Ուփսալայի աստղագիտական աստղադիտարան

Ուփսալայի աստղագիտական աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան և շենք
Մասն էՈւփսալայի համալսարան
ՍեփականատերՈւփսալայի համալսարան
Աստղադիտարանի կոդ549
Երկիր Շվեդիա
ՎայրՈւփսալա և Ուփսալա
ԲԾՄ51 մետր
Կայքastro.uu.se

Ուփսալայի աստղագիտական աստղադիտարան, աստղագիտական աստղադիտարան, որը հիմնադրվել է 1741 թվականին Շվեդիայի Ուփսալա քաղաքում։ Այն պատկանում է Ուփսալայի համալսարանին և համարվում է Շվեդիայի ամենահին աստղագիտական աստղադիտարանը[1]։

Աստղադիտարանի ղեկավարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղադիտարանի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղադիտարանը հիմնադրվել է 1741 թվականին Ուփսալայի համալսարանին կից։ 18-րդ դարում աստղադիտարանում աշխատում էր Անդերս Ցելսիուսը, և 1741 թվականին նա կառուցեց առաջին աստղագիտական տաղավարը։ Ցելսիուսը կարողացավ համոզել համալսարանական խորհրդին գնել Կենտրոնական Ուփսալայում գտնվող միջնադարյան քարե մեծ տունը։ Այդ շենքի տանիքում էլ տեղադրվել է աստղագիտական աստղադիտարանը։ Ցելսիուսը բնակվում և աշխատում էր այդ շենքում։

Այս աստղադիտարանը օգտագործվել է մինչև 1853 թվականը՝ նոր աստղադիտարանի կառուցումը, իսկ նախկինը այժմ հայտնի է որպես «հին աստղադիտարան»։ Շենքը դեռևս գտնվում է նախկին տեղում, իսկ աստղադիտարանը քանդվել է 1857 թվականին։ 19-րդ դարում աստղադիտարանի պահապանը եղել է Անդերս Յոնաս Անգստրեմը, որն այնտեղ կատարում էր իր փորձերն աստղագիտության, ֆիզիկայի և օպտիկայի բնագավառներում։ Նրա որդին՝ Կնուտ Անգստրեմը, նույնպես աստղադիտարանում կատարում էր արևային ճառագայթման վերաբերյալ հետազոտություններ։ 2000 թվականին ասղադիտարանը միավորվեց Տիեզերական ֆիզիկայի ինստիտուտի հետ՝ կազմավորելով աստղագիտության և տիեզերական ֆիզիկայի ամբիոն և տեղափոխվեց Անգստրեմի լաբորատորիա։ 1948 թվականից մինչև 2004 թվականը Ուփսալայի աստղադիտարանի մասնաճյուղերից էր համարվում Կվիստաբերգի աստղադիտարանը, ինչպես նաև Ուփսալայի Հարավային կայանը, որը 1956 թվականից մինչև 1980 թվականը տեղակայված էր Մաուն-Ստրոմլո աստղադիտարանում, իսկ 1980 թվականից՝ Սայդինգ Սփրինգի աստղադիտարանի տարածքում[2]։

Աստղադիտարանի գործիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 9-դյույմանոց ռեֆրակտոմետր (D = 24.4 սմ, f = 4.33 մ) - աստղադիտարանի առաջին խոշոր աստղագիտական սարքավորումը (1860)
  • Կրկնակի ռեֆրակտոմետր` դիտողական խողովակ (D=36 սմ) և լուսանկարչական (D=33 սմ), երկուսն էլ ունեն ֆոկուս (f/15) (1892) - «Հին աստղադիտարան»
  • Եռակի աստղագիր Ցեյս (D=15 սմ, D=15 սմ և D=16 սմ; F=1.5մ) (1914)
  • 40.6-սմ Կասսեգրեն + ПЗС-ֆոտոխցիկ
  • Ռեպսոլդ միջօրեականային սարքավորում (1881)

Հետազոտությունների ուղղություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աստղային պարալաքսներ
  • Աստղային վիճակագրություն
  • Գալակտիկական կառուցվածք
  • Արտագալակտիկական աստղագիտություն
  • Աստղային մթնոլորտներ
  • Արևային համակարգի հետազոտություններ

Հիմնական նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մասնակցություն NGC գրացուցակի կազմավորմանը
  • Ջրածնի հայտնաբերումն Արևի վրա (1862)
  • Ուփսալայի գալակտիկայի Ընդհանուր գրացուցակի ստեղծում
  • Կ.-Ի. Լագերքվիստը հայտնագործեց 131 աստերոիդ և 2 գիսաստղ
  • Երկու դիտարկումների անցկացում Գերմանական ավիացիայի և տիեզերագնացության Uppsala-DLR Trojan Survey–ի և Ոպսալայի -DLR աստերոիդային դիտակետի հետ համագործակցությամբ
  • Հիմնական սարքավորումը, որով ներկայումս հայտնաբերում են գիսաստղերը և հարավային կիսագնդի երկրամերձ տարածքում գտնվող աստերոիդները, համարվում է 0.6-մետրանոց Շմիդտի աստղադիտակը, որը գործում է Սայդինգ-Սպրինգ դիտակետում, նախկինում պատկանել է Ուփսալայի աստղագիտական աստղադիտարանին
  • Աստերոիդային և գիսաստղային դիտակետ Ոպսալա-ESO

Նշանավոր աշխատակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կնուտ Յուհան Անգստրեմ
  • Կարլ Շարլե
  • Բերտիլ Լինդբլադ
  • Կնուտ Էմիլ Լունդմարկ
  • Յունգվե Օհման
  • Հուգո ֆոն Ցեյպել
  • Գուննար Մալմքիստ
  • Էրիկ Բերտիլ Հոլմբերգ
  • Բենգտ Վեսթերլունդ
  • Կ. Ի. Լագերքվիստ

Աստղադիտարանի հասցեն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ցելսիուսի տունը - 1741 թվականից մինչև 1857 թվական
  • Հին աստղադիտարան - 1852 թվականից մինչև 1970-ական թվականներ
  • Քվիստաբերգի աստղադիտարան - 1948 թվականից մինչև 2004 թվական
  • Անգստրեմի լաբորատորիա - 2004 թվականից

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիտումների հրապարակումները Փոքր մոլորակների կենտրոնում

NASA ADS տվյալների բազայի հրապարակումներ

1870 թվականից հետո մոլորակների գիսաստղերի և արբանյակների դիտարկումներ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Thulin, Camilla. «Institutionen för fysik och astronomi - Institutionen för fysik och astronomi - Uppsala universitet». www.physics.uu.se (շվեդերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  2. «History of Astronomy in Uppsala». www.astro.uu.se. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.