Ուրշուլա Կելան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | թեթևատլետ |
Երկիր՝ | Լեհաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 10, 1960[1] (64 տարեկան) |
Ծննդավայր՝ | Օտվոցկ, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան |
Հասակ՝ | 176 սանտիմետր[2] |
Քաշ՝ | 57 կիլոգրամ[2] |
Ուրշուլա Կելան-Լիպեց (լեհերեն՝ Urszula Kielan–Lipiec, հոկտեմբերի 10, 1960[1], Օտվոցկ, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ նախկին մարզուհի, թեթևաթլետուհի, բարձրացատկորդուհի, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
Ուրշուլա Կելանը շուրջ երկու տասնամյակ (1974-1992) ներկայացրել է Gwardia Warszawa մարզական ակումբը։ Նրա կարիերան՝ որպես մարզուհու, գագաթնակետին է հասել 1970-ական թվականների վերջերին և 1980-ականների սկզբներին։ Այդ տարիներին նա հինգ անգամ նվաճել է Լեհաստանի չեմպիոնուհու տիտղոսը. երկու անգամ՝ բացօթյա, մարզադշտային առաջնություններում (1978, 1980), երեք անգամ էլ՝ ծածկի տակ՝ մարզադահլիճային պայմաններում (1978, 1979, 1981)։ Ընդ որում՝ ութ անգամ բարելավել է Լեհաստանի ռեկորդը բարձրացատկի բնագավառում (1978 թվականի 187 սանտիմետրից 1980 թվականին հասցնելով 195 սանտիմետրի)։
Շատերի համար էր անսպասելի Ուրշուլայի մեծ հաջողությունը 1980 թվականի մոսկովյան օլիմպիադայում, որտեղ նա գրավեց երկրորդ տեղը և նվաճեց արծաթե մեդալ՝ զիջելով միայն Իտալիայի ներկայացուցիչ Սառա Սիմեոնիին[3][4]։ Այդ կերպ նա կրկնեց լեհ բարձրացատկորդուհի Յարոսլավա Յուզվիակովսկայի՝ 1960 թվականին ձեռք բերած նվաճումը։
Ուրշուլա Կելանը հաջողությունների է հասել նաև Եվրոպայի մարզադահլիճային առաջնություններում, որտեղ երեք անգամ արժանացել է բրոնզե (1978, 1980 и 1981[5]) և մեկ անգամ էլ՝ արծաթե մեդալի (1979)։
Նա Լեհաստանի կրկնակի չեմպիոնուհի է (1978, 1980) և բազմակի մրցանակակիր։
Լեհաստանի Հանրապետության նախագահի 1999 թվականի դեկտեմբերի 14-ի հրամանագրով Ուրշուլա Կելանը պարգևատրվել է Ոսկե խաչով։
{{cite web}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրշուլա Կելան» հոդվածին։ |
|