Ուիլյամ Գիբսոնը ծնվել է իռլանդական, ֆրանսիական, գերմանական և ռուսական արմատներ ունեցող ընտանիքում[8]։ Նրա հայրը՝ Իրվը, բողոքական էր, մայրը՝ Ֆլորենսը՝ կաթոլիկ[8]։ 1938 թվականին Գիբսոնը ավարտել է տեղի քաղաքային քոլեջը։ 1940 թվականին ամուսնացել է հոգեբույժ Մարգրեթ Բրեմնանի հետ (մահացած՝ 2004թվականին)։ Այդ ամուսնությունից ունեցել է 2 որդի՝ Թոմասը և Դանիելը[9]։
1940–ականներին Գիբսոնը սկսել է զբաղվել գրականությամբ, գրել է բանաստեղծություններ և պիեսներ։ 1954 թվականին նա հրապարկել է «Սարդոստայն» վեպը։ Այնուամենայնիվ, գրականության մեջ առաջին լուրջ հաջողությունն ունեցել է 1958 թվականին՝ «Երկու հոգով՝ կարուսելին» պիեսի բեմադրությունից հետո։ Վերջինս առաջադրվել է «Թոնի» մրցանակաբաշխությանը[8]։
Գիբսոնի «Հրաշագործ կինը» պիեսն առաջին անգամ բեմադրվել է 1959 թվականին, որը Գիբսոնը գրել է Հելեն Քելլերի«Իմ կյանքի պատմությունը» ինքնակենսագրականի հիման վրա։ Պիեսը դրականորեն է ընդունվել քննադատների կողմից և ստացել է «Թոնի» մրցանակ։ 1962 թվականին Գիբսոնը այդ պիեսի սցենարը ձևափոխել է էկրանավորման համար, որի համար էլ առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխության[8]։
Հետագայում Գիբսոնը գրել է ևս մի քանի պիես,բայց նրանցից ոչ մեկը չի ունեցել «Հրաշագործ կինը» պիեսի հաջողությունը[8][9]։ Նա գրել է դրամատուրգ Շեքսպիրի և նրա կնոջ՝ Էնն Հեթուենի մասին,ինչպես նաև՝ պուրիտանուհի Էնն Հաթչինսոնի մասին պոեմ։ 2003 թվականին բեմադրվել է Գոլդա Մեիրի մասին Golda's Balcony ներկայացումը,որը հետագայում դարձել է ամենաերկարակյացը այն ներկայացումների մեջ, որտեղ խաղում էին միայն կանայք[10]։
Գիբսոնը մահացել է 2008 թվականի նոյեմբերի 25–ին՝ իր տանը[11]։
1962 թվականին բրոդվեյան «Հրաշագործ կինը» պիեսը բեմադրած Արթուր Փենը, սկսեց էկրանավորել պիեսը։ Համանուն ֆիլմը, որում գլխավոր դերերը կատարում էին Էնն Բեքվորդը և Փեթթի Դյուկը, 2 անվանակարգում «Օսկար» ստացավ[7]։
1962 թվականին Ռոբերտ Ուեյզը Գիբսոնի համանուն պիեսի հիման վրա նկարահանեց «Երկու հոգով՝ կարուսելին» ֆիլմը, որն առաջադրվեց «Օսկարի» երկու անվանակարգում (գլխավոր դերերում ՝ (Ռոբերտ Միտչեմ,Շիռլի Մակլեյն)[12]։
1979 թվականին Պոլ Աարոնը վերաէկրանավորվեց համանուն ֆիլմը(գլխավորր դերերում՝ Մելիսա Գիլբերտը, Փեթթի Դյուկը)[13]։
1987 թվականին ԽՍՀՄ-ում կենտրոնական հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվեց «Սպիտակ վարդեր, վարդագույն փղեր...» հեռուստաներկայացումը (Գիբսոնի համանուն պիեսի հիման վրա)։ Գլխավոր դերերում էին Լյուդմիլա Չուրսինան և Անդրեյ Միրոնովը (վերջին դերը հեռուստաեթերում)[14]։
1998 թվականին հեռարձակվեց Դանիել Պետրիի «Երկուշաբթին հրաշքից հետո» ֆիլմը՝նկարահանված Գիբսոնի համանուն պիեսի հիման վրա (գլխավոր դերերում՝ Ռոմա Դաունի և Մոիրա Քելլի)[15]։
↑ 8,08,18,28,38,4Hawtree C. (2009 թ․ փետրվարի 11). «William Gibson» (անգլերեն). The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.
↑Erickson H. «Two For the Seesaw» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
↑Berg S., Archibald G., McKay L., Stirling D. Character Education Connections: For School, Home and Community. — 3rd Rev edition. — Natl Professional Resources, 2000. — P. 40. — 312 p. — ISBN 978-1887943284
↑"Белые розы, розовые слоны...": Информация о фильме-спектакле // kino-teatr.ru/teatr/movie/15843/annot/