Որդանխոտ սողացող | |
![]() Որդանխոտ սողացող | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Հացազգիներ (Poaceae) |
Ենթաընտանիք | Քլորիդոիդայիններ (Chloridoideae) |
Տրիբա | Cynodonteae |
Ենթատրիբա | Aeluropodinae |
Ցեղ | Որդանխոտ (Aeluropus) |
Տեսակ | Որդանխոտ սողացող (A. lagopoides) |
Միջազգային անվանում | |
Aeluropus lagopoides |
Որդանխոտ սողացող (լատին․՝ Aeluropus lagopoides), հացազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Շատ ճյուղավորված, գետնատարած և հանգույցներում արմատակալվող ընձյուղներով բազմամյա խոտաբույս է։ 30 սմ բարձրությամբ ցողունները վեր բարձրացող են, իսկ 5-16 մմ երկարությամբ և 4-9 մմ լայնությամբ ծաղկաբույլերը շատ խիտ են, երկարավուն։ 4-5 ծաղիկներով հասկիկները սպիտակ–խավոտ են, տերևապատյանները և տերևաթիթեղները՝ խիտ խավամազոտ[1]։
Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արմաշի և Երասխի շրջակայք)։ Աճում է նաև Ադրբեջանում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում[1]։
Բույսը աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-800 մ բարձրությունների վրա, աղակալված հողերում, աղուտներում։ Ծաղկում է հունիս–օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս–օգոստոսին[1]։
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Գտնվում է ինտենսիվ տնտեսական գործունեության գոտում։ Տեսակին, բնակության միջավայրի պայմանների փոփոխության հոտ կապված, սպառնում է անհետացում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանություն չի իրականացվում[1]։
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որդանխոտ սողացող» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որդանխոտ սողացող» հոդվածին։ |
|
|