Ուֆուք Բայրաքթար | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Կրթություն | Ստամբուլի համալսարան |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | դերասան |
Ուֆուք Բայրաքթար (թուրքերեն՝ Ufuk Bayraktar, սեպտեմբերի 12, 1981, Ստամբուլ, Թուրքիա), թատրոնի և հեռուստատեսության թուրք դերասան։
Գյուրսոյ քոլեջն ավարտելուց հետո՝ Ուֆուքը որոշել է չընդունվել համալսարան և սկսել աշխատել Ստամբուլի Ջիհանգիր թաղամասի Firuzağa Kahvesi սրճարանում։ Վերջինս պատկանում էր դերասանի հորը[1]։ Նրա դերասանական տաղանդն առաջին անգամ նկատել է ռեժիսոր Զեքի Դեմիրքուբուզը։ Բայրաքթարը նկարահանվել է ռեժիսորի «Սպասասրահ» և «Ճակատագիր» ֆիլմերում։ Հետագայում նկարահանվել է Նուրի Բիլգե Ջեյլանի «Տարվա եղանակներ», Սեմիհ Քափլանօղլուի «Ձու», Ջեմալ Շանի «Ալիի 8-րդ օրը» և Ֆեո Ալադաղի «Երբ մենք հեռանում ենք» ֆիլմերում։
ATV հեռուստաընկերությամբ հեռարձակված Էզել հեռուստասերիալում մարմնավորել է Ռամիզ Դայըի երիտասարդ տարիները կերպարը։ Հեռուստասերիալում Դայըի դերը մարմնավորել է Թունջել Քուրթիզը։ Իր հեղինակային Միլաթ ֆիլմում նրա խաղընկերը եղել է երիտասարդ դերասանուհի Հիրա Մերթ Յուջեն։
Ամուսնացած է Մերվե Բայրաքթարի հետ և ունի մեկ որդի, որին զույգը անվանել է Էֆե Ջեվահիր[1]։
Տարի | Ֆիլմ | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
2003 | Սպասասրահ | Ֆերիթ | |
2006 | Ճակատագիր | Բեքիր | |
Տարվա եղանակներ | Տաքսիստ | ||
2007 | Արծիվները թռչում են վեր | Հասան | հեռուստասերիալ |
Ձու | Հալուք | ||
2008 | Ալիի 8-րդ օրը | Քեմալ | |
Շրջապտույտ | Բանախոս | ||
2009—2011 | Էզել | Երիտասարդ Ռամիզ Դայը | հեռուստասերիալ |
2009 | Նոր սկիզբ | Հրավիրված դերասան | հեռուստասերիալ |
2010 | Երկրի խնդիրը | Ոստիկան | |
Երբ մենք հեռանում ենք | Քեմալ | ||
2012 | Ընդհատակ | ||
Թոփրաղի երեխաները | Ջևհեր | ||
Սա վերջինն է | Էրթուղրուլ | ||
Լեռ | Բեքիր | ||
Չանաքքալե 1915 | Տասնապետ Սեյիտ | ||
2015 | Միլաթ | Համզա | հեռուստասերիալ |
2016 | Սևդա թռչունի թևը | Օմեր | հեռուստասերիալ |
2016 | Լեռ II | Բեքիր | |
2016 | Թռչնանոց | Սուլեյման |
|