Ոսկե աստղի ասպետ ռուս.՝ Кавалер Золотой Звезды | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա |
Թվական | 1951 և 1950[1] |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Յուլի Ռայզման[2] |
Սցենարի հեղինակ | Semyon Babayevsky? |
Դերակատարներ | Սերգեյ Բոնդարչուկ, Anatoly Chemodurov?, Կիրա Կանաևա, Բորիս Չիրկով և Վլադիմիր Ռատոմսկի |
Օպերատոր | Սերգեյ Ուրուսևսկի[3] |
Երաժշտություն | Տիխոն Խրեննիկով |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 118 րոպե |
«Ոսկե Աստղի ասպետ» (ռուս.՝ «Кавалер Золотой Звезды»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Յուլի Ռայզմանը 1950 թվականին Սեմյոն Բաբաևսկու համանուն վեպի հիման վրա։ Այն պատմում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս Սերգեյ Տուտարինովի աշխատանքային գործունեության և սիրո մասին։ Պրեմիերան կայացել է 1951 թվականի հուլիսի 9-ին։ Ֆիլմը ներառվել է 1951 թվականի Կաննի կինոփառատոնի ծրագրում[4]։
Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս Սերգեյ Տուտարինովը պատերազմից հետո վերադառնում է Ստավրոպոլի երկրամաս՝ հայրենի ստանիցա, ինչպես նա սկզբում կարծում էր, կարճ ժամանակով, բայց ծանոթանալով շրջանի կյանքին, մնում է վերականգնելու պատերազմի ժամանակ ավերված տնտեսությունը։ Սերգեյն առաջարկում է «հնգամյա պլան», որը ներառում է էլեկտրակայանի կառուցումը։ Շրջգործկոմի նախագահը՝ ծեր կարմիր մարտիկը, դեմ է, բայց Սերգեյին աջակցում են շրջկոմի և կրայկոմի քարտուղարները, նրա ծրագիրը քննարկում և հաստատում է ստանիցայի աշխատավոր ժողովուրդը։ Սերգեյն ստանում է շրջանային գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը, և, ցուցաբերելով իրական ղեկավարի ունակություններ, հաջողության է հասնում աշխատանքում։ Դժվարությամբ են դասավորվում նրա հարաբերությունները Իրինայի հետ, որի հետ նա ծանոթացել է ստանիցա վերադառնալիս։
|