Ուգո Էդուարդո Վիլյավերդե իսպ.՝ Hugo Villaverde | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Մականուն | Magoo[1] | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 27, 1954 | ||
Ծննդավայր | Սանտա Ֆե, Արգենտինա | ||
Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 17, 2024[2] (70 տարեկան) | ||
Հասակ | 178 սանտիմետր | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ուգո Էդուարդո Վիլյավերդե (իսպ.՝ Hugo Eduardo Villaverde, հունվարի 27, 1954, Սանտա Ֆե, Արգենտինա - նոյեմբերի 17, 2024[2]), արգենտինացի ֆուտբոլիստ, խաղացել է կենտրոնական պաշտպանի դիրքում, «Ինդեպենդիենտեի» կազմում դարձել է Արգենտինայի քառակի չեմպիոն, հանդես է եկել Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։
Ուգո Էդուարդո Վիլյավերդեն իր կարիերան սկսել է Սանտա Ֆե քաղաքի «Կոլոն» ակումբում, որի կազմում հանդես է եկել երկու տարի։
1976 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվել է Ավելյանեդա քաղաքի «Ինդեպենդիենտե» ակումբ, որտեղ դարձել է հիմնական խաղացող և Արգենտինայի ազգային առաջնության լավագույն պաշտպաններից մեկ։ Նա Էնսո Տրոսերոյի հետ կազմել է առաջնության լավագույն պաշտպանական զույգերից մեկը։ Վիլյավերդեն «կարմիր սատանաների» կազմում խաղացել է 13 մրցաշրջան և նվաճել չորս լիգայի տիտղոս, 1984 թվականի և՛ Լիբերտադորեսի գավաթը և՛ Միջմայրցամաքային գավաթը։ Միջմայրցամաքային գավաթի եզրափակչում նրա ակումբը 1-0 հաշվով հաղթել է անգլիական «Լիվերպուլին»[3]։ Ընդհանուր առմամբ, նա «Ինդեպենդիենտեի» կազմում անցկացրել է 429 հանդիպում[4]։
1989 թվականին՝ 35 տարեկան հասակում, նա ավարտել է իր խաղային կարիերան[5]։
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում նա անցկացրել է վեց հանդիպում, որոնցում ոչ մի գոլի հեղինակ չի դարձել[6]։
Ուգո Էդուարդո Վիլյավերդեն մահացել է 2024 թվականի նոյեմբերի 17-ին՝ 70 տարեկան հասակում[7]։
«Ինդեպենդիենտե»
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուգո Էդուարդո Վիլյավերդե» հոդվածին։ |
|