Ու Ցզիսյույ

Ու Ցզիսյույ
Դիմանկար
Ծնվել էմ. թ. ա. 526
ԾննդավայրJianli, Chu[1]
Մահացել էմ. թ. ա. 483
Մահվան վայրWu
ՔաղաքացիությունWu
Մասնագիտությունքաղաքական գործիչ, զինվոր, գրող և փիլիսոփա
Ծնողներհայր՝ Wu She?
 Wu Zixu Վիքիպահեստում

Ու Ցզիսյույ ( չինարեն հեշտ. 伍子胥 , մ. թ. ա. 526, Jianli, Chu[1] - մ. թ. ա. 483, Wu), չինացի պետական գործիչ և ռազմական ղեկավար, որը ապրել է 7-5-րդ դարերում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Չու իշխանությունում։ Գահի ժառանգորդ Ցզյանի դեմ ինտրիգների արդյունքում Ու Ցզիսյույի հայրը՝ Ու Շեն, որը ծառայում էր որպես ժառանգորդի ավագ դաստիարակ, և Ու Ցզիսյույի ավագ եղբայրը՝ Ու Շանը, մահապատժի են ենթարկվել Չուի կառավարիչ Պին վանի (Ք.ա. 526-516) կողմից, իսկ Ու Ցզիսյույը փախել է Սուն իշխանություն (մ.թ.ա. 522 թվական), այնուհետև Ու իշխանություն։

Ու իշխանությունում նա, ըստ երևույթին, անմիջական մասնակցություն է ունեցել[2] Լյաո վանի տիրակալի դեմ (մ.թ.ա. 526-515) Գուանի գահի ժառանգորդի դավադրությանը։ Ամեն դեպքում, Լյաո վանը սպանվել է Գուանի հրամանով՝ ոմն Չժուան Չժուի կողմից, որին Սիմա Ցյանն անվանում է «Ու Ցզիսյույի մարդ»։ Բացի այդ, այն բանից հետո, երբ Գուանը Հելյույի անվան ներքո զբաղեցրել է գահը, Ու Ցզիսյույն ստացել է սինժենի պաշտոնը պալատում և եղել է Հելյույի գլխավոր խորհրդականներից մեկը։

Ակնհայտ է, որ մեծապես Ու Ցզիսյույի ազդեցությամբ, որը երազում էր վրեժխնդիր լինել իր հոր և եղբոր մահվան համար, Հելյույի բազմաթիվ պատերազմներ կապված էին Չու իշխանության հետ (չնայած այն բանին, որ Պին վանն արդեն արդեն մահացել էր այդ ժամանակ)։ Մ.թ.ա. 506 թվականին Ուի զորքերը գրավել են Չուի մայրաքաղաքը՝ Ինը։ Չուի տիրակալը՝ Պին վանի որդի Չժաո վանը, փախել է նախ Յուն իշխանություն, ապա՝ Սույ իշխանություն։ Ու Ցզիսյույը, չկարողանալով բռնել Չժաո վանին, գերեզմանից հանել է Պին վանի դիակը և նրան տվել երեք հարյուր մտրակի հարված[3]։

Մ. թ. ա. 495 թվականին Հելյույը մահացու վիրավորվել է Յուե իշխանության վանի` Գոուցզյանի հետ անհաջող մարտում։ Գահը ժառանգել է Ֆուչայը, որն իր թայ ցզայ է նշանակել Բո Պիին։ Բո Պին և Ու Ցզիսյույը պայքարում էին Ֆուչայիի վրա ազդեցության համար, և արդյունքում հաղթում է Բո Պին։ Ֆուչայը Ու Ցզիսյույին ուղարկել է ինքնասպանության հրաման։ Ըստ լեգենդի՝ նախքան ինքնասպանություն գործելը Ու Ցզիսյույը Ֆուչային մեղադրել է երախտամոռության համար և կանխատեսել Ու իշխանության մոտալուտ կործանումը։ Այս խոսքերն իմանալուց հետո զայրացած Ֆուչայը հրամայել է հանել հանգուցյալի մաշկը, դրանից խրտվիլակ պատրաստել և նետել Յանցզին։ Ու Ցզիսյույի մահվան տարեթիվը տարբեր աղբյուրներում տարբեր է։ Սիմա Ցյանը այն թվագրում է մ.թ.ա. 485 թվականով, իսկ «Ցզոչժուանը»` մ.թ.ա. 484:

Ու Ցզիսյույը Հարավային Չինաստանում երկրպագվել է որպես Թաոշեն՝ ալիքների աստված[4]։ Ու Ցզիսյույի հուշարձան է կառուցվել Սուչժոուում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 司馬遷 史記(վեն.) — 0090. — (廿四史)
  2. Hu Junsheng (胡军生) (March 1997). «吴王僚和公子光的关系考辨» [An Examination of the Kinship Between King Liao of Wu and Prince Guang]. Journal of Youjiang Teachers' College for Nationalities (广西右江民族师专学报). 10 (1): 22–25. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին – via CNKI.
  3. Sima Qian. «伍子胥列传 (Biography of Wu Zixu)». Records of the Grand Historian (Chinese). Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Legend for Wu Zixu», eBeijing, Beijing: Beijing Foreign Affairs Information Center, Արխիվացված է օրիգինալից 13 August 2010-ին, Վերցված է 15 December 2016-ին. (zh) & (en)
  5. 3 Արխիվացված 2015-08-14 Wayback Machine.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Сыма Цянь. Исторические записки. В 9 т. М.: Наука (Главная редакция восточной литературы)-Восточная литература, 1972—2010. (Серия «Памятники письменности Востока». Вып. XXXII, 1-9). ISBN 5-02-018264-8
  • Сыма Цянь Избранное. — М.: Государственное издательство художественной литературы, 1955.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ու Ցզիսյույ» հոդվածին։