Ուլիսե Մունարի | |
---|---|
Ծնվել է | 1960 |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | աստղագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Ասիագո Սիմա Էկարի աստղադիտարան և Պադովայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | իտալերեն |
Ուլիսե Մունարի (իտալ.՝ Ulisse Munari, 1960), իտալացի աստղագետ և աստղակերպեր հայտնագործող, ինչպես նաև Պադովայի համալսարանի աստղագիտության պրոֆեսոր, ով 1990 թվականին սկսել է աշխատել Ասիագո աստղադիտարանում։ Մասնագիտացած է փոփոխական և նոր աստղերի, տարբեր կլաստերների, ինչպես նաև փոքր մոլորակների հետազոտության մեջ։ 1996-1998 թվականներին իտալացի այլ աստղագետների հետ համատեղ հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 55 աստերոիդ[1]։
Դեռևս ուսանողական տարիներին Իտալիայի ազգային սիրողական կազմակերպությունում կազմակերպել է Փոքր մոլորակների սեկտորը։ Հետագայում էլ շարունակել է կապ պահպանել շատ սիրողական աստղագետների հետ՝ նրանց հնարավորություն տալով օգտվել իտալական որոշ աստղադիտարանների խոշոր աստղադիտակներից[2]։
Ուլիսես Մունարին մասնակցում է «RAdial Velocity Experiment» (RAVE) հետազոտական ծրագրում ներգրավված թիմի աշխատանքին, որի նպատակն է չափել աստղերի ճառագայթային արագությունն ու մետաղների պարունակությունը՝ օգտագործելով Շմիդտի համակարգի աստղադիտակը՝ 1,2 մ հայելու տրամագծով, որը գտնվում է Ավստրալիայի աստղագիտական աստղադիտարանում (ռուս.՝ Australian Astronomical Observatory)[3]։
Ուլիսե Մունարին նաև եղել է այն աշխատանքային խմբի ղեկավարներից մեկը, որը մշակել և օպտիմիզացրել է սպեկտրոմետրը Gaia արբանյակի վրա, որը գործարկվել է 2013 թվականի դեկտեմբերին[4][5][6]։
Որպես երախտագիտության նշան Մուներիի ավանդի համար՝ աստերոիդներից մեկին շնորհվել է նրա անունը՝ (7599) Մունարի (անգլ․՝ (7599) Munari)[2]։