Ուիլյամ Մայքլ Ռոսսետտի

Ուիլյամ Մայքլ Ռոսսետտի
Ծնվել էսեպտեմբերի 25, 1829(1829-09-25)[1]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էփետրվարի 5, 1919(1919-02-05)[2][1] (89 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանՀայգեյթ գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, գրական քննադատ, լրագրող և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունՔինգս քոլեջ
ԱնդամակցությունՊրեռաֆայելիտներ և Burlington Fine Arts Club?
Պարգևներ
ԱմուսինԼյուսի Մեդոքս Բրաուն
 William Michael Rossetti Վիքիպահեստում

Ուիլյամ Մայքլ Ռոսսետտի (անգլ.՝ William Michael Rossetti, սեպտեմբերի 25, 1829(1829-09-25)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 5, 1919(1919-02-05)[2][1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի քննադատ և գրող։ Պրեռաֆայելիտների եղբայրության առաջին անդամներից մեկն է։

Իտալացի արտագաղթյալ, հայրենասեր բանաստեղծ Գաբրիել Ռոսսետտիի և Ֆրենսիս Պոլիդորիի որդին է։ Մարիա Ռոսսետտիի, գեղանկարիչ և բանաստեղծ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի և բանաստեղծուհի Քրիստինա Ռոսսետտիի եղբայրն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Ռոսսետտին երիտասարդ տարիներին հետաքրքրվել է գեղանկարչությամբ և գրականությամբ։ Նա դարձել է Պրեռաֆայելիտների եղբայրության հիմնադիրներից մեկը (1848 թվականին), ինչպես նաև ոչ պաշտոնական կազմակերպիչը և մատենագիրը, խմբագրել է պրեռաֆայելիտական The Germ («Ծիլ») ամսագիրը և հրատարակել է այնտեղ իր բանաստեղծությունները։

1850-1858 թվականներին Ուիլյամ Ռոսսետտին արվեստի թեմայով հոդվածներ է գրել The Spectator ամսագրի համար, 1861-1865 թվականներին աշխատել է Fraser's Magazine ամսագրում, 1873-1878 թվականներին՝ The Academy-ում։ Նա նաև հրատարակել է քննադատական աշխատություններ, օրինակ՝ «Ժամանակակից կերպարվեստը» (անգլ.՝ Fine Art: Chiefly Contemporary, 1869)։ 1889 թվականին լույս է տեսել նրա գիրքը, որը նվիրված էր Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարներին և քնարերգությանը, իսկ 1895 թվականին Դ. Գ. Ռոսսետտիի՝ կենսագրությանը։ Բացի այդ, երբ լույս է տեսել Քրիստինա Ռոսսետտիի բանաստեղծությունների ժողովածուն, Ուիլյամ Մայքլը խմբագրել է այն։ Հուշերը, որոնք կրել են «Որոշ հիշողություններ» (անգլ.՝ Some Reminiscences) անվանումը, վերարտադրել են նրա ծանոթությունը Վիկտորյական դարաշրջանի բազմաթիվ հայտնի անձանց հետ։

1874 թվականին Ուիլյամ Ռոսսետտին ամուսնացել է նկարիչ Ֆորդ Մեդոքս Բրաունի դստեր՝ նկարչուհի Լյուսի Մեդոքս Բրաունի հետ։

Ուիլյամ Ռոսսետտին ձևակերպել է պրեռաֆայելիտների հայեցակարգը.

  • Լինել անկեղծ։
  • Ուսումնասիրել բնությունն ու իմանալ, թե ինչպես ճշգրիտ արտացոլել այն։
  • Խուսափել օտար ազդեցությունից։
  • Եվ վերջապես աշխատել որակով և լավ։

Նա եղել է Ալջերնոն Չառլզ Սուինբյորնի առաջին պաշտպաններից մեկը «Սուինբյորնի պոեմների և բալլադների քննադատություն» (անգլ.՝ Criticism on Swinburne's Poems and ballads, 1866) աշխատանքում[3]։ Ուիլյամ Ռոսսետտին շատ սիրել է Պերսի Բիշի Շելլիին, մասնակցել է նրա գրքերի վերահրատարակմանը և նույնիսկ հիմադրել է գրական միություն, որը նվիրված էր Շելլիին (անգլ.՝ Shelley Society)։ Նա նաև հրատարակել է նամակագրությունը իր եղբոր՝ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի հետ[3]։

Ուիլյամ Ռոսսետտին մեծ ներդրում է ունեցել Բրիտանիկա հանրագիտարանի կազմման մեջ։ Ահա օրինակ այս տեսքն ունի Անջելիկոյին նվիրված նրա հոդվածից մի հատվածը.

Անջելիկոյի նկարների խոր «աստվածավախությունը» փաստացի դրանց հիմնական բնույթն է։ Դեմքերը պսակված են խանդավառ հարգալիության, բուռն բարեպաշտության և բանականության լույսի այնպիսի լուսապսակով, որը հասանելի է միայն ընտրյալների շրջանակին։ Այդ իսկ պատճառով Ֆրա Անջելիկոյի նկարները գրավում են շատ մարդկանց… Մյուս կողմից, դեմքերը դառնում են քաղցր-մեղցր և փքունատես՝ կրոնականության անբնական և անսեռ ժպիտով, որում կա արհեստականության կամ անգամ երեսպաշտության երանգ։ Դրա պատճառով էլ որոշներին դուր չեն գալիս այդ նկարները։ Չնայած ամենին՝ Ֆրա Անջելիկոն իր ժամանակների երևելի անձանցից է…

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 1871 թվականին Լյուսի Մեդոքս Բրաունը նկարել է իր ապագա ամուսնուն կախարդ Պրոսպերոյին «Ֆերդինանդը և Միրանդան շախմատ են խաղում» նկարում, որտեղ այլաբանական ձևով պատկերված են Բրաուն ընտանիքի անդամները և նրանց մեջ եղած բարդ հարաբերությունները։

Ընտրյալ մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 «Россетти, Вильям Михаил». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Rossetti, William Michael. Angelico, Fra. 1911 Encyclopædia Britannica.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Մայքլ Ռոսսետտի» հոդվածին։