Ուիլյամ Դին Հաուելս | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1837[1][2][3] |
Ծննդավայր | Martins Ferry, Բելմոնտ, Օհայո, ԱՄՆ |
Վախճանվել է | մայիսի 11, 1920[4][1][2][…] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Cambridge Cemetery[5] |
Մասնագիտություն | լրագրող, վիպասան, ակնարկագիր, դրամատուրգ, գրական քննադատ, կենսագիր, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Գրական ուղղություններ | ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Pleasure-Pain? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Ամուսին | Էլինոր Միդ Հովելս |
Զավակներ | Ջոն Միդ Հովելս |
Ազգականներ | Ուիլյամ Ուայթ Հովելս |
William Dean Howells Վիքիպահեստում |
Ուիլյամ Դին Հաուելս (անգլ.՝ William Dean Howells, մարտի 1, 1837[1][2][3], Martins Ferry, Բելմոնտ, Օհայո, ԱՄՆ - մայիսի 11, 1920[4][1][2][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող և գրականագետ է։ ԱՄՆ գրականության մեջ այսպես կոչված «մեղմ ռեալիզմի» ներկայացուցիչ, որի նպատակն ամերիկյան զարգացման և կենսակերպի տեսակի պաշտպանությունն է՝ ի տարբերություն «իրական» ռեալիզմի կոշտ քննադատության։
Ուիլյամ Դին Հաուելսը ծնվել է 1837 թվականի մարտի 1-ին ԱՄՆ Օհայո նահանգի Մարտինս Ֆերրի քաղաքում։
Սկզբում նա իր հոր տպարանում աշխատել է որպես տպագրող։ 1860 թվականին նա Դ. Պիատի հետ համատեղ հրատարակել է առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Poems of two friends» (1860), ապա «Life of Abraham Lincoln»[6]։
1861-1865 թվականներին Ուիլյամ Դին Հաուելսը եղել է Վենետիկում ամերիկյան հյուպատոսը և Իտալիայից ունեցած իր տպավորությունների մասին գրել է «Venetian Life» (1865) և «Italian Journeys» երկերում[6]։
Ամենահայտնի ստեղծագործություններն են՝ «Սայլաս Լեֆեմի վերելքը» (անգլ.՝ The Rise of Silas Lapham, 1885), «Ժամանակակից պատմություն», «Պատահականությունների աշխարհում»։ Հաուելսը պաշտպանել է էթիկական արժեքների գերակայությունը՝ ի տարբերություն բուրժուական հաջողության գաղափարախոսության։ Ուշ շրջանի աշխատություններում հեղինակը փորձել է ցույց տալ, որ ռեալիզմի քննադատական ձևերը կարևոր են միայն Եվրոպայում, իսկ Միացյալ Նահանգները գնում են իրենց ուղով։ ԱՄՆ-ում իշխում են ժողովրդավարական իրավունքն ու ազատությունը, հետևաբար լավատեսությունն ու ուրախությունը շատ ավելի տեղին են։ Ժամանակակից հասարակության վերաբերյալ նրա հայացքներն արտացոլվել են «Էնի Քիլբերն» (անգլ.՝ Annie Kilburn) վեպում, որտեղ իրականությունը պատկերված է անչար հումորային ոգով, իսկ Հաուելսը փառաբանում է հաջողությունն ու գոհունակությունը կյանքից։
Հեղինակել է ճամփորդական ակնարկների մի քանի գրքեր, որոշ ժամանակ գրել է հոդվածներ ամսագրերի համար (օրինակ՝ «Հարպերս»), աշխատել է որպես «Ատլանտիկի» (անգլ.՝ Atlantic Monthly) կամ պարզապես The Atlantic ) խմբագիր։ Նա եղել է Լև Տոլստոյի երկրպագուն և նշել է. «Տոլստոյը բոլոր ժամանակների ամենամեծ գրողն է, գուցե միայն այն բանի համար, որ նրա ստեղծագործությունը ամենից շատ է համակված բարության ոգով է համակված, և ինքը երբեք չի ժխտում իր խղճի և իր արվեստի միասնությունը»[7]։ Հաուելսը եղել է քրիստոնյա սոցիալիստ, որի գաղափարախոսության վրա մեծ ազդեցություն է ունեցել Լև Տոլստոյը[8]։ Նա միացել է Բոստոնի քրիստոնեական սոցիալիստական խմբին 1889-1891 թվականներին[9], հաճախել է մի քանի եկեղեցիներ։ Այդ ազդեցությունները նրան դրդել են գրել սոցիալական արդարության հարցերի մասին բարոյական և հավասարապաշտության տեսանկյունից՝ լինելով արդյունաբերական կապիտալիզմի սոցիալական հետևանքների քննադատ[10][11][12]։ Սակայն նա մարքսիստ չի եղել[13]։
Հաուելսի ստեղծագործության ամենաակտիվ ժամանակահատվածը եղել է 1873 թվականից մինչև 1916 թվականը։ Նա եղել է Գրողների միության նախագահ։
Ուիլյամ Դին Հաուելսը մահացել է 1920 թվականի մայիսի 11-ին Նյու Յորք քաղաքում։
Ուիլյամ Դին Հաուելսի որդին է ճարտարապետ Ջոն Միդ Հաուելսը։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Դին Հաուելս» հոդվածին։ |
|