Ոսկե դպրոց | |
---|---|
Ժանր | կատակերգություն |
Երկիր | Հայաստան |
Լեզու | հայերեն, ռուսերեն |
Գլխավոր դերերում | Վաչե Թովմասյան |
Պրոդյուսեր | Վաչե Թովմասյան |
Եթերաշրջանների քանակ | 3 |
Սերիաների քանակ | 72 |
Էկրաններին է | 2017, հոկտեմբերի 17-ից 2018, դեկտեմբերի 31-ը |
Հեռուստաալիք | Արմենիա Պրեմիում |
«Ոսկե Դպրոց», հայկական կատակերգական սիթքոմ։ Հեռաձարկվել է «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով։ Պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 17-ին և ավարտվել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին։
Սիթքոմը հեռարձակվել է նաև «Արմենիա ՀԸ» եթերում[1]։
Ռոբերտ Թովմասյանը 30-ին մոտ երիտասարդ է։ 25 տարեկանում ֆինանսական խնդիրների պատճառով կողոպտում է մաքսայինի կաշառակեր պետի տունը։
Կողոպուտից հետո ոստիկանները սկսում են հետապնդել Ռոբին, և նա թանկարժեք քարերով ու ոսկով պայուսակը ստիպված թաքցնում է հողի տակ։ 5 տարի բանտում անցկացնելուց հետո Ռոբը դուրս է գալիս և հայտնաբերում, որ թաքցրած պայուսակի հողատարածքի վրա կառուցվել է դպրոց։ Նա խաբեությամբ աշխատանքի է ընդունվում դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ, որպեսզի կարողանա ընթացքում փորել և հանել պայուսակը։ Պարզվում է, որ Ռոբը պետք է դասավանդի դպրոցի ամենաանկարգ 11-ի Բ դասարանին, որի աշակերտները նրա կյանքը վերածում են դժոխքի։ Այս ամենի մեջ Ռոբի կյանքում կա միակ լուսավոր կետը. նա սիրահարվում է դասարանի դասղեկ Լուսինեին, որը երկար տարիներ ընկերություն է անում Արմենի հետ և պատրաստվում է նշանվել։
Դերակատար | Կերպար | Եթերաշրջան | Նկարագրություն |
---|---|---|---|
Վաչե Թովմասյան | Ռոբերտ Թովմասյան | 1-3 | Սիթքոմի գլխավոր հերոսը։ Գողանում է մեծ քանակությամբ ոսկիներ, այդ պատճառով ազատազրկվում 5 տարով։ Այնուհետև ընդունվում է դպրոց որպես հայոց պատմության ուսուցիչ, որպեսզի գտնի ոսկիները։ Առաջին հայացքից սիրահարվում է անգլերենի ուսուցչուհի` Լուսինե Եսայանին։ |
Սերգեյ Սարգսյան | Սիրակ Մնացականյան | 1-3 | Հանրահաշվի, երկրաչափության և ֆիզիկայի ուսուցիչը։ Բավականին ռոմանտիկ է։ Սիրում է տոնակատարություններ, օրինակ ՝ Հելլոուին։ Վախենում է Կարախանյանից։ Երկրորդ եթերաշրջանի վերջում ամուսնանում է Էլյայի հետ։ Սիթքոմի վերջում պարզվում է, որ ոսկիները պատկանում են իրեն։ Նա վերցնում է դրանք, բաժանվում Էլյայից և լքում դպրոցը։ |
Աննա Գրիգորյան | Լուսինե Եսայան | 1-3 | Անգլերենի ուսուցչուհին, Անիի մեծ քույրը, Արմենի այնուհետև Ռոբի ընկերուհին։ Շատ հաճախ է կռվում Անիի հետ։ Ըստ իր խոսքերի, նրանց մայրը լքել էր իրենց, երբ նա 14 տարեկան էր, իսկ Անին ՝ 2: Շատ բարի է ու վստահելի։ |
Ալլա Վարդանյան | Սիլվա Անդրանիկի Հակոբյան | 1-3 | Դպրոցի տնօրենը։ Նրա ամուսինը հարուստ պատգամավոր է։ Սիրում է դպրոցի դասերից դուրս միջոցառումներ, օրինակ ՝ նկարչության ցուցահանդես։ Նա միակ մարդն է, ում Կարախանյանը չի համարձակվում հակաճառել։ Խոսում է հայերեն և ռուսերեն միաժամանակ։ Կարող է ահռելի ժամանակ վատնել անմիտ բաների համար, օրինակ՝ դպրոցի հիմնը գրելու։ |
Լալա Մնացականյան | Կարինե Կարախանյան | 1-3 | Դպրոցի փոխտնօրենը։ Շատ խիստ է, ժլատ և փառասեր։ Նրան ոչ միշտ է դուր գալիս Սիլվա Անդրանիկովնայի որոշումները։ |
Գևորգ Դոդոզյան | Ժորա | 1-3 | Դպրոցի պահակը։ Նա շատ է օգտագործում “Давай, до свидания!" արտահայտությունը։ Անընդհատ դիտում է սերիալներ։ |
Աշոտ Մելոյան | Մենուա Տրդատյան | 1-3 | Աշխարհագրության ուսուցիչը։ Իրականում նա գաղտնի գործակալ է և աշխատում է գաղտնի գործակալությունում և տեղյակ էր Ռոբի պլանների մասին։ |
Լիանա Հակոբյան | Էլյա Անանյան | 1-3 | Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին։ Տիրապետում է ֆրանսերեն։ Առաջին հայացքից սիրահարվում է Ռոբին։ Առաջին եթերաշրջանի վերջում նա իմանում է Ռոբի իսկության մասին և սպառնում է, որ ամեն ինչ կպատմի Կարախանյանին, եթե չդառնա իր ընկերուհին։ Երկրորդ եթերաշրջանի վերջում ամուսնանում է Սիրակի հետ, չնայած վերջին եթերաշրջանի վերջում, նրանք բաժանվում են, քանի որ Սիրակը հեռանում է ոսկիների հետ միասին։ |
Վահե Պետրոսյան | Անդրանիկ (Անդո) | 1-3 | Արհեստավոր։ Ռոբի մանկության ընկերը։ Աշխատում և ապրում է ավտոտեխսպասարկման խանութում։ |
Գևորգ Բարսամյան | Արմեն Բարսամյան | 1-2 | Լուսինեի ընկերը։ Նրան ոչ մի ժամանակ չի հատկացնում և շփվում է ուրիշ աղջիկների հետ։ Ընդունվում է աշխատանքի որպես երաժշտության ուսուցիչ, որպեսզի հաշտվի Լուսինեի հետ, սակայն Ռոբի շնորհիվ, դա նրան չի հաջողվում։ |
Սոնա Դանիելյան | Արշալույս | 1-3 | Ֆիզկուլտուրայի ուսուցչուհին։ Դպրոցում ամենաշատը մոտիկ է Սիրակի հետ։ |
Ջեմմա | 1-3 | Բուֆետի պատասխանատուն։ | |
Գոշ Հակոբյան | Դավիթ Միքայելյան | 1-3 | 11բ դասարանի ամենահամակրելի տղան, Բգոյի ընկերը։ Անին սիրահարված է նրան։ Սակայն առաջին եթերաշրջանում նա հանդիպում է Մաշայի հետ, բայց հոգնելով նրա քմահաճություններից, բաժանվում է նրանից նույն եթերաշրջանի վերջում և սեր է խոստովանում Անիին ու սկսում նրա հետ հանդիպել։ Երկրորդ եթերաշրջանի վերջում, նրանք բաժանվում են, քանի որ Մաշան սուտ լուրեր է տարածում Անիին, իբր Դավիթն իրեն սիրահետում է։ Բայց նույն եթերաշրջանի վերջում, նրանք հաշտվում են և սկսում նորից հանդիպել։ Դավիթը շատ է սիրում երգել և երազում է դառնալ հայտնի երգիչ։ |
Հայկ Մուրադյան | Բագրատ (Բգո) Աբգարյան | 1-3 | 11բ դասարանի գլխավորն ու առաջնորդը, Դավիթի ընկերը։ Հարուստ օլիգարխի տղա։ Նա դեմ էր Դավիթի և Անիի հարաբերություններին, սակայն երրորդ եթերաշրջանում, նա հասկանում է, որ Դավիթը իր միակ և հավատարիմ ընկերն է։ Սիթքոմի ամբողջ ընթացքում, ինքն ու Վիկան միշտ հաշտ են և իրար հասկանում են։ |
Մհեր Մխիթարյան | Պարույր (Պրո) Քոչարյան | 1-3 | 11բ դասարանի ամենածիծաղելի աշակերտը։ Սիրում է բոլորին սեփականաշնորհել, օրինակ ՝ Մաշս, Բգս, Վիկս և այլն։ Չնայած իր միամտությանը, նա բավականին ճարպիկ է, բայց երբեմն անփույթ։ Սիրում է խաղալ «PlayStation»։ Նրան դիմում են «Ղուշ» մականունով։ |
Վահե Բեգլարյան | Մաքսիմ (Մաքս) Արիստակեսյան | 1-3 | 11բ դասարանի ամենաանինքնավստահ աշակերտը, Արամիկի ընկերը։ Սիրահարված է Անիին։ Ցանկանում է դառնալ հայտնի դերասան։ Երբեմն օգտագործում է «Հմմ, պե՞տք էր որ» արտահայտությունը։ |
Արմեն Բալաբանյան | Արամ (Արամիկ) Ժամկոչյան | 1-3 | 11բ դասարանի ամենախելացի աշակերտը։ Նա միշտ սովորում է ավելի շատ քան հանձնարարված է, երբեք ոչ մի մաթեմատիկական վարժություն սխալ չի ասում և ի տարբերություն Մաքսի, նա բավականին ինքնավստահ է։ |
Եվա Զոհրաբյան | Անի Եսայան | 1-3 | 11բ դասարանի ամենահամեստ աղջիկը։ Սիրահարված է Դավիթին։ Երկրորդ եթերաշրջանի վերջում, նրանք բաժանվում են, քանի որ Մաշան սուտ լուրեր է տարածում Անիին, իբր Դավիթն իրեն սիրահետում է։ Բայց երրորդ եթերաշրջանի վերջում, նրանք հաշտվում են և սկսում նորից հանդիպել։ |
Իլոնա Նուրբեկյան | Վիկտորյա (Վիկա) Միրզոյան | 1-3 | 11բ դասարանի ամենահիմար աղջիկը, Բգոյի ընկերուհին և Մաշայի ամենամոտիկ ընկերուհին։ Ինստագրամում ակտիվ կյանք է վարում։ |
Էրմինա Զախարովա | Մաշա Սահակյան | 1-3 | 11բ դասարանի ամենաչար աղջիկը, Դավիթի ընկերուհին և Վիկայի ամենամոտիկ ընկերուհին։ Անընդհատ նեղացնում, վիրավորում և ստորացնում է Անիին, քանի որ գիտի իր զգացմունքների մասին Դավիթի նկատմամբ։ Քմահաճ է, թերագնահատող և նախանձ։ Սակայն ամենավերջին սերիայում, նա հասկանում է իր բոլոր սխալները և ներողություն է խնդրում։ |
Արծրուն Հարությունյան | Սերոբ Եսայան | 1-3 | Ոստիկան, Լուսինեի և Անիի հայրը։ |
Տիգրանուհի Տեր-Մարկոսյան | 1-3 | Մաքսի տատիկը։ | |
Անդրանիկ Խաչատրյան | Վարդան Բադալյան (Կարկուտ) | 1-3 | |
Մակար Գալստյան | Վարազդատ | 2-3 | Գաղտնի գործակալության շեֆը, ընդունվում է դպրոց որպես կարատեի դասատու։ Ամբողջ ընթացքում հետևում է Ռոբին։ |
Գրիգ Գևորգյան | 2-3 | Գաղտնի գործակալության աշխատակից։ | |
Ժորա Սահակյան | 2-3 | Գաղտնի գործակալության աշխատակից։ |