Ոչ աստվածներ, ոչ տերեր

Anarchists carrying a banner
Երթով ընթացող անարխիստները, որոնց պաստառներից մեկի վրա գրված է «Ոչ աստվածներ, ոչ պետություններ, ոչ տերեր» (անգլ.՝ No Gods, No Country, No Masters)

Ոչ աստվածներ, ոչ տերեր (անգլ.՝ No gods, no masters), անարխիստական և արհմիութենական կարգախոս։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հրատարակություն «The Woman Rebel», 1914 թվական

Իր մահից կարճ ժամանակ առաջ ֆրանսիացի սոցիալիստ Լուի Բլանկին սկսել է հրատարակել «Ոչ աստված, ոչ տեր» թերթը։

Կարգախոսը ակտիվորեն օգտագործվում էր անգլիացի անարխիստների կողմից 19-րդ դարի վերջին։ 1912 թվականին Լոուրենս տեքստիլ գործարանի գործադուլի ժամանակ այն ներկայացված է բրոշյուրում, որը տարածել են աշխարհի արդյունաբերական աշխատողները[1]։

1914 թվականին Մարգարետ Սենգերը կազմակերպել է «Ապստամբ կինը» ամսական բաշխում՝ ութ էջանոց տեղեկատվական գրքույկ, որը քարոզում էր բեղմնականխման այս կարգախոսի ներքո։ Նա պնդում էր, որ յուրաքանչյուր կին իր մարմնի տիրուհին է[2]։

Կարգախոսն այսօր էլ շարունակում է գործածվել անարխիստների շրջանում[3]։

Ժողովրդական մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարգախոսը երկու անգամ հիշատակել է գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն իր 1886 թվականի «Բարուց և չարից այն կողմ։ Ապագայի փիլիսոփայության նախերգանք» աշխատության մեջ[4]։
  • Ջոզեֆ Քոնրադին՝ «Գաղտնի գործակալը» աշխատության պրոֆեսորը, որն առաջին անգամ հրատարակվել է 1907 թվականին, ասում է. «Իմ կարգախոսն է՝ ոչ Աստված, ոչ տեր»[5]։
  • Ոգեշնչված կարգախոսից՝ անգլիացի բանաստեղծ Ալֆրեդ Էդվարդ Հաուսմենը գրել է «Աստծո և մարդկանց օրենքները» բանաստեղծությունը, որը տպագրվել է 1922 թվականին «Վերջին բանաստեղծությունները» ժողովածուի մեջ[6]։
  • Women without superstition: No gods - No Masters!՝ Էննի Լոուրի Գեյլորի կողմից հրատարակված 19-րդ և 20-րդ դարերի ազատ մտածող կանանց ստեղծագործությունների ժողովածուի անվանումն է[7]։
  • «Ոչ աստված, ոչ տերեր» անունը 2010 թվականին Fallout: New Vegas համակարգչային խաղի չորս հնարավոր վերջնական որոնումներից մեկն է։

Երաժշտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարգախոսը ակտիվորեն օգտագործվում է երաժշտության մեջ՝ կապված լինելով պանկ շարժման հետ։ Այնուամենայնիվ, երաժշտության մեջ այն առաջին անգամ հայտնվել է 1965 թվականին ֆրանսիացի անարխիստ շանսոնիե Լեո Ֆերեի («Ni Dieu ni maître») երգում[8]։ Կա համանուն երգ անգլիական crust punk/heavy metal խմբի Amebix (EP Who's the Enemy[9]), շվեդական դեթ մետալ խմբի Arch Enemy (Khaos Legions[10][11]), լյուքսեմբուրգյան նեոֆոլկ խմբի Rome (ալբոմ Confessions D'Un Voleur D'Ames[12]) և Չիկագոյի Harm's Way խումբը (EP No Gods, No Masters, 2010 թվական[13])։ Կարգախոսը որպես երգչախումբ օգտագործվում է Nailbomb-ի «Religious Cancer» երգում (Point Blank ալբոմ[14])։ 2014 թվականին կանադացի կանանց Pantychrist փանկ խումբը թողարկել է համանուն երգ[15], որի տեքստում նշված է ֆեմինիստների կարգախոսը։ Իսկ ամերիկյան Choking Victim[16] փանկ խմբի No Gods, No Managers ալբոմի վերնագիրը վերաձևակերպում է բուն կարգախոսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «mshist». Wyatt.elasticbeanstalk.com. 1916 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
  2. «"No Gods, No Masters": Margaret Sanger on Birth Control». gmu.edu. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.
  3. Guérin, Daniel No Gods, No Masters - Daniel Guérin - Google Books. — 2005. — ISBN 9781904859253
  4. «Friedrich Nietzsche, Beyond Good and Evil». 2009-02. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 12-ին.
  5. (Joseph Conrad, The Secret Agent, Pan Classics, 1975 edition, p. 228)
  6. «The laws of god, the laws of man». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  7. «The Michigan Daily - Google News Archive». Վերցված է 2012 թ․ հունիսի 18-ին.
  8. «Léo Ferré - Ni Dieu Ni Maître».
  9. «AMEBIX- Who's the Enemy 7"EP (Spiderleg Records, UK, 1982)». goodbadmusic.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.
  10. «Arch Enemy official site». Arch Enemy. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  11. «Khaos Legions review». allmusic.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.
  12. «Rome (4) - Confessions D'Un Voleur D'Ames». Discogs (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
  13. «Closed Casket Activities " Harm's Way – No Gods No Masters». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  14. «Religious Cancer Lyrics at Google Play Music».
  15. «Pantychrist Bandcamp». Pantychrist. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  16. «No Gods/No Managers: Choking Victim: Amazon.ca: Music». Amazon.ca. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.