![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | մարտաֆիլմ[1][2], քրեական թրիլլեր, մարտարվեստի մասին ֆիլմ և քրեական ֆիլմ |
Թվական | դեկտեմբերի 24, 2013[3] |
Լեզու | հյուսիսային չինարեն |
Ռեժիսոր | Ding Sheng? |
Դերակատարներ | Ջեքի Չան[2], Լյու Յե և Յու Ժունգուան |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես |
Տևողություն | 108 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Ոստիկանական պատմություն 2013» (չինարեն 警察故事2013, փինյին Jǐng Chá Gù Shì Èr Líng Yī Sān, անգլերեն Police Story 2013), ռեժիսոր և սցենարիստ Դին Շենի քրեական ֆիլմը։ Գլխավոր դերում հանդես է եկել Ջեքի Չանը։ Ֆիլմը «Ոստիկանական պատմություն» շարքի ևս մեկ վերաթողարկումն է։ Սա ռեժիսոր Դին Շենի և Ջեքի Չանի երկրորդ համատեղ ֆիլմն է՝ 2010 թվականի «Մեծ զինվոր» ֆիլմից հետո։ Ի տարբերություն շարքի նախորդ ֆիլմերի, որոնց մեջ Չանը խաղացել է հոնկոնգյան ոստիկանի դեր, այստեղ նա հանդես է գալիս մայրցամաքային Չինաստանի ոստիկանի դերում։
Ինչպես «Նոր ոստիկանական պատմություն» ֆիլմը, այս ֆիլմը ևս նկարահանվել է ավելի մռայլ երանգներով, քան նախորդները։ Հանդիսանում է շարքի վեցերորդ ֆիլմը։
Ֆիլմը պատմում է, թե ինչպես է ոստիկանության սպա Վեն Չժունը (Ջեքի Չանը), որը եկել էր փաբ՝ հանդիպելու իր դուստր Մյաոմյաոյին, փաբի մյուս այցելուների հետ պատանդ ընկնում։ Վեն Չժունը դստեր հետ ծայրահեղ լարված հարաբերություններ ուներ։ Պատճառը հինգ տարի առաջ նրա մոր մահն էր։ Հանցագործների ղեկավարի պահանջն էր իր մոտ բերել հինգ տարի առաջ դատապարտված բանտարկյալներից մեկին։ Սակայն ֆիլմի ընթացքում պարզվում է, որ հանցագործները չեն պատրաստվում ազատ արձակել որոշ պատանդների, իսկ նրանք, այդ թվում՝ Վեն Չժունը, հարկավոր են բարի տիրոջը՝ Վուին, որպեսզի աստիճանաբար վերարտադրի հնգամյա վաղեմության իրադարձությունները, որոնք կատարվել են իր քրոջ հետ, և հանգեցրել նրա մահվանը։ Ականատեսների պատմությունների ժամանակ Վեն Չժունը փորձում է համոզել Վուին, որ բռնությունը ելք չէ։ Այդ պահին շենք են մտնում հատուկ ջոկատայիններ, և սկսում առևանգել։ Վուին հաջողվում է փախչել։ Վենը հետապնդում է նրան գետնանցումում։ Վուն նրան սպառնում է՝ պահանջելով կրակել սեփական քունքին։ Չժուն համաձայնում է, սակայն պարզվում է, որ ատրճանակում փամփուշտ չկա, և Վուն պարզապես ուզում էր, որ Վենն ապրի այդ զգացողությունները։ Վուն պատրաստվում է ինքնասպան լինել։ Այնուամենայնիվ, Չժուն փորձում է փրկել նրան, և դա նրան հաջողվում է, սակայն այդ ընթացքում վիրավորվում է։ Ֆիլմն ավարտվում է նրանով, որ Վեն Չժուն, գիտակցելով և վերաիմաստավորելով իր խնդիրները, իրեն ներած դստեր հետ մեկնում է շտապ օգնության մեքենայով։
Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2012 թվականին Պեկինում։ Դերին նախապատրաստվելիս Չանը կարճացրել է մազերը, որպեսզի համապատասխանի մայրցամաքային Չինաստանի ոստիկանի արտաքին տեսքին։ «Sina Weibo»-ի իր անձնական էջում դերի մասին գրել է․
![]() |
Ես բազմիցս խաղացել եմ ոստիկանի դերում, բայց երբեք չեմ նկարահանվել ֆիլմում, որը կենտրոնանում է մայրցամաքային ոստիկանական կյանքի վրա։ Այնպես որ այս անգամ ինձ հնարավորություն է ընձեռվել մարմնավորել նման կերպարի[4]։ | ![]() |
I’ve played policemen many times before, but I’ve never shot a film which focused on the life of a mainland policeman. So this time, I get the chance to fulfill this kind of role.
Նկարահանումներն ավարտել են 2013 թվականի փետրվարին, և սկսվել է հետարտադրության փուլը[5]։
Ֆիլմի հրապարակային ցուցադրությունը տեղի է ունեցել 2013 թվականի ապրիլին Պեկինի միջազգային կինոփառատոնում[6]։ Ջեքի Չանը գովազդել է ֆիլմը նաև Կաննի կինոփառատոնում` 2013 թվականի մայիսին[7]։ Չինաստանում ֆիլմը վարձույթի համար թողարկվել է 2013 թվականի դեկտեմբերի 24-ին[8]։
ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է «Ոստիկանական պատմություն․ Արգելափակված» (անգլ.՝ Police Story: Lockdown) անվամբ` 2015 թվականի հունիսին։
«Rotten Tomatoes» կայքում ֆիլմի վարկանիշը 13% է՝ հիմնված 10-ից 3․5 միավորով 8 գրախոսականի վրա[9]։ «Metacritic» կայքում ֆիլմը գնահատվել է 100-ից 44 միավոր՝ քննադատների 5 գրախոսականի հիման վրա, ինչը համապատասխանում է «խառը կամ միջին արձագանքին»[10]։
|