Գյուղ | ||
---|---|---|
Ուռեկ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Չարսանջակի գավառակ | |
Այլ անվանումներ | Ուռեք, Ուռիկ, Ուռիկ Վերին, Ուրեկ, Ուրիկ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 62500 | |
|
Ուռեկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում` Փերիի (Բերիի) գյուղախմբում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, Մնձուր գետի գետաբերանից արևելք։
1872-1873 թվականներին ուներ 10 տուն հայ և 10 տուն թուրք բնակիչ, XIX դարի վերջին` 16 տուն հայ, 2 տուն քուրդ, իսկ XX դարի սկզբին` 25 տուն` 200 հայ, և 5 տուն քուրդ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։
Ուռեկն ուներ Ս. Հովհաննես անունով եկեղեցի[2]։
|