Ուիլյամ Ուելդ

Ուիլյամ Ուելդ
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն, Libertarian Party? և ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Հարվարդի իրավունքի դպրոց[1], Համալսարանի քոլեջ[1], Հարվարդի քոլեջ և Middlesex School?
Մասնագիտություն՝ փաստաբան, վիպասան և քաղաքական գործիչ
Դավանանք Եպիսկոպոսյան եկեղեցի
Ծննդյան օր հուլիսի 31, 1945(1945-07-31)[1][2] (79 տարեկան)
Ծննդավայր Սմիթթաուն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր David Low Weld?[3]
Մայր Mary Blake Nichols?
Ամուսին Susan Roosevelt Weld?[4] և Leslie Marshall?
 
Ինքնագիր Изображение автографа

Ուիլյամ Ֆլոյդ Ուելդ (անգլ.՝ William Floyd Weld,, հուլիսի 31, 1945(1945-07-31)[1][2], Սմիթթաուն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի քաղաքագետ, 1991-1997 թվականներին Մասաչուսեթս նահանգի նահանգապետ։ Սովորել է Հարվարդի համալսարանում։ 1981-1986 թվականներին աշխատել է արդարադատության նախարարությունում։ 1996 թվականին ԱՄՆ Սենատում Հանրապետական կուսակցության թեկնածուն էր, սակայն պարտվել է գործող դեմոկրատ սենատոր Ջոն Քերիին։

2016 թվականին Ազատական կուսակցության փոխնախագահի թեկնածուն էր։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուելդը ծնվել է Նյու Յորքի Սմիթաուն քաղաքում։ Ուելդի հայրը՝ Դեյվիդը (1911–1972) ներդրող բանկիր էր, իսկ մայրը՝ Մերի Նիքոլս Ուելդը (1913–1986) ԱՄՆ Անկախության հռչակագրի ստորագրող Ուիլյամ Ֆլոյդի ժառանգորդուհին։ Նրա նախնի Էդմոնդ Ուելդը Հարվարդի քոլեջում ամենաառաջին ուսանողների թվում էր (1650-րդ դասարան)[5]։

Նրա քույրերն ու եղբայրներն են՝ Ֆրենսիս «Թիմ» Ուոլդը, Դեյվիդ Ուելդը և Անը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականի հունիսի 7-ին Ուևլդն ամուսնացել է Թեոդոր Ռուզվելտի թոռնուհու՝ Սյուզան Ռուզվելտ Ուելդի հետ[6]։ Սյուզան Ռուզվելտ Ուելդը Հարվարդի համալսարանի պրոֆեսոր էր, որը մասնագիտացած էր հին չինական քաղաքակրթության և իրավագիտության ոլորտում, իսկ հետագայում Չինաստանի Կոնգրեսի հանձնաժողովում աշխատում էր որպես գլխավոր խորհրդական։ Ուելդն ունի հինգ երեխա՝ Դեյվիդ Մինոտը (ծնվ. 1976)՝ Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա նահանգի ֆիզիկայի պրոֆեսոր, Էթել Դերբին (ծնվ. 1977)՝ բժիշկ, Մերի Բլեյքը (ծնվ. 1979)՝ փաստաբան, Քուենտին Ռուզվելտը (ծնվ. 1981)՝ փաստաբան, և Ֆրենսիս Ուիլինը (ծնվ. 1983)[7]։ Զույգն ամուսնալուծվել է 2002 թվականին։

Ուելդի երկրորդ և ներկա կինը՝ գրող Լեսլի Մարշալը՝ The Washington Post-ի գլխավոր խմբագրի՝ Բեն Բրեդլիի նախկին հարսն է։ Նրանք ապրում են Մասաչուսեթս նահանգի Կանտոն քաղաքում[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 http://willamette.edu/cla/classics/careers/weld/index.html
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. Geni(բազմ․) — 2006.
  4. Susan Roosevelt Is Wed on L.I. / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1975. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  5. Lambert, Craig (November–December 1998). «The Welds of Harvard Yard: History through a family lens». Harvard Magazine. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
  6. «Susan Roosevelt Is Wed on L.I». The New York Times. 1975 թ․ հունիսի 8.
  7. «San Francisco Giants Front Office». MLB.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  8. Murray, Stephanie (2019 թ․ մարտի 25). «Weld sets April deadline for Trump primary challenge». Politico. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Ուելդ» հոդվածին։