Ույծ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։
Գյուղի պաշտոնական անունը Ույծ է[1]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում կոչվել է Ուզ[3]։ 1995 թվականին վերանվանվել է Ույծ։
Գտնվում է Սիսիան գետի ափերին՝ ծովի մակարդակից 1560-1600 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 104 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է 1-2 կմ դեպի հարավ-արևելք։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Ույծի մշտական բնակչությունը կազմել է 396, առկա բնակչությունը՝ 367 մարդ[2]։ Գյուղը հիմնականում բնակեցված է եղել հայերով[4][5], որոնց նախնիները 1828-1829 թվականներին եկել են Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի շրջաններից։ Ստորև ներկայացված է Ույծ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
Տարի
|
1831
|
1873
|
1897
|
1926
|
1939
|
1959
|
1970
|
1979
|
2001
|
2011
|
Բնակիչ
|
203
|
702
|
1169
|
1155
|
1179
|
967
|
985
|
854
|
453[6]
|
396[2]
|
- ↑ 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 171
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 5,0 5,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 5, էջ 190
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները