Բնակավայր | ||
---|---|---|
Ուսպալյատա | ||
Երկիր | Արգենտինա | |
Համայնք | Las Heras Department? | |
ԲԾՄ | 1888 մետր | |
Ժամային գոտի | UTC−3 | |
| ||
Ուսպալյատա (իսպ.՝ Uspallata), ոչ մեծ քաղաք Արգենտինայի Մենդոսա պրովինցիայում՝ պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Մենդոսա քաղաքից շուրջ 100 կիլոմետր դեպի արևմուտք, Չիլիի հետ Արգենտինայի պետական սահմանի հարևանությամբ։ Ընկած է Անդյան լեռներում, ծովի մակերևույթից շուրջ 2000 մետր բարձրության վրա, Մենդոսա գետի ձախ ափին։ Ուսպալյատայով են անցնում պանամերիկյան ավտոմայրուղու մի հատվածը հանդիսացող թիվ 7 խճուղին[1], որն իրար է կապում Մենդոսա քաղաքն ու Չիլիի մայրաքաղաք Սանտյագոն, ինչպես նաև՝ տարածաշրջանային կարևոր նշանակություն ունեցող մի քանի ավտոճանապարներ։ Քաղաքն ունի երկաթուղային կայարան, որը, սակայն, վերջին տարիներին երկաթգծի առանձին հատվածներում տեղի ունեցող քարաթափումների վտանգի պատճառով այլևս չի օգտագործվում միջպետական ուղևորափոխադրուների նպատակով։ Գործում է քաղաքի մերձակայքւմ շահագործման հանձնված ոչ մեծ օդանավակայանը։
Բնակչության թվաքանակը, որ 2001 թվականի տվյալներով եղել է 3 437[2], հետագա տարիներին զգալի չափով աճել է և 2017 թվականին հասել մոտավորապես 11 հազարի։ Մի ժամանակ քաղաքի բնակիչները հիմնականում զբաղվում էին մերձակա լեռների հանքավայրերից ոսկու, արծաթի, պղնձի հանքանյութերի հանույթով։ Ներկայումս նրանց հիմնական զբաղմունքները գյուղատնտեսությունն ու զբոսաշրջիկներին սպասարկելն են. վերջիններս այստեղ են գալիս Հարավային ու Հյուսիսային Ամերիկաների ամենաբարձր լեռնագագաթը՝ Ակոնկագուան բարձրանալու կամ դիտելու համար։
Ուսպալյատան, Köppen-Geiger climate classification system|Köppen: BWk-ի դասկարգման, ունի սառը անապատային կլիմա[3]։ Տեղումների տարեկան միջին քանակությունը մոտավորապես 156 միլիմետր է։ Ամառային ցերեկները տաք են, դուրեկան, գիշերները՝ սառը, երբեմն նույնիսկ սառցնելու աստիճանի ցուրտ։
Ուսպալյատաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 25 (77) |
24.1 (75.4) |
21.4 (70.5) |
18.4 (65.1) |
14.3 (57.7) |
11.5 (52.7) |
11.2 (52.2) |
12.2 (54) |
14.2 (57.6) |
17.3 (63.1) |
21.1 (70) |
23.9 (75) |
17.88 (64.19) |
Միջին օրական °C (°F) | 17.1 (62.8) |
16 (61) |
13.4 (56.1) |
10.6 (51.1) |
7.4 (45.3) |
5 (41) |
4.6 (40.3) |
5.2 (41.4) |
7.1 (44.8) |
10.1 (50.2) |
13.1 (55.6) |
16 (61) |
10.47 (50.88) |
Միջին ցածր °C (°F) | 9.2 (48.6) |
8.0 (46.4) |
5.5 (41.9) |
2.8 (37) |
0.5 (32.9) |
−1.5 (29.3) |
−2 (28) |
−1.7 (28.9) |
0 (32) |
2.9 (37.2) |
5.2 (41.4) |
8.2 (46.8) |
3.09 (37.53) |
Տեղումներ մմ (դյույմ) | 24 (0.94) |
25 (0.98) |
15 (0.59) |
6 (0.24) |
6 (0.24) |
8 (0.31) |
9 (0.35) |
11 (0.43) |
7 (0.28) |
9 (0.35) |
16 (0.63) |
20 (0.79) |
156 (6.13) |
աղբյուր: Climate-data.org, altitude: 1894m[3] |
{{cite web}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն); More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուսպալյատա» հոդվածին։ |
|