Ուզեիր Հաջիբեկովի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | հուշային թանգարան |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Ադրբեջան, Բաքու |
Հասցե | Ясамал,Шамиль Азизбеков,67/69 |
Հիմնադրվել է | 1975 |
Տնօրեն | Sardar Faracov? |
Ուզեիր Հաջիբեկովի տուն-թանգարան (ադրբ.՝ Üzeyir Hacıbəylinin Ev Muzeyi), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ադրբեջանում պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիր, Արևելքի առաջին օպերայի(Լեյլի և Մեջնուն), Ադրբեջանի պետական կոնսերվատորիայի և առաջին ժողովրդական նվագախմբի ստեղծող, Ադրբեջանի Հանրապետության օրհներգի կոմպոզիտոր Ուզեյիր Հաջիբեկովի տուն-թանգարան։ Թանգարանը գտնվում է Բաքվում, Շամիլ Ազիզբեկով 67 հասցեում[1][2]։
Թանգարանը հիմնադրվել է 1975 թվականին։ Թանգարանի բացման արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 20-ին։ Թանգարանի նախագծման և պատրաստման գործում մեծ ներդրում է ունեցել Ադրբեջանի ժողովրդական նկարիչ Կազիմ Կազիմզադեն և ճարտարապետ Եդուարդ Կրիիքին։ Կոմպոզիտորը այս տանն ապրել է 1915-1942 թվականներին։ Նա այս տանը շատ աշխատանքներ է ստեղծել, այդ թվում նաև «Քյոռօղլի» օպերան։