Ուրշուլա Կոզել լեհ.՝ Urszula Kozioł | |
---|---|
Ծնվել է | հունիսի 20, 1931[1] (93 տարեկան) |
Ծննդավայր | Rakówka, Lublin Voivodeship, Gmina Księżpol, Biłgoraj County, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Վրոցլավի համալսարան |
Անդամակցություն | Լեհական Պեն ակումբ, Stowarzyszenie Pisarzy Polskich? և Լեհաստանի գրողների միություն |
Պարգևներ | |
Urszula Kozioł Վիքիպահեստում |
Ուրշուլա Կոզել (լեհ.՝ Urszula Kozioł, հունիսի 20, 1931[1], Rakówka, Lublin Voivodeship, Gmina Księżpol, Biłgoraj County, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ բանաստեղծուհի, գրող, մեծերի և մանուկների համար նախատեսված դրամատիկական ստեղծագործությունների հեղինակ։ Արժանացել է Լեհաստանի Վերածննդի շքանշանի կոմանդորական խաչի (1997)[2]։
Ուրշուլա Կոզելը ծնվել է 1931 թվականի հունիսի 20-ին Ռակուվկա գյուղում (Բիլգորայի պովյատ, Լյուբլինի վոևոդություն, Լեհաստան)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ավարտել է Վրոցլավի համալսարանը։ 1950-ական թվականներին որպես ուսուցիչ աշխատել է միջնակարգ դպրոցում։ Ուրշուլա Կոզելի առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1953 թվականին։ Հարել է, այսպես կոչված, «Współczesności» (Ժամանակակիցներ) գրական սերնդին։ 1956 թվականին Ուրշուլա Կոզելը եղել է Վրոցլավի «Poglądy» («Կարծիքներ») ուսանողական ամսագրի կազմակերպիչներից մեկը (հրատարակվել է մինչև 1957 թվականը)։
1965 թվականից մինչև 1967 թվականը Ուրշուլա Կոզելը եղել է Վրոցլավի մշակույթի կենտրոնի տնօրենը, իսկ 1971 թվականին դարձել է «Օդրա» ամսագրի գրականության բաժնի ղեկավար։ Լեհաստանի Ժողովրդական Հանրապետությունում ռազմական դրության ընթացքում աշխատել է հայրապետական բարեգործական կոմիտեում։ Մասնակցել է երկրում ծավալված ընդհատակյա գրական գործունեությանը, իսկ հետագայում՝ լեհական ՊԵՆ ակումբի աշխատանքներին։ Ուսանողական գրանտներով ստաժավորում է անցել ԱՄՆ-ում (1991) և Ֆրանսիայում (1993)։
Ուրշուլա Կոզելը նաև բազմաթիվ աֆորիզմների հեղինակ է (Պատերազմը չի ավարտվում, այն հանգստանում է)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրշուլա Կոզել» հոդվածին։ |
|