Ուիլյամ Հեբինգթոն | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 4, 1605 |
Ծննդավայր | Վուստերշիր, Անգլիա |
Վախճանվել է | նոյեմբերի 30, 1654 (49 տարեկան) |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և պատմաբան |
Լեզու | անգլերեն |
Ուիլյամ Հեբինգթոն (նոյեմբերի 4, 1605, Վուստերշիր, Անգլիա - նոյեմբերի 30, 1654), 17-րդ դարի անգլիացի բանաստեղծ։
Ուիլյամ Հեբինգթոնը ծնվել է 1605 թվականի նոյեմբերի 4-ին Հինդլիպ Հոլում (անգլ.՝ Hindlip Hall) Անգլիայի արևմուտքում գտնվող Worcestershire կոմսությունում՝ կաթոլիկ ընտանիքում։ Կրթություն է ստացել Փարիզ քաղաքում և St Omer Colleges-ում[1]։
«Կաստարա» քնարական բանաստեղծությունների ժողովածուում նա գովերգում է իր սիրելիին այն ժամանակվա համար հազվագյուտ մաքրության Նազելի, մեղեդային բանաստեղծություններում։ «Castara»-ն, որը տպագրվել է 1634 թվականին, բաղկացած է երեք մասից. Առաջինում Castara-ն երգվում է որպես բանաստեղծի հարսնացու, երկրորդում՝ որպես կին; երրորդ մասը բաղկացած է բացառապես կրոնական թեմաների շուրջ մտորումներից։ Առաջին մասը տեղ-տեղ հիշեցնում է Ֆրանչեսկո Պետրարկայի սոնետները[2]։
1640 թվականին գրել է «Արագոնի թագուհին» («The Queen of Arragon») տրագիկոմեդիան, որը, առանց հեղինակի համաձայնության, հրատարակել է նրա հարազատներից մեկը։
Ուիլյամ Բաբինգթոնը մահացավ 1654 թվականի նոյեմբերի 30-ին։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
|