Burundian cuisine?, Kenyan cuisine?, Rwandan cuisine?, Tanzanian cuisine? և Ugandan cuisine? | |
---|---|
Տեսակ | կերակուր |
Ենթատեսակ | swallow? |
Առաջացման երկիր | Քենիա |
Հիմնական | եգիպտացորենի ալյուր և Mielie-meal? |
Ugali Վիքիպահեստում |
Ուգալի, ինչպես նաև պոպ, աֆրիկական էթնիկական կալենդջին ցեղի հիմնական ուտեստ։ Տարածված է Աֆրիկայի հյուսիսային և հարավ-արևմտյան շատ երկրներում տարբեր անուններով՝ ngima, obusuma, kimnyet, nshima, Mieliepap, phutu, sadza, kwon և այլն։ Լավ եռացված ապուր կամ խյուս է, որի հիմքում եգիպտացորենի ալյուր է։ Ուգալին ուտում են ձեռքերով, պատրաստում են փոքր գունդ և նրա մեջ փոսիկ են ստեղծում, որպեսզի ստացվի այնպես, որ ուտելի լինի գդալով։ Հետո կարելի է լցնել փոսիկը մսով կամ սոուսով։
Աֆրիկայի հյուսիսային և հարավ-արևմտյան մասերում տարածված է ուգալիի էներգետիկ բարձր արժեքի մասին կարծիքը[1]։ Այդ կարծիքը ոչ բոլոր աֆրիկացիներն են կիսում։ 2019 թվականի սեպտեմբերին Զամբիայի փոխնախագահ Ինոնգե Վինան (Inonge Wina) հորդորել է համաքաղաքացիներին ավելի քիչ ուտել ուգալի (Զամբիայում ուտեստը կոչվում է nshima)՝ խորհուրդ տալով դրա փոխարեն ավելի առողջարար ուտեստներ[2].։