Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ոսկե ատրճանակով մարդը The Man with the Golden Gun | |
---|---|
Հեղինակ | Յան Ֆլեմինգ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | լրտեսական վեպ և քրեական վեպ |
Թեմա | Սառը պատերազմ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Ջեյմս Բոնդ և Francisco Scaramanga? |
Նկարագրում է | Լոնդոն և Ճամայկա |
Շարք | Ջեյմս Բոնդ |
Նախորդ | Ապրում ես միայն երկու անգամ |
Հաջորդ | Ութոտնուկը և կայծեր աչքերից |
Կազմի հեղինակ | Ռիչարդ Չոպինգ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Jonathan Cape |
Հրատարակման տարեթիվ | 1965 |
Սցենարի հեղինակ | Ռիչարդ Մայբաում |
«Ոսկե ատրճանակով մարդը» (անգլ.՝ The Man with the Golden Gun) - Յան Ֆլեմինգի տասներկուերորդ վեպը Ջեյմս Բոնդի մասին։
Ջեյմս Բոնդի առջև խնդիր է դրված ոչնչացնել ամենավտանգավոր վարձու մարդասպան և Ինթելիջենթ Սերվիսի թշնամի թշնամի Ֆրանցիսկո (Պակո) Սկրամագային, որը բազմաթիվ բրիտանական գործակալների է սպանել։ Սկրամագան հոյակապ հրաձիգ է, որը երբեք չի բաժանավում զենքից, որի համար էլ ստացել է «ատրճանակ» մականունը։ Առաջադրանքը կատարելու համար 007 գործակալը մեկնում է Ճամայկա, որտեղ ըստ նախնական տեղեկատվության գտնվում է հանցագործը։ Պատահաբար ընկնելով հետքի վրա՝ Ջեյմս Բոնդն իմանում է նրա ծրագրերի մասին և կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի խանգարի հանցագործին։ Արդյունքում ԱԱՀ-ի և մաֆիայի հետ դաժանագույն պայքարում 007 գործակալը հաղթող է դուրս գալիս՝ փայլուն կատարելով իր առջև դրված խնդիրը։
Գործողությունները տեղի են ունենում «Ապրում ես միայն երկու անգամ» վեպում նկարագրող իրադարձություններից մեկ տարի անց, որտեղ Ջեյմս Բոնդը հաշվեհարդար տեսավ Բլոֆելդի հետ։ 007-ը, որին Հեռավոր Արևելքում մեռած են համարվում, հանկարծակի հայտնվում է Լոնդոնում և Մ-ի հետ շուտափույթ հանդիպում է պահանջում՝ զեկուցման համար։ Գաղտնի ծառայությունը կասկածում է, որ այստեղ ինչ որ բան այն չէ, բայց հենց Մ-ի պնդմամբ հանդիպումն այնուամենայնիվ կայանում է։ Ղեկավարի առանձնասենյակում Բոնդը սպանության փորձ է կատարում Մ-ի դեմ, բայց ամեն ինչ բարեհաջող է ավարտվում և՛ Բոնդի, և՛ Մ-ի համար։ Բոնդին, որի ուղեղը լվացել էին ԽՍՀՄ-ում, ուղարկում են հիվանդանոց վերականգնման։ Իսկ որպեսզի ամբողջովին վերականգնվի, նա պետք է վերացնի վարձու մարդասպան Ֆրանցիսկո Սկրամանգային։ Շատերը Գաղտնի ծառայությունում գտնում են, որ առաջադրանքն անհնար է…
Ոսկե ատրճանակով մարդը ֆիլմը երկրորդն է Ռոջեր Մուրի մասնակցությամբ։ Այս ֆիլմը եզրափակիչն էր վեպերի էկրանավորման մեջ, քանի որ հաջորդ ֆիլմը նկարահանվեց ըստ Յան Ֆլեմինգի կերպարների։
Սցենարի հեղինակ Թոմ Մանկևիցը կրկին ստեղծել է սեփական սյուժեն՝ օգտագործելով գրքի նվազագույն նյութը։ Նախևառաջ, ֆիլմը նկարահանված է ավելի կատակերգական տեսանկյունից՝ ի տարբերություն բավականին լուրջ գրված գրքի։ Գործողությունները Ճամայկայից տեղափոխված են Արևելյան Ասիա, իսկ սյուժեն ծավալվում է մի սարքի շուրջ, որն ունակ է կանգնեցնել էներգետիկ ճգնաժամը։ Հայտնվել են նոր կերպարներ՝ Սկրամանգայի սիրուհի Անդրեա Անդերսը, նրա բարեկազմ աղախին Նիկ-Նակը, լեյտենանտ Հիփը, միլիոնատեր Հայ Ֆաթը, ծածուկ զինագործ Ղազարը և նախորդ ֆիլմից վերադարձած շերիֆ Փեփփերը։ Ֆելիքս Լայթերը, ընդհակառակը, ֆիլմում չկա։ Գրքում Սկրամանգան գործածում է ոսկեզօծված ատրճանակ, իսկ ֆիլմում նա ունի յուրահատուկ, իր համար պատրաստված ոսկեձույլ, գրիչի (փող), կրակայրիչի (հիմնական մեխանիզմ), ծխախոտատուփի (բռնակ) և ճարմանդի (ձգան) բաժանվող ատրճանակ։ Բայց փղի մասին Սկրամանգայի պատմածը վերցված է հենց գրքից։
|