Ուիլյամ Գոլդ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 3, 1921[1] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 20, 2018 (97 տարեկան) |
Մահվան վայր | Գրինվիչ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Պրատտի ինստիտուտ և Samuel J. Tilden High School? |
Մասնագիտություն | գրաֆիկական դիզայներ և դիզայներ |
![]() |
Ուիլյամ Գոլդ (անգլ.՝ William Gold, հունվարի 3, 1921[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 20, 2018, Գրինվիչ[2][3]), ամերիկացի գրաֆիկական դիզայներ, որը հայտնի է հազարավոր ֆիլմերի պաստառների դիզայններով[4][5]։ Իր կարիերայի յոթանասուն տարիների ընթացքում Գոլդն աշխատել է Հոլիվուդի մեծագույն կինոռեժիսորների հետ, այդ թվում՝ Լոուրենս Օլիվիեի, Քլինթ Իսթվուդի, Ալֆրեդ Հիչքոքի, Սթենլի Կուբրիկի, Էլիա Կազանի և Ռիդլի Սքոթի հետ։ Նրա առաջին պաստառը Յանկի Դուդլ Դենդիի համար էր, իսկ վերջին գործը՝ Ջ․ Էդգարի համար (2011)։ Գոլդի ստեղծած ամենահայտնի պաստառները եղել են «Կասաբլանկա», «Սատանա քշողը» և «Սթինգ» ֆիլմերի համար։
Բիլ Գոլդը ծնվել է 1921 թվականի հունվարի 3-ին Բրուքլինում (Նյու Յորք), Ռոուզի (Սաքս) և Փոլ Գոլդի որդին[6]։ Սամուել Ջ. Թիլդենի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա ստացել է կրթաթոշակ, ապա Նյու Յորքի Պրատ ինստիտուտում սովորել նկարազարդում և դիզայն[6][7]։
Գոլդը իր պրոֆեսիոնալ դիզայներական կարիերան սկսեց 1941 թվականին, Վորներ Բրադերսի գովազդային բաժնում։ Նրա առաջին պաստառը 1942 թվականին Ջեյմս Քեգնիի Յանքի Դուդլ Դենդի գեղարվեստական մյուզիքլի համար էր, որին հաջորդեց Կասաբլանկայի պաստառը։ Այնուհետև զորակոչվեց ԱՄՆ բանակ, որտեղ նա ներգարվվեց տեղեկատվական ֆիլմերի արտադրության մեջ[6]։1946 թվականին՝ ավարտելով ծառայությունը, նա վերսկսեց իր կարիերան՝ նախագծելով պաստառներ Վորներ Բրադերսի համար, որտեղ 1947 թվականին դարձավ պաստառների դիզայնի ղեկավար[6][8]
1959 թվականին եղբայրը՝ Չարլին միացավ նրան բիզնեսում, և նրանք ստեղծեցին ԲՋ Չարլզը ֆիլմի թրեյլերներ պատրաստելու համար[8]։ Չարլին զբաղվում էր ԲՋ Չարլզով Լոս Անջելեսում, իսկ Բիլը՝ Նյու Յորքում։ 1987 թվականին Չարլին թողեց բիզնեսը և Վերմոնտում անցավ թոշակի։ Չարլի Գոլդը մահացավ 2003 թվականի դեկտեմբերի 25-ին՝ 75 տարեկան հասակում։[փա՞ստ]
1962 թվականին Նյու Յորքի Վորներ Բրադերս գովազդային կազմակերպության լուծարումից հետո, Գոլդը Նյու Յորքում ստեղծեց Bill Gold Advertising-ը[8]։1997 թվականին Բիլը տեղափոխեց ընկերությունը Սթեմֆորդ, Կոնեկտիկուտ և շարունակեց իր բիզնեսը՝ պատրաստելով պաստառներ Քլինթ Իսթվուդի կողմից արտադրված, ղեկավարած, կամ խաղացած յուրաքանչյուր ֆիլմի համար, ի թիվս այլոց[9]։ 1994 թվականին Բիլը արժանացել է The Hollywood Reporter-ի կյանքի նվաճումներ մրցանակին։ Ռիչարդ Բենջամինը Ռեժիսորների Գիլդիայում հանդիսավոր արարողության հաղորդավարն էր, որի ժամանակ Քլինթ Իսթվուդը The Hollywood Reporter-ի անունից մրցանակը հանձնեց Բիլ Գոլդին[6]։
Բիլ Գոլդը եղել է Իլյուստրատորների միության, Գեղարվեստական ղեկավարների ակումբի և Կինոարվեստի և գիտության ակադեմիայի անդամ[10]։
Կյանքի վերջին տարիներին Բիլ Գոլդը բնակվում էր Գրինվիչում, Կոնեկտիկուտ[11]։ Թոշակի անցավ 2003 թվականին[6]։ 2011 թվականի հունվարին՝ ծննդյան 90-ամյակին ընդառաջ, սահմանափակ քանակությամբ մի մեծածավալ կենսագրական հետահայաց հատոր հրատարակվեց[12][13]։ Նույն տարում Գոլդը վերադարձ կատարեց՝ համաձայնելով ստեղծել պաստառներ Քլինթ Իսթվուդի Ջ.Էդգար ֆիլմի համար[9]։ Գոլդը մահացավ 2018 թվականի մայիսի 20-ին, 97 տարեկան հասակում, Գրինվիչի հիվանդանոցում Ալցհեյմերի հիվանդության բարդացումներից[6]։
Իր առաջին կինոնախագծից՝ Յանքի Դուդլ Դենդիից հետո, Գոլդը համագործակցեց ամերիկյան կինոարդյունաբերության լավագույն կինոռեժիսորների և կինոպրոդյուսերների հետ։ Հատկապես բեղուն էր Գոլդի համագործակցությունները նկարազարդող Բոբ Պիկի հետ։ Գոլդի գործունեությունը տևել է ութ տասնամյակ, որի ընթացքում նա ներգրավվել է ավելի քան 2000 պաստառների ստեղծման մեջ[9]։
{{cite book}}
: |work=
ignored (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Գոլդ» հոդվածին։ |
|