Ուռեկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում[1]։ Գտնվում էր Արևմտյան Եփրատի ձախ կողմի Մերջան գետի ստորին հոսանքի ձախ ափին, Մերջան լեռան հյուսիսային ստորոտում, Երզնկա քաղաքից 18 կմ հարավ-արևելք։
Բնակչության մի մասը բնաջնջվել է 1895 թվականի կոտորածների ժամանակ։ Փրկվածները ամբողջությամբ կոտորվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
1872-1873 թվականներին ուներ 10 տուն հայ և 50 տուն թուրք, 1909 թվականին՝ 5 տուն հայ և 40 տուն այլազգի բնակիչ։
Գյուղն հայտնի էր խաղողի և թթի մշակությամբ։ Բնակչությունը զբաղվում էր նաև արհեստներով։
Ուռեկի մոտ էր գտնվում Չարչարանաց (Գրիգոր Լուսավորիչ) վանքը[2]։