Ուիլյամ Տորնտոն

Ուիլյամ Տորնտոն
Ծնվել էմայիսի 20, 1759(1759-05-20)[1][2][3]
ԾննդավայրJost Van Dyke, Բրիտանական Վիրջինյան կղզիներ, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն
Մահացել էմարտի 28, 1828(1828-03-28)[1][2] (68 տարեկան)
Վախճանի վայրՎաշինգտոն, ԱՄՆ
ԿրթությունԷդինբուրգի համալսարան և Աբդերինի համալսարան
Պարգևներ
ԱնդամությունԱմերիկական փիլիսոփայական ընկերություն[4]
 William Thornton Վիքիպահեստում

Ուիլյամ Տորնտոն (англ. William Thornton, մայիսի 20, 1759(1759-05-20)[1][2][3], Jost Van Dyke, Բրիտանական Վիրջինյան կղզիներ, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն - մարտի 28, 1828(1828-03-28)[1][2], Վաշինգտոն, ԱՄՆ), անգլիացի և ամերիկացի ճարտարապետ, բժիշկ, նկարիչ և գյուտարար, ունիվերսալ գիտելիքների և կարողությունների տեր մարդ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Տորնտոնը ծնվել է 1759 թվականի մայիսի 20-ին։ Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում սովորել է բժշկություն։ 1787 թվականին մեկնել է ԱՄՆ։ Լինելով Վաշինգտոնի Կապիտոլիումի առաջին ճարտարապետը՝ համբավ է ձեռք բերել։ 1793 թվականի հուլիսի 25-ին նրա նախագիծը հաղթել է քննարկման ներկայացված 17 առաջարկից կազմված մրցույթում։ Ուիլյամ Տորնտոնն արժանացել է 500 ԱՄՆ դոլար դրամական պարգևի։

Տորնտոնի կողմից իրականացված այլ ճարտարապետական նախագծերից են Ֆիլադելֆիայի «Library Company»-ի և Վաշինգտոնի «Octagon House»-ի շենքերը, որտեղ 1898 թվականից տեղակայված է Ճարտարապետության ամերիկյան ինստիտուտը։

1792 թվականի հունիսի 1-ից մինչև իր մահը՝ 1828 թվականը, Տորնտոնը գլխավորել է նաև ԱՄՆ-ի արտոնագրային բյուրոն (եղել է նրա առաջին սուպեր ինտենդանտը)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Տորնտոն» հոդվածին։