Ուռուտ (Արդահանի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուռուտ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ուռուտ
ԵրկիրԱրևելյան Հայաստան
ԵրկրամասԱրդահանի գավառ
ՀամայնքՄերդենեկ
Այլ անվանումներՈւռութ, Ուրուտ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ75700
Ուռուտ (Արդահանի գավառ) (Աշխարհ)##
Ուռուտ (Արդահանի գավառ) (Աշխարհ)

Ուռուտ, գյուղ Արևելյան Հայաստանում, Կարսի մարզի Արդահանի գավառում։ Գտնվում էր Արդահան քաղաքից 25-26 կմ հարավ֊արևմուտք, Կուր գետի վերին հոսանքի աջ ափին, կանաչապատ բլրի լանջին։

Գյուղից արևելք անցնում էր խճուղային ճանապարհ։

Ըստ Ղևոնդ Ալիշանի Ուռուտը եղել է ավան և հանդւսացել է Վաղարշակ Ա թագավորի ամառանոցը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1892 թվականին ուներ 20 տուն հայ, 4 տուն թուրք բնակիչ։ 1907 թվականին ուներ 299 հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ նորաշեն եկեղեցի[1]։

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 203