնական դերերը խաղացել են Հուսեյն Արաբլինսկին (Զոհրաբ), Ախմեդ Աղդամսկին (Թեհմինե), Հ. Թերեկուլովը (Քեյքավուս) և այլ դերեսանները։

Օպերան երկրորդ անգամ բեմադրվեց 1915 թվականի մարտի 6-ին, Զ.Թագիևի թատրոնում ՝կոմպոզիտոր Մ. Մագոմաևի Բենեֆիսը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Рустам и Зохраб Электронная энциклопедия Узеира Гаджибекова.
  2. RÜSTƏM VƏ SÖHRAB (1910)
  • А. Г. Сарабский. / Возникновение и развитие азербайджанского музыкального театра (до 1917 г.). — Баку: Издательство АН Азербайджанской ССР, 1968. — Т. 2. — С. 77. — 273 с.