' անգլ.՝ The Cats of Ulthar | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ֆենթեզի |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտ |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | անգլերեն |
Հրատարակվել է | նոյեմբեր 1920 |
Շարք | Dream Cycle? |
Թվային տարբերակ | hplovecraft.com/writings/texts/fiction/cu.aspx |
«Ուլտարի կատուները» (անգլ.՝ The Cats of Ulthar, անվան այլ թարգմանութուններ՝ Ուլտարական կատուները, Ուլզարի կատուները, Ուլտար քաղաքի կատուները), Հովարդ Լավքրաֆտի հեքիաթը՝ գրված 1920 թվականի հունիսի 15-ին։ Առաջին անգամ տպագրվել է 1920 թվականի նոյեմբերին Tryout ամսագրում[1]։
Փոքրիկ Ուլտար քաղաք գալիս են օտարականներ՝ արտաքինով նման գնչուների։ Խմբից Մենես անունով մի որբ տղա խաղում է սև կատվի՝ իրեն հարազատ միակ էակի հետ։ Մի հեռու հյուղակում՝ բարձր ծառերի տակ, ապրում են տատիկ ու պապիկ, որոնք տանել չեն կարողանում կատուներին։ Երրորդ օրը Մենեսի կատուն կորչում է։
Տղան հուսահատությունից սկսում է տարօրինակ և անհասկանալի աղոթք արտասանել։ Ամպերն ստեղծում են անհասկանալի պատկերներ։ Քարավանի հեռանալուց հետո բոլոր կատուներն անհետանում են, բայց հաջորդ օրը վերադառնում են արտասովոր կերպով կուշտ։ Մեկ շաբաթ անց մարդիկ նկատում են, որ հյուղակում՝ ծառերի տակ, գիշերը լույս չի վառվում և հայտնաբերում են այնտեղ երկու կմախք։ Դրանից հետո քաղաքագլուխը հրաման է արձակում, ըստ որի Ուլտարում ոչ ոք իրավունք չունի սպանել կատուներին։
|