Ուիլյամ Բոնին | |
---|---|
![]() | |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 8, 1947 |
Ծննդավայր | Willimantic, Կոնեկտիկուտ |
Քաղաքացիություն | ![]() |
Մահվան ամսաթիվ | փետրվարի 23, 1996 (49 տարեկան) |
Մահվան վայր | San Quentin State Prison, Կալիֆոռնիա |
Մահվան պատճառ | Մահաբեր ներարկում |
Պատիժ | մահապատիժ |
Սպանություն |
Ուիլյամ Ջորջ Բոնին (անգլ.՝ William George Bonin, հունվարի 8, 1947, Willimantic, Կոնեկտիկուտ - փետրվարի 23, 1996, San Quentin State Prison, Կալիֆոռնիա), ամերիկացի սերիական մարդասպան, նաև հայտնի է՝ որպես «Մայրուղու մարդասպան»։ Նրանից բացի, այս մականունը ստացել է ևս երկու մարդասպան։ 1979-1980 թվականների ընթացքում նա իր հանցակիցների հետ բռնաբարել և սպանել է 21-36 տարեկան երիտասարդ տղաների։ Բոնինը մեղավոր է ճանաչվել 14 սպանությունների մեջ, և 1996 թվականին մահապատժի է ենթարկվել մահաբեր ներարկման միջոցով։
Ուիլյամը ծնվել է 1947 թվականի հունվարի 8-ին Կոնեկտիկուտ նահանգում։ Նա երեք եղբայրներից միջնեկն է։ Նրա հայրը մոլի խաղամոլ էր և հարբեցող[1], ծեծում էր կնոջն ու երեխաներին[2]։ Ուիլյամի մայրը նույնպես հարբեցող էր, հաճախ էր երեք եղբայրներին թողնում իրենց պապիկի խնամքին, որը թաթախված էր մանկապղծության մեջ։ Բոնինին և նրա եղբայրներին, ովքեր փաստորեն անտեր էին, հաճախ կերակրում էին հարևանները[3]։ Իսկ 1953 թվականին նա հայտնվել է մանկատանը[3] և այնտեղ մնացել մինչև տասը տարեկանը[4]։
Տասը տարեկան հասակում Ուիլյամը ձերբակալվել է համարանիշների գողության համար և շուտով ուղարկվել ընդհանուր ռեժիմի մանկական ուղղիչ գաղութ։ Այնտեղ նա ենթարկվել է սեռական բռնության ավելի մեծ տարիքի երեխաների կողմից[5]։ Վերադառնալով տուն՝ մոր մոտ, արդեն դեռահաս Ուիլյամը սկսել է իրենից փոքր երեխաներից ձանձրանալ։
Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո նա նշանադրվել է մի աղջկա հետ[~ 1][2], բայց հետո գնացել բանակ և ծառայել ամերիկյան ռազմաօդային ուժերում (այլ տվյալներով, ԱՄՆ-ի բանակում[6])։ Կռվել է Վիետնամում՝ լինելով օդային հրաձիգ։ Ընդհանուր հաշվարկներով նա ունեցել է ավելի քան 700 ժամ մարտական թռիչք[7], պարգևատրվել է «Օրինակելի վարքի համար» մեդալով։ Վիետնամում ծառայության ընթացքում Բոնինը, վտանգելով սեփական կյանքը, փրկել է իր ընկերոջ կյանքը[8], սակայն, հետագայում նկատվել է ևս երկու սեռական բռնության փորձ՝ հրազենի օգտագործման սպառնալիքով[4]։ 1968 թվականի հոկտեմբերին նա ազատվել է BBC-ից[9] և վերադարձել է Կոնեկտիկուտ։ Այնուհետև կարճատև ամուսնությունից և ամուսնալուծությունից հետո Բոնինը տեղափոխվել է Կալիֆոռնիա նահանգ։
1968 թվականի նոյեմբերի 17-ին 21-ամյա Բոնինը հարձակում է կատարում երիտասարդի վրա բռնաբարելու նպատակով։ 1968 թվականի վերջից մինչև 1969 թվականի սկիզբ ընկած ժամանակահատվածում առևանգում և բռնաբարում է 12-18 տարեկան ևս չորս երեխաների[2]։ 1969 թվականին, երբ դեռ 23 տարեկան էր, Բոնինն առաջին անգամ ձերբակալվեց։ Նրան մեղադրանք առաջադրվեց հինգ առևանգման և դեռահաս հինգ տղաների նկատմամբ սեռական բռնության չորս դեպք իրականացման համար։ Նա իրեն մեղավոր է ճանաչել, որից հետո պետական հիվանդանոց է տեղափոխվել Ատասկադերոն՝ որպես հոգեկան շեղումներ ունեցող բռնաբարող, որը պետք է բուժման կուրսեր անցներ[2]։ Սակայն արդեն 1971 թվականին նրան բանտ են ուղարկել՝ արդեն «անսարք» բնորոշմամբ։ 1974 թվականի մայիսին, այն բանից հետո, երբ բժիշկները եզրակացրել են, որ նա շրջապատի համար մեծ վտանգ չի ներկայացնում, Բոնինն ազատ է արձակվել։ Սակայն շուտով, ընդամենը տասնվեց ամիս անց, կրկին վերադարձավ բանտ՝ 14-ամյա Դեյվիդ Մաք Վիքերին առևանգելու և բռնաբարելու համար[2]։ Օրինջ օկրուգի բանտում նա պետք է տասնհինգ տարի անցկացներ։
Այնուամենայնիվ, 1978 թվականի հոկտեմբերին Բոնինը կրկին ազատ էր արձակվել բանտից՝ 18 ամիս փորձաշրջանով։ Նա աշխատանքի է անցել որպես բեռնատարի վարորդ, տուն է վարձել Դաունիում և նույնիսկ ընկերուհի է գտել։ 1979 թվականին նրան կրկին ձերբակալել են երիտասարդ տղայի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեղադրանքով։ Դա նշանակում էր, որ նրան կրկին բանտն էր սպասում, սակայն վարչական սխալմամբ նրան կրկին բաց են թողնում[10]։ Նրա մտերիմ ընկերը, որը Բոնինին Օրինջի ոստիկանական տեղամասից տանում էր տուն, իրեն ասել է, որ «Ոչ ոք այլևս չի կարող ցուցմունք տալ իմ դեմ։ Ինձ հետ նման բան այլևս չի կրկնվի»[11]։
Որպես կանոն, Բոնինի զոհերն եղել են այն տղաները, ովքեր ճամփորդել են ավտոստոպով, դպրոցականներ էին կամ մարմնավաճառությամբ զբաղվող պատանիներժ։ 12-19 տարեկան բոլոր զոհերը նստում էին կամ նրանց մղում Chevrolet ֆուրգոնի մեջ, որից հետո նրանց դիմադրությունը ճնշվում էր, նրանց ձեռքերը կապվում էին թիկունքից, իսկ նրանց բռնաբարում, խոշտանգում, ապա սպանում, սովորաբար խեղդում էին սեփական մարզաշապիկով, չնայած ոմանք մորթվում էին կամ ծեծվում մինչև մահանալը։ Զոհերից մեկին՝ Դարինա Քենդրիկին, ստիպել են աղի թթու խմել, երկու զոհերի ականջները սառույցը կտրելու դանակով վնասել են, ևս մեկը՝ Մարկ Շելթոնը, մահացել է շոկից[12]։ Սովորաբար զոհերը սպանվում էին հենց Բոնինի մեքենայում, մարմինների մեծ մասը նետվում էր Հարավային Կալիֆոռնիայի տարբեր ճանապարհների վրա։ Առնվազն տասներեք սպանությունների ժամանակ Բոնինի այն չորս ընկերները, ովքեր մասնակցել են այց հանցանքների իրագործմամը հետաքննությանը նույնպես մասնակցել են[13][14]։
Առաջին զոհը, որի սպանության մեջ մեղադրվում էր Բոնինը, 14-ամյա ավտոարշավորդ Թոմաս Լունդգրենն էր։ Դեռահասը առևանգվել, բռնաբարվել և սպանվել է 1979 թվականի մայիսի 28-ի առավոտյան։ Նրա մարմինը հայտնաբերվել է Ագուրա Հիլզ քաղաքի ավտոճանապարհի մոտակայքում[15]։ Դիահերձումը ցույց է տվել, որ այն ամորձացվել և խեղդվել է, եղել են նաև մահակի հարվածների և դանակով հասցված վնասվածքների հոտքեր[16]։ Բոնինն այդ հանցագործությունը կատարել է իր առաջին հանցակից Վերնոն Բատսի հետ, որը կասկածվել է Բոնինի կատարած հանցանքների՝ առնվազն ինը սպանություններին մասնակցելու մեջ։
Երեք ամիս անց՝ 1979 թվականի օգոստոսի 4-ին, Բոնինն ու Բատսը առևանգել և սպանել են Վեսթմինսթեր քաղաքի 17-ամյա բնակիչ Մարկ Շելթոնին, իսկ հաջորդ օրը նույն ճակատագրին է արժանանում Մարկուս Գրաբսը, ով Արևմտյան Գերմանիայից եկել և այդտեղ էր սովորում ուսանողական ծրագրով։ Նրա մարմնի վրա, որը նետվել էր Մալիբու մայրուղու մոտ[17], կային ավելի քան յոթանասուն կտրած-ծակած վերքեր[13]։ Օգոստոսի 27-ին Բոնինն ու Բատսը կրկին առևանգել և սպանել են Հոլիվուդից 15-ամյա դեռահաս Դոնալդ Հայդենին՝ նրա դիակը նետելով Վենտուրա ավտոմայրուղուց ոչ հեռու գտնվող աղբամանի մեջ[18]։ 1979 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր Բոնինը կործանել է ևս հինգ դեռահասների կյանք՝ ինքնուրույն կամ Բատսի, կամ այլ հանցակցի՝ 19-ամյա Ջեյմս Մանրոյի հետ, որը դեկտեմբերին օգնել է սպանել 17-ամյա Դեննիս Ֆրենկ Ֆոքսին։
1980 թվականի հունվարի 1-ին Բոնինը դաժանորեն սպանել է 16-ամյա Մայքլ Մաքդոնալդին, որի մարմինը հայտնաբերվել էր երկու օր անց Սան Բերնարդինոյի շրջանում[19]։ Մեկ ամիս անց՝ փետրվարի 3-ին, Հոլիվուդում Բոնինը Գրեգորի Մայլիի օգնությամբ առևանգել և սպանել է 15-ամյա Չարլի Միրանդային[20]։ Դժբախտին ստիպել են իր դրամապանակը տալ Բոնինին, որից հետո, դիմադրությունը ճնշելով՝ բռնաբարել են, ինչպես նաև դիմադրելու ժամանակ օգտագործել են կողմնակի իրեր և վերջապես խեղդել, իսկ նրա մերկ դիակը նետել են առու[21]։ Վերջում Բոնինը առաջարկեց Մայլիին. «Ես հուզված եմ։ Արի գնանք գտնենք ևս մեկին»։ Նույն օրը, մի քանի ժամ անց, նրանք առևանգել, բռնաբարել և սպանել են Ջեյմս ՄաքՔեյբին, որը 12 տարեկան էր։ Նա Բոնինի ամենաերիտասարդ զոհն էր։ ՄաքՔեյբային վերցրել են ճանապարհից, երբ նա փորձել է ավտոստոպով հասնել Դիսնեյլենդ։ Մայլիի վկայությամբ՝ տղան ինքն է բարձրացել ֆուրգոնի հետևի հատվածամաս, երբ Գրեգորին ղեկին էր, այնուհետև լսել է ՄաքՔեյբի ճիչերը, մինչև Բոնինը ծեծել և բռնաբարել է նրան։ Վերջում Բոնինը խեղդամահ է արել ՄաքՔեյբին, իսկ Մայլին մի քանի անգամ ցատկել է տուժողի կրծքավանդակի վրա։ Նրա մերկ մարմինը՝ ծեծի հետքերով, հայտնաբերվել է 3 օր անց Վոլնատ քաղաքի աղբամանում։
Մինչև մարտի 14-ը Բոնինն այլևս չէր սպանում։ Այդ օրը նրա զոհը դարձել է Լոս Անջելեսի Վան Նայզ շրջանի 18-ամյա բնակիչ Ռոնալդ Գեյթլինը։ Ամսվա վերջին նա կյանքից զրկեց ևս երեք տղայի։ Ապրիլի 10-ին Բոնինը միանգամից երկու մարդու է սպանել։ Երեք շաբաթ անց՝ ապրիլի 29-ին, Սթենթոնում գայթակղել են սուպերմարկետի 19-ամյա աշխատակից Դարին Քենդրիկին՝ Բոնինի ավտոֆուրգոն քաղաքում, որը կայանված էր խանութի առջևի ավտոկայանատեղիում, այնտեղ աշխատում էր Քենդրիկը[22]։ Բոնինը ստիպել է Քենդրիկին աղի թթու խմել, իսկ Բատսը նրա ականջի մեջ սառույց կտրելու դանակ է մցրել։ Դիակը գտնվել է Արտեսիա ավտոճանապարհի մոտակայքում[13]։
Մայիսի 19-ին Բոնինը կրկին խնդրել է Բատսին միանալ իրեն, սակայն վերջինս, իբրև, հրաժարվել է, և Բոնինը միայնակ է գնացել որս անելու։ Նրա զոհն է դարձել 14-ամյա Շոն Քինգը Սաութ Գեյթից, ում մարմինը գտել են Յուկաիպա քաղաքում[23][24]։ Դրանից հետո Բոնինը տուն է եկել Բատսի մոտ, որպեսզի պարծենա[25]։
1980 թվականի սկզբին «մարդասպանին ճանապարհից» կատարված ոճրագործությունները, ինչպես նրա մամուլն է նշել, զգալի ուշադրություն են գրավել զանգվածային լրատվամիջոցների կողմից։ Մայիսի 29-ին Բոնինի ծանոթներից մեկը՝ Բիլլի Պյու անունով դեռահասը, որը պատիժ էր կրում ավտոմոբիլային գողության համար, ռադիոյով լսելով սպանությունների վերենիչի մասին մանրամասները, ենթադրել է, որ նրանց հետևում կարող է կանգնած լինել Բոնինը[26]։ Պյուն իր կասկածները կիսել է ոստիկանության հետ և հաշվի առնելով Բոնինի մութ անցյալը և դեռահասների բռնաբարությունների մեջ նրա մի շարք մեղադրանքները, որոշվել է նրա նկատմամբ գաղտնի հսկողություն սահմանել։
Լրտեսումը սկսվել է 1980 թվականի հունիսի 2-ին։ Նույն օրը Բոնինը հաշվեհարդար է տեսել իր վերջին զոհի հետ[27]։ Նա դարձել է տպարանի 18-ամյա աշխատակից Սթիվեն Ուելսը, որին մոլագարը տարել է Լոս Անջելեսի էլ Սեգունդո բուլվարում ավտոբուսի կանգառից։ Բոնինը ծեծել, բռնաբարել և խեղդել է Ուելսին իր սեփական վերնաշապիկով հենց իր տանը։ Այս հանցագործության մեջ նրան օգնել է Ջեյմս Մանրոն[27], նա ազատվել է մարմնից, Վերնոն Բաթսի և Մանրոի օգնությամբ[13]։
Հունիսի 11-ին՝ 9-օրյա լրտեսումից հետո, ոստիկանությունը նկատել է, թե ինչպես է Բոնինը փորձում ճանապարհի վրա վերցնել հինգ տարբեր դեռահասների[28]։ Ոստիկանները հետևել են նրան այնքան ժամանակ, քանի դեռ ֆուրգոնը չի կայանել մեկուսի ավտոկայանատեղիում, որտեղ նրանք ձերբակալել են Բոնինին 15-ամյա ուղևորի վրա հարձակման ժամանակ[28][29]։
Մարդասպանի զոհերը ավտոմայրուղուց |
1. Թոմաս Լունդգրեն (14 տարեկան)՝ 1979 թվականի մայիսի 28-ին |
2. Մարկ Շելտոն (17 տարեկան)՝ 1979 թվականի օգոստոսի 4-ին |
3. Մարկուս Գրեբս (17 տարեկան)՝ 1979 թվականի օգոստոսի 5-ին |
4. Դոնալդ Հայդեն (15 տարեկան)՝ 1979 թվականի օգոստոսի 27-ին |
5. Դեյվիդ Մուրալո (17 տարեկան)՝ 1979 թվականի սեպտեմբերի 9-ին |
6. Ռոբերտ Վիրոշտեկ (18 տարեկան)՝ 1979 թվականի սեպտեմբերի 17-ին |
7. Ջոն Դոու (19-25 տարեկան)՝ 1979 թվականի նոյեմբերի 30-ին |
8. Դենիս Ֆրենկ Ֆոքս (17 տարեկան)՝ 1979 թվականի դեկտեմբերի 2-ին |
9. Ջոն Կիլպատրիկ (15 տարեկան)՝ 1979 թվականի դեկտեմբերի 10-ին |
10. Մայքլ ՄաքԴոնալդ (16 տարեկան)՝ 1980 թվականի հունվարի 1-ին |
11. Չարլզ Միրանդա (15 տարեկան)՝ 1980 թվականի փետրվարի 3-ին |
12. Ջեյմս ՄաքՔեյբ (12 տարեկան)՝ 1980 թվականի փետրվարի 3-ին |
13. Ռոնալդ Հեյթլին (18 տարեկան)՝ 1980 թվականի մարտի 14-ին |
14. Հարրի Թոդ Թրներ (15 տարեկան)՝ 1980 թվականի մարտի 20-ին |
15. Գլեն Բարկեր (14 տարեկան)՝ 1980 թվականի մարտի 21-ին |
16. Ռասել Ռուդ (15 տարեկան)՝ 1980 թվականի մարտի 22-ին |
17. Սթիվեն Վուդ (16 տարեկան)՝ 1980 թվականի ապրիլի 10-ին |
18. Լոուրենս Շարպ (18 տարեկան)՝ 1980 թվականի ապրիլի 10-ին |
19. Դարեն Լի Քենդրիկ (19 տարեկան)՝ 1980 թվականի ապրիլի 29-ին |
20. Շոն Քինգ (14 տարեկան)՝ 1980 թվականի մայիսի 19-ին |
21. Սթիվեն Ուելս (18 տարեկան)՝ 1980 թվականի հունիսի 2-ին |
Բոնինին և նրա չորս ընկերներին մեղադրանք է առաջադրվել 14 սպանությունների համար, որոնք կատարվել են 1979 թվականի օգոստոսի 5-ից մինչև 1980 թվականի հունիսի 2-ը ընկած ժամանակահատվածում, թեև Բոնինին ևս երկու սպանության մեջ են մեղադրել, որոնցով նա արդարացվել է Լոս Անջելեսի շրջանի դատարանի կողմից։ Այդ հանցագործություններից 10-ը կատարվել են Լոս Անջելեսի շրջանի տարածքում, իսկ մյուս 4-ը՝ հարևան Օրինջ օկրուգում։ Չնայած այս կամ այն կերպ ավտոմայրուղուց մարդասպանին կասկածում են առնվազն 21 սպանության մեջ։ Սպանությունները, որոնց համար Բոնինը մեղավոր է ճանաչվել, աղյուսակում ներկայացված են։
Վերջում Բոնինը խոստովանել է, որ առևանգել, բռնաբարել և սպանել է 21 տղայի ու պատանու՝ Բատսին անվանելով իր ամենամոտ հանցակիցը։ Սակայն ոստիկանները նրան կասկածում էին մոտ 15 այլ սպանություններում։ 1980 թվականի հուլիսի 26-ից 29-ը նրան մեղադրանք է առաջադրվել տասնվեց սպանություններում, որոնցում նրա ինքնախոստովանական ցուցմունքներն են եղել և դատախազության մոտ բավարար ապացույցներ են եղել մեղադրական դատավճիռ կայացնելու համար։ Բոնինը չի զղջացել և ասել է մի լրագրողի, ով հարցրել է նրան, թե ինչ կաներ, եթե մինչ օրս ազատության մեջ լիներ. «Ես շարունակելու էի սպանել։ Ես չէի կարող դադարեցնել սպանել։ Դա ավելի հեշտ էր դառնում ամեն անգամ»[35]։
Հիմնվելով Բոնինի ցուցմունքների վրա՝ հուլիսի 25-ին ոստիկանությունը ձերբակալել է Վերնոն Բատսին և նրան մեղադրանք առաջադրել հինգ սպանություններ օժանդակելու համար։ Դրանց հետագայում ավելացել են 1979 թվականի օգոստոսի 5-ից մինչև 1980 թվականի ապրիլի 29-ն ընկած ժամանակահատվածում կատարված ևս չորս սպանությունների մեղադրանքները։ Հուլիսի 31-ին Միչիգանում ձերբակալվել է Մանրոն Սթիվեն Ուելսի սպանության մեղադրանքով, իսկ օգոստոսի 22-ին Տեխասում ձերբակալել են Մայլիին՝ նրան մեղադրելով Չարլզ Միրանդայի և Ջեյմս ՄաքՔեյբի սպանությունների դեպքում։ Բոլոր նրանք՝ Բաթսը, Մայլին և Մոնրոն, համաձայնեցին վկայել Բոնինի դեմ՝ նրանց նկատմամբ մահապատժի վերացման դիմաց դեպքում[36]։
1981 թվականի նոյեմբերի 5-ին Ուիլյամ Բոնինը Լոս Անջելեսի շրջանի դատարանի առաջ է կանգնել այն մարդկանց տասներկու սպանությունների մեղադրանքով, որոնց մարմինները հայտնաբերվել են շրջանի սահմաններում։ Շրջանային դատախազի տեղակալ Սթիրլինգ Նորիսը, որը վարում էր Բոնինի գործը, պահանջել է մահվան դատավճիռ կայացնել յուրաքանչյուր սպանության համար՝ երդվյալ ատենակալների առջև իր բացման խոսքում ասելով.
Մայլին և Մոնրոն այս դատարանում հանդես են եկել Բոնինի դեմ վկայություններով։ Բազմաթիվ ապացույցներ, ինչպիսիք են արյան, սերմերի, մազերի հետքերը և ֆուրգոնի սրահի գորգածածկույթի բեկորները, մատնանշել են այդ հանցագործություններին Բոնինի առնչությունը։ Բժշկական փորձաքննության տվյալները ցույց են տվել, որ վեց զոհերը խեղդամահ են եղել ոլորման հատուկ եղանակով, որը Սթիրլինգ Նորիսն անվանել է «ձեռագիր ապրանքանիշ»։ Դատական նիստերը տևել են մինչև 1982 թվականի հունվարի 5-ը։ Վեցօրյա խորհրդակցությունից հետո Բոնինին մեղավոր են ճանաչել տասը սպանությունների մեջ, ևս երկու դեպքերում (Թոմաս Լունդգրենի և Շոն Քինգի սպանությունները) նրա նկատմամբ հետապնդումը դադարեցվել է։ Արդյունքում Բոնինը մահվան է դատապարտվել 10 սպանության համար։
«Այնտեղ առկա է մարդկային կյանքի սրբության լիակատար անտեսում։ Սադիստական ձևով աներևակայելի դաժան, անիմաստ և միտումնավոր ծրագրված հանցագործություն։ Մեղավոր է հնարավոր և ենթադրյալ կասկածներից դուրս»։
Շոն Քինգի դեպքում Բոնինն արդարացվել է այն բանի համար, որ 1980 թվականի դեկտեմբերին ոստիկանությանը ցույց է տվել այն վայրը, որտեղ գտնվել է զոհի դին, այն բանի դիմաց, որ Քինգի մարմինը դատարանում նրա դեմ չի օգտագործվի[37]։ Թոմաս Լունդգրենի սպանության մեղադրանքները հանվել են, քանի որ Բոնինը նախընտրել է այդ հատուկ սպանությունը չքննարկել իր դատարանում[38]։
1983 թվականի մարտից Բոնինի գործը քննվում էր Օրինջ օկրուգում[39] ևս չորս զոհերի սպանության մեղադրանքով, որոնց մարմինները հայտնաբերվել են 1979 թվականի դեկտեմբերից մինչև 1980 թվականի ապրիլ ընկած ժամանակահատվածում։ 1983 թվականի օգոստոսի 26-ին նա մեղավոր ճանաչվեց բոլոր կետերով[40], ստանալով իր երկրորդ մահապատիժը[13]։
Հաջորդ տասնչորս տարին Բոնինն անցկացրել է Սան Քվենտին բանտի մահապարտների խցում` գազային խցում մահապատժի սպասելով։ Իր կյանքի 14 տարիները բանտում նա գտնվել է 1.2 մետր լայնությամբ և 2.7 մետր երկարությամբ առանձին խցում, որը ունեցել է զուգարան, լվացարան և հեռուստացույց։ Ցնցուղը գտնվել էր միջանցքում։ Ինչպես և մահվան դատապարտված բոլոր անձինք, Բոնինի կյանքը կարգավորվել է գրաֆիկով։ Առավոտյան ժամը 8-ից մինչև 13-ը Բոնինը կարող էր ազատ դուրս գալ խցիկից և գնար այգի, արևելյան բանտի բանտային բլոկի մահապարտ բանտարկյալների վեց բակերում, որտեղ նա կարող էր պատրաստել, խաղալ տարբեր սեղանի խաղեր կամ պարզապես շփվել այլ բանտարկյալների հետ։ Թիվ 4-րդ բակը վերապահված էր ամենացածրերի համար՝ ելնելով մահապարտների ոչ պաշտոնական հիերարխիայից՝ երեխաներին սպանողներին և բռնաբարողներին։ Նրանք պայմանավորվել էին համատեղ պաշտպանել իրենց այլ բանտարկյալներից[42]։ Բակը ունեցել է մարզասրահ, բասկետբոլի օղակ և չժանգոտվող պողպատից քառակուսի սեղան՝ մետաղական նստատեղերով։ Գտնվելով բանտում՝ Բոնինը տարվել է բրիջով խաղալով։ Մի շարք տարիների ընթացքում նրա խաղընկերները երեք հայտնի սերիական մարդասպաններ էին, ինչպիսիք են Լոուրենս Բիթեյքերը, Դագլաս Քլարկը և Ռենդի Քրաֆթը։ Չնայած նրան, որ նրանք բոլորը սպանում էին երիտասարդներին, նրանց միջև հարաբերությունները չեն ձեւավորվել, Բոնինն ատում էր Քրաֆթին և ծաղրի էր ենթարկվում Քլարկի կողմից։ Բոնինը նախընտրել է նույն թիմում խաղալ Բիթեյքերի հետ, որի հետ հիանալի հարաբերությունների մեջ է եղել[43]։ Ընդհանուր առմամբ, այդ ընկերության հաշվին եղել է 49 ապացուցված սպանություն։ Բանտարկության ընթացքում նա բազմիցս գանգատներ է ներկայացրել իր ճակատագրի վերաբերյալ, դրանք բոլորն էլ մերժվել են[41]։ Դրանցից վերջինը ստացել Է ԱՄՆ-ի Դաշնային վերաքննիչ դատարանը 1994 թվականի հոկտեմբերին, այդ բողոքը մերժվել է 1995 թվականի հունիսի 28-ին[2]։
1992 թվականին, Ռոբերտ Օլթոն Հարիսի մահապատժից հետո, Կալիֆոռնիա նահանգն ընտրեց մահացու ներարկման կիրառումը որպես գազային խցում մահապատժի այլընտրանքային միջոց՝ վերջինիս բնորոշելով որպես մահապատժի «դաժան և անսովոր» միջոց[41]։
Միայն 1996 թվականի փետրվարի 23-ին, նրա ձերբակալությունից 16 տարի անց, նա մահապատժի է ենթարկվել Սան Քվենտին պետական բանտում՝ հին գազային խցում թույնի մահացու ներարկման միջոցով։ Նա Կալիֆորնիայի պատմության մեջ առաջին մարդն է, ով մահացել է մահացու ներարկման միջոցով[49]։
Տեղական ռադիոկայանին տված իր վերջին հարցազրույցում Բոնինը հայտարարել է, որ մահվանից 24 ժամ առաջ «խաղաղություն է ձեռք բերել»": Երբ նրան հարցրեցին, թե արդյոք նա կարող է ինչ-որ բան ասել իր զոհերի ընտանիքներին, Բոնինը պարզապես ասաց.«Նրանք զգում են, որ իմ մահը կլինի ավարտը, բայց դա այդպես չէ։ Նրանք դա դեռ գիտակցում են»[50]։
Մահապատժի օրը՝ երեկոյան ժամը 6-ին, Բոնինին իր խցիկից տեղափոխել են մահապարտների հատուկ պալատ, որտեղ նա պատվիրել է իր վերջին ընթրիքը, որը ներառում էր երկու մեծ պիցցաներ, պաղպաղակի երեք պինտ և կոկա-կոլայի երեք վեցանանոց փաթեթներ։ Իր վերջին խոսքում, որը տրված է հսկիչներին մահապատժից մեկ ժամ առաջ, որը նշանակված է կեսգիշերին, Բոնինը կրկին հայտնել է, որ խղճի խայթ չի զգում իր հանցագործությունների համար և արձանագրության մեջ թողել է հետևյալ գրառումը։
![]() |
Ես զգում եմ, որ մահապատիժը հրատապ խնդիրների պատասխան չէ։ Ես զգում եմ, որ նա տալիս է սխալ ուղերձ մարդկանց այս երկրում։ Երիտասարդները վարվում են այնպես, ինչպես նրանք տեսնում են, թե ինչպես են վարվում այլ մարդկանց, այլ ոչ թե այնպես, ինչպես իրենց է նշանակել։ Ես խորհուրդ կտամ։ Եթե որևէ մեկը լուրջ բան է մտածում օրենքի դեմ, նախքան դա անելը, նրանք պետք է հանգիստ տեղ գնան և լավ մտածեն դրա մասին[13]։ | ![]() |
Մահապատժի ժամանակ Բոնինը 49 տարեկան էր։ Մահից հետո Բոնինի մարմինը դիակիզվել է և նրա աճյունը ցրվել է Սան Ֆրանցիսկոյի ծոցում, Սան Քվենտին բանտի մոտ, քանի որ նրա ընտանիքի անդամներից ոչ ոք չի ձեռնարկել որևէ գործողություն, որպեսզի նրա մարմինը վերցնի մահապատժից հետո[50]։
2010 թվականի փետրվարի 16-ին Image Entertainment կինոընկերությունը թողարկեց Բոնինի կենսագրության «Freeway Killer» գեղարվեստական ֆիլմը, որը ռեժիսոր Ջոն Մարլովսկու կողմից նկարահանվել է Դևիդ Բիրկի սցենարով[51][52]։ Սերիական մարդասպանի դերը խաղացել է Սքոթ Լիթը։
1977 թվականի հուլիսին, Բոնինի ձերբակալությունից երեք տարի առաջ, ձերբակալվել էր Պատրիկ Քիրնին, որը նույնպես վարել էր Հարավային Կալիֆոռնիայի ճանապարհներով՝ ընտրելով երիտասարդների շրջանում իր զոհերին։ Նա նաև ճանապարհներին դիակներ է նետել, նրա զոհերից շատերը մասնատվել են և նետվել աղբարկղ[53]։
Չնայած Ուիլյամ Բոնինի ձերբակալությանը, երիտասարդների դիակները շարունակում էին գտնել Հարավային Կալիֆոռնիայի ավտոմայրուղիների երկայնքով, ինչը ոստիկանությանը հուշում էր, որ նա ունեցել է նաև այլ հանցակիցներ, որոնք դեռ ակտիվ էին։ Սակայն ավելի ուշ սպանություններից, պարզվում է, կատարվել են Ռենդի Սթիվեն Քրաֆթի կողմից, որը ձերբակալվել էր 1983 թվականի մայիսին, նա գործում էր Բոնինից բոլորովին առանձին, բայց, ինչպես պարզվեց, գործում էր նման կերպ։ Քրաֆթի զոհերի թվում գերակշռում էին ծովային հետևակայինները, որոնք մահվանից առաջ թմրադեղեր էին օգտագործել։ Այսպիսով, մինյանցից անկախ երեք սերիական մարդասպանների զոհ կարելի է համարել ընդհանուր առմամբ շուրջ 130 մարդ։