Ուիլյամ Ուայլդ | |
---|---|
Ծնվել է | մարտ 1815 |
Ծննդավայր | Ռոսքոմոն, Կոննախտ, Իռլանդիա |
Մահացել է | ապրիլի 19, 1876[1] (61 տարեկան) |
Մահվան վայր | Իռլանդիա |
Գերեզման | Ջերոմ լեռան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Իռլանդիա |
Կրթություն | Royal College of Surgeons in Ireland? |
Մասնագիտություն | վիրաբույժ, գրող, մարդաբան, ակնաբույժ, հնագետ, պատմաբան և համալսարանի դասախոս |
Ամուսին | Ջեյն Ուայլդ[2] |
Ծնողներ | հայր՝ Thomas Wills Wilde?[2], մայր՝ Amelia Flynn?[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ուիլլի Ուայլդ[2], Օսկար Ուայլդ[2], Isola Francesca Emily Wilde?[2], Henry Wilson?[2], Emily Wilde?[2] և Mary Wilde?[2] |
William Wilde Վիքիպահեստում |
Ուիլյամ Ռոբերտ Ուիլս Ուայլդ (մարտ 1815, Ռոսքոմոն, Կոննախտ, Իռլանդիա - ապրիլի 19, 1876[1], Իռլանդիա), իռլանդացի ակնաբույժ և ականջի բժիշկ, ինչպես նաև բժշկության, հնագիտության և ֆոլկլորի ոլորտում կարևոր աշխատանքների հեղինակ, որոնք վերաբերվում էին իր հայրենի Իռլանդիային։
Օսկար Ուայլդի հայրն էր։
Ուիլյամ Ուայլդը ծնվել է Ռոսքոմոն կոմսության Քասլրեյ քաղաքի մոտ գտնվող Կիլկիվին բնակավայրում և տեղական նշանավոր բժիշկ Թոմաս Ուիլս Ուայլդի և իր կնոջ՝ Ամելիայի (մահացել է մոտավորապես 1844 թվականին)[3] երեք որդիներից և երկու դստրերից ամենակրտսերն էր։ Նախնական կրթությունն ստացել է Էլֆինի թեմական դպրոցում։ 1832 թվականին անցել է աշխատանքի հանրահայտ իռլանդացի վիրաբույժ Աբրահամ Քոլզի մոտ, որպես նրա օգնական Դուբլինի դոկտոր Ստիվենզի անվան հիվանդանոցում։ Նա նաև ուսանել է Ջեյմս Քյուսակի և սըր Հենրի Մարշի մոտ։ Ուայլդը նաև ուսանել է Դուբլինի Փարկ սթրիթում գտնվող մասնավոր և մեծ հարգանք վայելող անատոմիայի ու վիրաբուժական դպրոցում[3]։ 1837 թվականին ստացել է բժշկի որակավորում իռլանդիայի վիրաբույժների արքայական համալսարանում։ Միևնույն տարվա ընթացքում իր առողջացած հաճախորդներից մեկի հետ Ուայլդը մեկնել է ութամսյա ճանապարհորդության դեպի Սուրբ Երկիր ու այցելել տարբեր տեղավայրեր ու կղզիներ Միջերկրական ծովում։ Ծովային խոզեր էին նետվել դեպի նրանց Crusader կոչվող նավը և Ուայլդը հերձել է նրանց։ Գրառումներ կատարելով՝ նա հրատարակել է երկհատոր գիրք այդ արարածների սովորությունների վերաբերյալ[4]։ Այս շրջագայության ընթացքում նա այցելել է Եգիպտոս։ Մի գերեզմանի մեջ գտել է թզուկի մումիացված մնացորդներ և դրանք բերել Իռլանդիա։ Նա իր հետ բերել է նաև զմռսած իբիս թռչուններ։
Իռլանդիա վերադառնալուց հետո Ուայլդը Դուբլինի համալսարանական ամսագրում մի հոդված է հրապարակել, որում առաջարկում էր «Կլեոպատրայի ասեղներից» մեկը տեղափոխել Անգլիա (ի վերջո 1878-ին ասեղներից մեկը տեղափոխվել է Լոնդոն, իսկ 1880-ին մյուսը բերվել է Նոր Յորքի Կենտրոնական զբոսայգի)[4]։ 1873-ին իռլանդական թագավորական ակադեմիայի կողմից նրան շնորհվել է Քանինգհեմի ոսկե մեդալ[5]։
Դուբլինում ունեցել է իր սեփական աչքի և ականջի հիվանդությունների ակնաբուժական հիվանդանոցը, և նշանակվել է Վիկտորիա թագուհու ակնաբույժ։ Վիրահատել է հայտնի իռլանդացի դրամատուրգ Ջորջ Բեռնարդ Շոուի հայրիկին։
Ուայլդն ուներ շատ հաջող բժշկական պրակտիկա և դրանում նրան օգնում էր իր հարազատ որդին՝ Հենրի Ուիլսոնը, որը կրթություն էր ստացել Դուբլինում, Վիեննայում, Հայդելբերգում, Բեռլինում և Փարիզում։ Ուիլսոնի ներկայությունը հնարավորություն է տվել Ուայլդին ճանապարհորդել, և նա այցելել է Սկանդինավիա, որտեղ արժանացել է պատվավոր աստիճանի Ուփսալայում, իսկ Ստոկհոլմում նրան ողջունել է Անդերս Ռետցիուսը։ Շվեդիայի թագավոր Կառլ XV-ը նրան շնորհել է բևեռային աստղի շքանշան։ 1853 թվականինին նա նշանակվել է Իռլանդիայի թագուհու ակնաբույժ․ իր տեսակի մեջ առաջին պաշտոնը, որը հավանաբար ստեղծվել է նրա համար[6]։
1864 թվականի հունվարի 28-ին Դուբլինի ամրոցում կայացած արարողության ժամանակ նրան տրվել է ասպետի կոչում[7], ավելի շուտ Իռլանդիայի մարդահամարին մասնակցելու, քան թե իր բժշկական ներդրումների համար, չնայած նրան, որ 1841 թվականի իռլանդական մարդահամարի ժամանակ եղել է բժշկական հանձնակատար։ 1845 թվականինին դարձել է «Բժշկական գիտության իռլանդական ամսագրի» խմբագիրը, որտեղ հրատարակել է բազմաթիվ հոդվածներ։
1851 թվականին Ուայլդն ամուսնացել է բանաստեղծուհի Ջեյն Ֆրանչեսկա Ագնես Էլջիի հետ, որը գրում և հրատարակում էր «Սպերանզա» անվան տակ։ Զույգն ունեցել է երկու որդի՝ Ուիլլին և Օսկարը, և մեկ դուստր՝ Իզոլա Ֆրանչեսկան, որը մահացել է մանկության տարիներին։
Իր օրինական երեխաներից բացի, Սըր Ուիլյամ Ուայլդը ամուսնությունից առաջ ունեցել է ևս երեք երեխա. 1838 թվականին ծնված Հենրի Ուիլսոնն ու համապատասխանաբար 1847 և 1849 թվականներին ծնված Էմիլի և Մերի Ուայլդները։ Սըր Ուիլյամն ընդունել է իր ապօրինի երեխաների հայրությունը և նրանց ապահովել կրթությամբ, բայց իր հարազատներն այդ երեխաներին չեն ընդունել[8]։ Էմիլին և Մերին երկուսն էլ մահացել են 1871 թվականին, Հելոուինի երեկույթից հետո, որի ժամանակ նրանց հագուստները պատահաբար հրդեհվել էին[9]։
1855 թվականից մինչև 1876 թվականին իր մահը Ուիլյամ Ուայլդը բնակվում էր Մերիոնի հրապարակում գտնվող թիվ 1 հասցեում, այժմ՝ Ամերիկյան քոլեջ Դուբլինում։ Շենքը կոչվում է Օսկար Ուայլդի տուն՝ Ուիլյամ Ուայլդի որդու անունով, որը նույնպես ապրել է այդ հասցեում 1855 թվականից մինչև 1878 թվականը։
Ուայլդի հեղինակությունը տուժել է, երբ Մերի Թրավերսը, որը երկար ժամանակ հանդիսացել է նրա հիվանդը և միաժամանակ գործընկերոջ դուստրն էր, պնդել է, որ նա գայթակղել է իրեն երկու տարի առաջ[10]։ Նա Ուայլդի մասին գրել է երգիծական պամֆլետ, որում նրան ու իր կնոջը ներկայացնում էր որպես տեր և տիկին Կուլիպ, և պարոն Կուլիպին բնութագրում որպես քլորոֆորմի ազդեցության տակ գտնվող հաճախորդուհուն բռնաբարած մեկի։ Նա բաժանել է պամֆլետները այն շենքի մոտ, որտեղ Ուայլդը պատրաստվում էր հրապարակային դասախոսություն կարդալ։ Տիկին Ուայլդը բողոքել է Մարիի հայրիկին՝ Ռոբերտ Թրավերսին, որի արդյունքում Մարին զրպարտության հիմքով գործ է հարուցել տիկնոջ դեմ։ Մարի Թրավերսը շահել է դատը, բայց դատարանը որպես վնասի հատուցում նրան տվել է ընդամենը մեկ ֆարթինգ (պեննիի 1/4 մասը)։ Տիկին Ուայլդին ներկայացվել է 2000 ֆունտ ստեռլինգի իրավական ծախսեր։ Այս հայցն ամբողջ Դուբլինի խոսակցության թեման էր, իսկ դատավարության ընթացքում վկայի կարգավիճակից Ուայլդի հրաժարվելն ընդունվել է որպես ջենտլմենին ոչ հարիր պահվածք։
Այս դեպքից հետո Ուայլդը Դուբլինից տեղափոխվել է դեպի Իռլանդիայի արևմուտք, որտեղ 1864 թվականին կառուցել է Քորրիբ լճին նայող իր տունը։ Մահացել է 61 տարեկան հասակում 1876 թվականին[11] և թաղված է Դուբլինի Mount Jerome Cemetery գերեզմանատանը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Ուայլդ» հոդվածին։ |
|