Ուղուր Ումիթ Ունգոր Uğur Ümit Üngör | |
---|---|
Ծնվել է | 1980[1] Էրզինջան, Թուրքիա |
Բնակության վայր(եր) | Նիդերլանդներ |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Ազգություն | թուրք |
Մասնագիտություն | պատմաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Ուտրեխտի համալսարան, Շեֆիլդի համալսարան և Նիդերլանդների պատերազմի, Հոլոքոստի ու ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտ |
Ալմա մատեր | Ամստերդամի համալսարան |
Ինչով է հայտնի | զանգվածային բռնություններն և ցեղասպանությունը ուսումնասիրող |
Պարգևներ | |
Կայք | ungor.nl(անգլ.) |
Ուղուր Ումիթ Ունգոր (թուրքերեն՝ Uğur Ümit Üngör, 1980[1], Երզնկա, Թուրքիա), ազգությամբ Զազա հոլանդացի գիտնական՝ ցեղասպանագիտության և զանգվածային բռնությունների մասնագետ։
Ունգորը ծնվել է Թուրքիայում, մեծացել է Էնշխեյդեում, Նիդեռլանդներ[3][4], 2009-ին պաշտպանել է դոկտորական թեզը Ամստերդամի համալսարանում[5]։
Նա Ուտրեխտի համալսարանում դասավանդում է պատմություն և Նիդեռլանդների պատերազմի փաստաթղթերի ինստիտուտում և Հոլոքոստի ու ցեղասպանագիտական ուսումնասիրությունների կենտրոնում՝ սոցիոլոգիա։ Նա զանգվածային բռնությունների և ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ աշխատություններ է հրապարակել, մասնավորապես` Հայոց ցեղասպանության և Ռուանդացիների ցեղասպանության վերաբերյալ։
Ունգորի «Ժամանակակից Թուրքիայի կայացումը, Ազգ և պետություն Արևելյան Անատոլիայում», 1913-50 (Oxford University Press, 2011), որ հիմնված էր նրա ատենախոսության վրա, Էրազմուս հետազոտությունների մրցանակի հաղթող է ճանաչվել[6] և Նիդերլանդների հասարակական և հումանիտար գիտությունների թագավորական միության կողմից արժանացել է Keetje Hodshon մրցանակի[7] ն։ 2012 թվականին Ունգորը Հոլանդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի կողմից պարգևատրվել է պատմության երիտասարդ գիտնականների Հեինեկեն մրցանակին[8]։
Նա և ազգությամբ հայ Ալեքսանդր Գեոկչյանը միասին գրեցին փաստագրական ֆիլմի սյուժեն, որի հիմա վրա նկարահանեց «Մեր պապերի երկիրը» ֆիլմը, որը 2008-ի ապրիլի 24-ին ցուցադրվեց հոլանդական հեռուստատեսությամբ և նույն տարում Տորոնտոյի «Նուռ» կինոփառատոնում արժանացավ «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին[5]։