Ուիլյամ Քոքս | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1936 (88 տարեկան) |
Ծննդավայր | Հոբարթ, Ավստրալիա |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Կրթություն | Թասմանիայի համալսարան, Xavier College? և St Virgil's College? |
Մասնագիտություն | դատավոր |
Զբաղեցրած պաշտոններ | Governor of Tasmania? |
Պարգևներ և մրցանակներ |
Ուիլյամ Քոքս (անգլ.՝ William Cox, ապրիլի 1, 1936, Հոբարթ, Ավստրալիա), ավստրալիացի իրավաբան և քաղաքական գործիչ, Թասմանիա նահանգի 26-րդ նահանգապետը (2004–2008)[2]։
Ուիլյամ Քոքսը ծնվել է 1936 թվականի ապրիլի 1-ին Հոբարթում։
Թասմանիայի համալսարանն ավարտելուց հետո 1960 թվականից աշխատել է որպես փաստաբան, 1961-1976 թվականներին՝ «Dobson, Mitchell & Allport» ընկերությունում։ 1976 թվականին նշանակվել է դատավոր, իսկ 1978 թվականին դարձել է թագավորական փաստաբան։
1982 թվականին Քոքսը դարձել է Թասմանիայի Գերագույն դատարանի անդամ, իսկ 1995-2004 թվականներին՝ նրա նախագահը։ 1996 թվականին մասնակցել է Մարտին Բրայանտի դատավարությանը, որը դատապարտվել է ցմահ ազատազրկման` Պորտ Արթուրում 35 մարդու սպանության համար[3][4]։
2004 թվականի օգոստոսին Թասմանիայի նահանգապետ Ռիչարդ Բաթլերը հրաժարականից հետո Ուիլյամ Քոքսը նշանակվել է նահանգապետի պաշտոնակատար, իսկ հետո, 2004 թվականի դեկտեմբերի 15-ից՝ նահանգապետ։ Նա այդ պաշտոնում աշխատել մինչև 2008 թվականը[5][6]։
1999 թվականի հունիսին Ուիլյամ Քոքսն արժանացել է Ավստրալիայի շքանշանի ասպետի կոչման։ Նա նաև պարգևատրվել է Թասմանիայի թագավորական գնդի կողմից՝ Վիետնամում ծառայություն համար[2][7]։
Ուիլյամ Քոքսը և նրա կինը՝ Ջոսելինը, ունեն երեք երեխա։