Ուգոլինո դի Ներիո | |
---|---|
Ի ծնե | իտալ.՝ Ugolino di Nerio |
Ծնվել է | 1280 |
Ծննդավայր | Սիենա, Տոսկանա, Իտալիա |
Վախճանվել է | 1330 |
Մահվան վայր | Սիենա, Տոսկանա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Սիենայի դպրոց |
Ուշագրավ աշխատանքներ | Madonna and Child?, Madonna with child and Saint Peter and Saint Paul? և Santa Croce Altarpiece?[1][2] |
Ugolino di Nerio Վիքիպահեստում |
Ուգոլինո դի Ներիո կամ Ուգոլինո Սիենացի (իտալ.՝ Ugolino di Nerio, Ugolino da Siena[3], 1280, Սիենա, Տոսկանա, Իտալիա - 1330, Սիենա, Տոսկանա, Իտալիա[4]), վաղ Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, կերպարվեստի սիենական դպրոցի ներկայացուցիչ։ Դուչչոյի (Duccio di Buoninsegna) աշակերտներից է։
Ուգոլինոն ծագումով նկարիչների տոհմից է. նրա հայրը՝ Ներիոն և եղբայրները՝ Գվիդոն ու Մուչչոն նույնպես նկարիչներ էին։ Ուգոլինոն աշակերտել է վաղ Վերածննդի դարաշրջանի իտալացի անվանի նկարիչներից մեկին՝ կերպարվեստի սիենական դպրոցի ականավոր ներկայացուցիչ Դուչչոյին (Դուչչո դի Բուոնինսենյա - Duccio Di Buoninsegna), եղել է նաև նրա օգնականը. վարպետի «Մաեստա»-ի՝ «Տիրամայրը Մանկան հետ» նկարի վերնամասի կիսանդրիանման պատկերների հեղինակը, արվեստի պատմաբանների կարծիքով, Ուգոլինոն է։ Ուսումնասիրողները նրա «Կոնտինի Բոնակոսիի Տիրամայրը» («Madonna Contini Bonaccossi », 1315 թ.) նկարում նկատել են Դուչչոյի, 1320-1330 թվականների ստեղծագործություններում՝ բյուզանդական արվեստի ազդեցությունը, անշուշտ՝ անհատականացման որոշակի տարրերով հանդերձ։
Ուգոլինոն գործել է ոչ միայն հայրենի Սիենայում, այլ նաև Ֆլորենցիայում. նշանավոր Սանտա Կրոչե (Սուրբ խաչ) եկեղեցում է գտնվում նրա պոլիպտիխը (այսպես ասած՝ բազմանկարը), որի վառ, պայծառ գույները հուշում են սիենացի մեկ այլ անվանի նկարչի՝ Սիմոնե Մարտինիի ազդեցության մասին։
Նկարիչ և արվեստաբան-պատմիչ Ջորջո Վազարիի վկայությամբ՝ Ուգոլինո դի Ներիոն մահացել և հուղարկավորվել է հայրենի Սիենայում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուգոլինո դի Ներիո» հոդվածին։ |
|