«Ոտաբոբիկ երեխան» (չին. 赤腳小子, անգլ. The Bare-Footed Kid), հոնկոնգյան ֆիլմ, որի ռեժիսորն է Ջոննի Թոն։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1993 թվականի ապրիլի 3-ին Հոնկոնգում[3]։ Ռեժիսոր Չժան Չեի Շաոլինի աշակերտը (1975) ֆիլմի վերափոխված տարբերակն է[4]։
Գյուղաբնակ աղքատ երիտասարդն աշխատանք գտնելու նպատակով մեկնում է քաղաք՝ իր մահացած հոր ընկերոջ մոտ, ով սովորել էր կունֆու, բայց ընտրել էր խաղաղ մասնագիտություն։ Սակայն հանգամանքները դասավորվում են այնպես, որ երիտասարդն ստիպված է լինում կիրառել մարտական արվեստը, որպեսզի վերականգնի արդարությունը։
- Ահարոն Կուոկ — Կուան Ֆունիու
- Մեգգի Չուն — Պակ Սիուկուան
- Տի Լուն — Թյուն Չխինվան
- Նգ Սինլին — Վա Սիուլին
- Փոլ Չխեն — Վա Լոուսի
- Քենեթ Չան — Խակ Վոպոու
- Էդդի Չեն — Յուն Տխինյաու
- Վոն Յատֆեյ — Կուայ
- Վոն Սան — պարտապան բանվոր
- Յուն Լինտխոու — Փհեյ
- Չեն Ֆանսան — Վոպոուի թիկնապահ