Ուժիցեի հանրապետություն

Ուժիցեի հանրապետություն
սերբական կիրիլիցա՝ Ужичка република և Užička republika
Երկիր Հարավսլավիա
 ՀՍՖՀ
Ժանրռազմական ֆիլմ[1], դրամա և պատմական ֆիլմ
Թվականհուլիսի 10, 1974[2], հուլիս 1975[2], փետրվարի 18, 1976[2], մարտի 26, 1976[3], հունիսի 11, 1976[2], հոկտեմբերի 25, 1976[2], հոկտեմբերի 21, 1977[2] և հունիսի 4, 1978[2]
Լեզուսերբախորվաթերեն
ՌեժիսորԺիկա Միտրովիչ
Սցենարի հեղինակԺիկա Միտրովիչ և Arsen Diklić?
ԴերակատարներԲորիս Բուզանչիչ, Բոժիդարկա Ֆրայտ, Ռադե Շերբեջիա, Neda Arnerić?, Branko Milićević?, Marko Todorović?, Mija Aleksić?, Ալյոշա Վուչկովիչ, Marko Nikolić?, Dušan Vojnović?, Ռուժիցա Սոկիչ, Բետա Կամենի, Žarko Jokanović?, Vasa Pantelić?, Bogoljub Petrović?, Ivan Jagodić?, Pavle Bogatinčević?, Janez Vrhovec? և Petar Banićević?
ՕպերատորPredrag Popović?
ԵրաժշտությունZoran Hristić?
Պատմվածքի վայրՍերբիա
ԿինոընկերությունInex Film
Տևողություն170 րոպե
IMDbID 0067920

Ուժիցեի հանրապետություն (սերբ.՝ Ужичка република), հարավսլավական ռազմական գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Ժիկա Միտրովիչի կողմից 1974 թվականին[4]։

Ֆիլմի գործողությունները ծավալվում են Բալկաններում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1941 թվականին։ Նվաճված Հարավսլավիայի տարածքում՝ Սերբիայի արևմուտքում գտնվող Ուժիցե քաղաքի շրջակայքում, 67 օր գոյատևել է պարտիզանական պետություն՝ Ուժիցեի հանրապետությունը[5]։ 1941 թվականի վերջին տեղի է ունեցել տարածքի գրավումը օկուպացիոն զորքերի ու նրանց հետ համագործակցող ուժերի կողմից։

Գերմանացիների ու հայդուկների կռիվների ֆոնի վրա ներկայացվում է պարտիզանական շտաբի անդամ Բորոյի ու ուսուցչուհի Նադայի սիրո պատմությունը։

Հիտլերականների ու դավաճան չետնիկների ճնշման տակ պարտիզանները նահանջում են։ Ապահովելով կանանց ու երեխաների նահանջը՝ զոհվում է ողջ «աշխատավորական գումարտակը»։ Զոհվում է հրամանատար Բորոն, որի համար հայրենիքի ազատությունից թանկ ոչինչ չկա։ Զոհվում է նաև Նադան՝ նրա հարսնացուն, ով մեկնել էր հանձնարարություն կատարելու և չէր վերադարձել։ Մինչև վերջ պայքարում են միայն պատանի Դաչոն ու ծեր հացթուխ Տերոն։

  • Բորիս Բուզանչիչպարտիզան Բորո
  • Բոժիդարկա Ֆրայտ – Նադա
  • Ռուժիցա ՍոկիչՄիրա
  • Ռադե Շերբեջիա – Կաստա Պարաց, չետնիկների սպա
  • Ալյոշա Վուչկովիչ – կապիտան Լուկա
  • Նեդա Արներիչ – Ելենա
  • Իվան Յագոդիչ – Իլյա
  • Միա Ալեքսիչ – վարպետ Տոզա
  • Բոգոլյուբ Պետրովիչ – չետնիկների կապիտան
  • Մարկո Տոդորովիչ – Իոսիպ Տիտո
  • Միոդրագ Լազարևիչ – Դրագոլյուբ Միխայլովիչ
  • «Ուժիցեի հանրապետություն» ֆիլմը 1974 թվականին ստացել է Պուլա քաղաքում անցկացվող խաղարկային կինոյի միջազգային փառատոնի «Ոսկե արենա» երկու մրցանակ Լավագույն ֆիլմ և Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Ռուժիցա Սոկիչ) անվանակարգերում[6]։
  • 1975 թվականին ֆիլմն արժանացել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի դիպլոմի[7]։

1976 թվականին Հարավսլավիայում նկարահանվել է համանուն հեռուստասերիալը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.imdb.com/title/tt0067920/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://www.imdb.com/title/tt0067920/releaseinfo
  3. https://www.filmdienst.de/film/details/9860/67-tage-die-republik-von-uzice
  4. «Ուժիցեի հանրապետություն» ֆիլմը Արխիվացված 2019-01-14 Wayback Machine kinomania.ru կայքում (ռուս.)
  5. «Ուժիցեի հանրապետություն» ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում (ռուս.)
  6. «21. Festival igranog filma u Puli». Web Archive (Croatian). Pula Film Festival. Վերցված է 2010 թ․ հունիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «9th Moscow International Film Festival (1975)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]