Ուլրիքեն (լեռ)

Ուլրիքեն
Ուլրիքեն լեռը ձմռանը
Տեսակլեռ
Երկիր Նորվեգիա
Վարչատարածքային միավորԲերգեն
ԼեռնաշղթաՍկանդինավյան լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից643 մետր[1]
Ուլրիքեն (լեռ) (Նորվեգիա)##
Ուլրիքեն (լեռ) (Նորվեգիա)

Ուլրիքեն (նորվ.՝ Ulriken), լեռ Նորվեգիայում։ Այն գտնվում է Բերգենի՝ Նորվեգիայի մեծությամբ երկրորդ գաղաքի հարակից տարածի Բերգենի յոթ լեռներ (նորվ.՝ De syv fjell) համակարգի կազմում։ Ուլրիքենի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 643 մետր (ըստ այլ աղբյուրների 642 մետր[2] կամ 640 մետր[3]։ Լեռան գագաթին գտնվում է հեռուստատեսային և ռադիոսփռման աշտարակները, ինչպես նաև սրճարան և դիտակետեր՝ հեռադիտակներով զինված։

Զբոսաշրջային երթուղիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուլրիքեն լեռան տեսքը ձմռանը
Ուլրիքեն լեռան գագաթից բացվող տեսարան դեպի Բերգեն՝ Նորվեգիայի երկրորդ քաղաք:

Դեպի Ուլրիքենի կատար կարելի է հասնել Ուլրիքսբանեն (նորվ.՝ Ulriksbanen) ճոպանուղով։ Մինչև դրա ստորին հատված կարելի է հասնել ավտոբուսով Բերգենի կենտրոնից։ Մինչև գագաթ կարելի է բարձրանալ նաև ոտքով, սակայն հետիոտների համար ճանապարհները հստակ գծանշված չեն։ Լավ եղանակին Ուլրիքենի գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Բերգեն քաղաքը, ինչպես նաև հարակից ֆյորդերը, լեռներն ու կղզիները։

Ուլրիքենից արևելք սկսվում է քարապատ-լեռնային մի տեղանք, որի անվանումն է Վիդդեն (նորվ.՝ Vidden): Ամենահայտնի զբոսաշրջային-սպորտային երթուղիներից մեկն է համարվում այդ լեռնային տեղանքից դեպի Ֆլյոյեն (նորվ.՝ Fløyen) ճանապարհը, որը վեր է խոյանում քաղաքի կենտրոնի դիմաց։ Այս երթուղին զբաղեցնում է մոտավորապես 4-ից 5 ժամ և հասնում է մինչև այդ լեռնազանգվածի ամենաբարձր գագաթը՝ Սթորֆյելլեթ (նորվ.՝ Storfjellet, թարգմանաբար այն բառացի լինում է «մեծ լեռ»), որի բարձրությունը ծովի մակարդակից հասնում է շուրջ 662 մետրի (ըստ այլ աղբյուրների այն կազմում է 673 մետր[3]):

Ուլրիքեն լեռան հյուսիսային հատվածի տակով անցնում է Նորվեգիայի ամենաերկար երկաթուղային թունելներից մեկը, որը կոչվում է Ուլրիքսթունելեն (նորվ.՝ Ulrikstunnelen): Վերջինիս երկարությունը կազմում է 7670 մետր։ Այն միացնում է Բերգեն և Արնա բնակավայրերի երկաթուղային կայարանները։ Ուլրիքսթունելեն շահագործման է հանձնվել 1964 թվականի։ Այս երկաթգծով են երթևեկում նաև Օսլո-Բերգեն գնացքները։ Ներկայիս դրությամբ այն ունի մեկ երկաթուղագիծ. հեռանկարում ծրագրավորված է այն դարձնել երկու։ Նաև ուզում են դրան զուգահեռ ավտոմոբիլային ճանապարհ կառուցել, որը կոչվելու է Արնաթունելեն (նորվ.՝ Arnatunnelen):

Ուլրիքեն անվանումն առաջացել է Ալրեք քաղաքի անվանումից (նորվ.՝ Alrek կամ Alrekstad): Այն գտնվել է լեռան արևմտյան ստորոտներին և ժամանակակից Բերգենի տարածքի հարավային հատվածում։ Ժամանակակից նորվեգերենով՝ բուկմոլով Alrek նշանակում է Det ruvende (տեսանելի, նշանավոր)։ Դեռևս 10-րդ դարում Ալրեքում ապրել է Նորվեգիայի առաջին արքան՝ Հարալդ I Գեղավարսը (նորվ.՝ Harald Hårfagre):

Ուլրիքեն լեռան հետ է կապված նաև Բերգենի քաղաքային օրհներգը, որը կոչվում է «Udsigter fra Ulriken» («Ուլրիքենի տեսարաններ»)։ Այս օրհներգը գրվել է դեռևս 1790 թվականին եպիսկոպոս (նորվ.՝ biskop) Յուհան Նորդահլ Բրունի կողմից (նորվ.՝ Johan Nordahl Brun):

1853 թվականին Բերգենի մի խումբ բնակիչների հետ Ուլրիքեն է բարձրացել աշխարհահռչակ նորվեգացի դրամատուրգ Հենրիկ Իբսենը։ Այդ լեռան տպավորությունների ներքո ականավոր դրամատուրգը թղթին է հանձնել «Vi vandrer med freidig mot» բանաստեղծությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.norgeskart.no/#!?project=norgeskart&layers=1002&zoom=12&lat=6732162.99&lon=-28804.88
  2. «Ulriken». haramfjell.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 16-ին.
  3. 3,0 3,1 «Топографическая карта Норвегии». topomapper.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլրիքեն (լեռ)» հոդվածին։