Ուբոլ Ռատանա թաի.՝ อุบลรัตน և 𑖄𑖢𑖿𑖢𑖩𑖨𑖝𑖡 | |
Կրթություն՝ | UCLA School of Public Health?, Chitralada School? և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, երգչուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, սոցիալական աշխատող, ծովագնաց և գրող |
Ազգություն | Thai people? |
Դավանանք | բուդդայականություն և Թհերավադա |
Ծննդյան օր | ապրիլի 5, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Montchoisi Clinic, Լոզան, Շվեյցարիա |
Դինաստիա | Չակրի և House of Mahidol? |
Քաղաքացիություն | Թաիլանդ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Ubol Ratana Rajakanya Sirivadhana Barnavadi և թաի.՝ อุบลรัตนราชกัญญา สิริวัฒนาพรรณวดี |
Հայր | Ադուլյադեդ Պումիպոն |
Մայր | Սիրիկիտ |
Ամուսին | Peter Ladd Jensen? |
Զավակներ | Ploypailin Jensen?, Poom Jensen? և Sirikitiya Jensen? |
Պարգևներ | |
Ուբոլ Ռատանա (թաի.՝ อุบลรัตน, ապրիլի 5, 1951, Montchoisi Clinic, Լոզան, Շվեյցարիա), Թաիլանդի արքայադուստրը։
Թագավոր Ադուլյադեդ Պումիպոնի և թագուհի Սիրիկիտի ավագ երեխան է։
Ուբոլ Ռատանան ծնվել է 1951 թվականի ապրիլի 5-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում։ Մանկությունն անցկացրել է Բանգկոկի Դուսիտ պալատում։ Վաղ մանկությունից մասնակցել է թագավորական արարողություններին։ Մասնակցել է 1967 թվականի Հարավարևելյան Ասիայի թերակղզու խաղերին, առագաստանավային սպորտում մրցել է իր հոր՝ թագավոր Ադուլյադեդ Պումիպոնի հետ։ Երկուսն էլ ոսկե մեդալներ են նվաճել։
Սովորել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում՝ մաթեմատիկա և կենսաքիմիա մասնագիտությամբ, ինչպես նաև Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում, որտեղ, առողջապահության ոլորտում ստացել է մագիստրոսի աստիճան։
1972 թվականին հրաժարվել է իր օգոստոսյան տիտղոսից և ամուսնու՝ Փիթեր Լեդ Ջենսենի հետ բնակություն հաստատել ԱՄՆ-ում, սակայն 1998 թվականին ամուսնալուծվելուց հետո, 2001 թվականին վերադարձել է Թաիլանդ։
Ամուսնալուծությունից հետո բազմաթիվ այցելություններ է կատարել Թաիլանդ, իսկ 2001 թվականին որոշել է ընդմիշտ վերադառնալ հայրենիք։ Վերադառնալուց գրեթե անմիջապես հետո սկսել է մասնակցել թագավորական արարողություններին։ Ուբոլ Ռատանան Թաիլանդի ժողովրդի բարեկեցության բարելավմանն ուղղված բազմաթիվ բարեգործական ֆոնդերի հիմնադիրն է[1]։
Զանգվածային լրատվության միջոցներում առավել հաջող և լայն տարածում գտած նախագիծը նրա «Դարձիր թիվ մեկ» նախագիծն էր։ Նախագիծը կազմվել էր 2007 թվականին, և նպատակ ուներ պայքարել թմրանյութերի օգտագործման դեմ և կրթել թաիլանդցի երիտասարդներին։
Ուբոլ Ռատանան գտնելով, որ փոփ մշակույթը երիտասարդների վրա ազդելու և իր բարեգործական հիմնադրամների համար միջոցներ հավաքելու ամենաարագ և ամենաարդյունավետ միջոցն է, որոշել է մասնակցել բազմաթիվ թաիլանդական ֆիլմերի և սերիալների նկարահանումներին։ Այդ աշխատանքներից ամենանշանավորները 2008 թվականի «Որտեղ պատահում է հրաշքը» ֆիլմը և 2017 թվականի «Dow Long Fah, Pupa See Ngern» մինի-սերիալն են[2]։
2019 թվականին Թայ Ռաքսա Չարթ կուսակցությունը, որն ընդդիմության առաջնորդ Թաքսին Չիննավատի դաշնակիցն էր, երկրի վարչապետի պաշտոնում առաջադրել է արքայադստեր թեկնածությունը։ Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորնը (Ռամա X) մի քանի ժամ անց փորձել է արգելափակել իր ավագ քրոջ՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու անսպասելի որոշումը։ Դրանից կարճ ժամանակ անց կուսակցությունը ստիպված էր հետ կանչել իր թեկնածության աջակցությունը։
1972 թվականի հուլիսի 25-ին Ուբոլ Ռատանան հրաժարվել է իր տիտղոսից՝ ամերիկացի Փիթեր Լեդ Ջենսենի հետ ամուսնանալու համար։ Նա ամուսնու հետ ԱՄՆ-ում ապրել է 26 տարի։ Ջենսենը, որպես օտարերկրացի, չէր կարող տիտղոս ստանալ։ 1998 թվականին նրանք ամուսնալուծվել են։ Ուբոլ Ռատանան և նրա երեխաները մինչև 2001 թվականն ապրել են Սան Դիեգոյում, որից հետո վերադարձել են Թաիլանդ։
Ուբոլ Ռատանան և Փիթեր Լեդ Ջենսենն ունեն երեք երեխա․ երկու աղջիկ և մեկ տղա։ Երեխաները ծնվել են ԱՄՆ-ում։