Ոչ կոմբատանտներ (ֆր.՝ non-combattants - «չկռվողներ», «ոչ զինվորներ»), միջազգային իրավունքում անձինք, որոնք ընդգրկված են պատերազմող կողմի զինված ուժերի կազմում, բայց չեն մասնակցում ռազմական գործողություններին, որոնք միայն սպասարկում են և ապահովում զինված ուժերի գործունեությունը[1]։ Իրավունք ունեն զենք օգտագործել միայն ինքնապաշտպանության նպատակով։
Համաձայն Ժնևի 1949 թվականի կոնվենցիայի որոշման և 1977 թվականի արձանագրության ոչ կոմբատանտներ են հանդիսանում Կարմիր խաչի և ինտենդանտության անձնակազմը, զիվորական իրավաբանները, զինվորական լրագրողները, հոգևորականները[2]։ Միջազգային իրավունքը տարբերություն է դնում այս մարդկանց և կոմբատանտների միջև, ովքեր անմիջականորեն մասնակցում են մարտերին ։ Ոչ կոմբատանտների համար հակառակորդի կողմից գերևարվելու դեպքում հատուկ իրավական կարգավիճակ է նախատեսվում։ Եթե ոչ կոմբատանտը մասնակցում է մարտական գործողություններին, ապա կորցնում է հատուկ կարգավիճակը և միայն այդ ժամանակ նրա դեմ կարելի է զենք օգտագուծել։
Ոչ կոմբատանտները չեն կարող թշնամու կողմից զինված հարձակման անմիջական օբյեկտ լինել, քանի որ, ի տարբերություն կոմբատանտների, նրանք ռազմական բախման ընթացքում բռնության կիրառման սուբյեկտ չեն (համաձայն Հաագայի IV կոնվենցիայի սահմանման)։ Ըստ այդմ, եթե նրանք ռազմական գործողությունների ընթացքում բերման են ենթարկվում թշնամու կողմից, ապա նրանց չպետք է համարել ռազմագերիներ[3]։