Ուեսլի Շուլց | |
---|---|
![]() Շուլցի ելույթը 2012 թվականի օգոստոսի 2-ին | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Wesley Keith Schultz |
Ի ծնե անուն | Ուեսլի Քիթ Շուլց |
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1982 (42 տարեկան) Ռամզի, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | կիթառահար, երգիչ, երգերի հեղինակ և թավջութակահար |
Գործիքներ | |
Գործունեություն | 2005-այժմ |
Կրթություն | Ռիչմոնդի համալսարան և Ramsey High School? |
Անդամակցություն | The Lumineers |
Կայք | thelumineers.com |
![]() |
Ուեսլի Քիթ Շուլց (անգլ.՝ Wesley Keith Schultz, դեկտեմբերի 30, 1982[1])[2], ամերիկյան The Lumineers ֆոլկ ռոք խմբի կիթառահար և գլխավոր վոկալիստ։
Շուլցը մեծացել է Նյու Ջերսի նահանգի Ռամզի քաղաքում[3] և հաճախել է Ռամզիի ավագ դպրոցը[4], իսկ հետո՝ Ռիչմոնդի համալսարանը[5][6]։ Այն ժամանակ, երբ The Lumineers-ը թողարկել են իրենց առաջին ալբոմը, նրանց մամլո թողարկումն ընդգծել է այն փաստը, որ Շուլցն 9 տարեկան հասակում մեջբերվել է Նյու Յորք Թայմս ամսագրի 1992 թվականի պատմության մեջ[3]։ Այդ պատմության մեջ (Դենիս Քոբրեյի պրոֆիլը, որը շրջագայել է տարրական դպրոցում, դասական երգահաններին նմանակելով, երեխաներին դասական երաժշտության հետ ծանոթացնելու համար) 9-ամյա Շուլցը մեջբերվել է այսպես․ «Ես շատ ժամանակ են ծախսել նկարներիս վրա, և դա իմ մոտ լավ է ստացվում, քանի որ ես շատ եմ դրանով զբաղվել»[7]։
Ռամզիում Շուլցի լավագույն ընկերը Ջոշ Ֆրեյթսն էր[8]։ 19-ամյա Ֆրեյթսը մահացել է 2002 թվականին թմրանյութերի չափից մեծ դոզայի պատճառով[8]։ Ջոշի մահվանից հետո Շուլցը կապվել է Ջոշի կրտսեր եղբոր՝ թմբկահար Ջերեմի Ֆրեյթսի հետ, և նրանք երկուսով «մխիթարություն են գտել երաժշտության մեջ՝ երգեր հորինելով և համերգներ ձեռնարկելով ամբողջ Նյու Յորքում»[9]։ Նրանք շրջագայել են տարբեր անվանումների տակ, ներառյալ Ուեսլի Ջերեմին (անգլ.՝ Wesley Jeremiah) և թողարկել են նույնանուն մինի ալբոմը, որը ներառել է The Lumineers-ի ապագա՝ «Flowers In Your Hair» և «Darlene» երգերը։
Նյու Յորքում իրենց խմբի սահմանափակ հաջողությունից հիասթափված և կյանքի բարձր արժեքի դեմ պայքարում, Շուլցը և Ֆրեյթսը որոշել են տեղափոխվել Դենվեր, որտեղ նրանք կարող էին ավելի շատ ժամանակ նվիրել իրենց երաժշտությանը և շրջագայելուն[3]։ Դենվեր ժամանելուն պես նրանք Քրեյգսլիստում գովազդ են տեղադրել դասական թավջութակահար գտնելու համար[8][9]։ Նեյլա Պերկարեկը պատասխանել է նրանց գովազդին և վերջիվերջո դարձել The Lumineers խմբի երրորդ անդամը[8][9]։ Ամբողջ հաջորդ տարի տրիոն համերգներով հանդես էր գալիս Դենվերով և իր հաշվին գաստրոլներով հանդես էր գալիս ամբողջ երկրով[8]։
2012 թվականին The Lumineers-ը թողարկել են իրենց առաջին ալբոմը՝ «The Lumineers»-ը։ Այդ ալբոմից երեք երգերը (Շուլցի և Ֆրեյթսի համահեղինակությամբ)՝ «Ho Hey»-ը, «Stubborn Love»-ը և «Submarines»-ն, ընդգրկվել են չարթերում։
2013 թվականին խումբը թողարկել է իրենց նույնանուն ալբոմի դելյուքս հրատարակությունը։ Այն ներառել է 5 բոնուս թրեքներ, տեսաձայնագրությունների ավելի քան 25 րոպե և 28 էջից բաղկացած գրքույկ։
2016 թվականին Շուլցը երգել է «Honey Pie» երգը «Beat Bugs»-ի 12b սերիայում։
Նույն թվականին The Lumineers-ը թողարկել է «Cleopatra» ալբոմը։ Երգերը գրվել են առաջին ալբոմի՝ «The Lumineers»-ի թողարկումից չորս տարի հետո[10]։
Ուեսլի Շուլցը նշում է, որ «Bob Dylan», «Born in the U.S.A.», «Greatest Hits», «Sand in the Vaseline», «Exile on Main St.» և The Future» ալբոմները հատուկ ազդեցություն են ունեցել նրա երաժշտության վրա[11][12]։
Հեդլայն
Բացող ելույթ
Տարեթիվ | Արտիստ | Երգ | Համահեղինակ | Բարձրագույն
դիրք ԱՄՆ-ում |
Բարձրագույն
դիրք Մեծ Բրիտանիայում |
2012 | The Lumineers | «Ho Hey» | Ջերեմի Ֆրեյթս | 3[13] | 8[14] |
2012 | The Lumineers | «Stubborn Love» | Ջերեմի Ֆրեյթս | 70 | — |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուեսլի Շուլց» հոդվածին։ |
|