Չաղրի բեկ

Դաուդ Չաղրի բեկ
թուրքերեն՝ Davud Çağrı bey
թուրքմ.՝ Dawut Çagry-beg
 
Մասնագիտություն՝ զորավար
Դավանանք իսլամ
Ծննդյան օր 989
Վախճանի օր 1060
Վախճանի վայր Սարախս, Խորասան, Սելջուկյան սուլթանություն
Դինաստիա Սելջուկներ
Հայր Միքայել իբն Սելջուկ
Զավակներ Ալփ-Արսլան, Սողոմոն Իմաստուն, Yaquti? և Քավուրդ

Չաղրի բեկ (նաև՝ Դաուդ Չաղրի բեկ, լրիվ անունը՝ Դաուդ Չաղրի բեկ իբն Միքաիլ Սելջուկ, թուրքերեն՝ Davud Çağrı bey, թուրքմ.՝ Dawut Çagry-beg, 989 - 1060, Սարախս, Խորասան, Սելջուկյան սուլթանություն), սելջուկյան զորավար, Սելջուկյան տերության երկու հիմնադիրներից մեկը (Տուղրիլ բեկի հետ միասին), օղուզա-թուրքոմանական քընըք ցեղի առաջնորդ Միքայիլի որդին, Սելջուկի թոռը, Սելջուկյան տերության սուլթան Տուղրիլ բեկի ավագ եղբայրը և գործակիցը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դանդանականի ճակատամարտը (1040)

Չաղրի բեկը (նրա անունը միջնադարյան թուրքմեներենից թարգմանաբար նշանակում է «բազե»), ինչպես իր կրտսեր եղբայր Տուղրիլը, ծնվել է Կենտրոնական Ասիայի տափաստաններում, Խորասանի շրջանում, որը պատկանում էր Ղազնևիների սուլթանությանը։ Ղազնիի տիրակալների հետ հակամարտությունը ստիպեց նրանց ցեղին թողնել Խորասանն ու գնալ Մերվի շրջան։ Մեծանալով, Տուղրիլն ու Չաղրին իրենց հորից՝ Միքայիլ բեկից ժառանգություն են ստացել քընըք ցեղի ղեկավարումը։ Ժամանակի ընթացքում, իրենց շուրջը համախմբելով օղուզական բոլոր ցեղերին, նրանք վճռական հարձակում սկսեցին Ղազնիի սուլթանության դեմ։ 1040 թվականին Դանդանականի ճակատամարտում սելջուկյան բանակը Չաղրի բեկի գլխավորությամբ վճռական հաղթանակ տարավ սուլթան Մասուդի նկատմամբ։ Դրանից հետո սելջուկները սուլթան Տուղրիլի և Խորասանի տիրակալ Չաղրիի գլխավորությամբ մեկը մյուսի հետևից գրավեցին ներկայիս Իրանի, Աֆղանստանի, Իրաքի, Հայկական լեռնաշխարհի, Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի մնացած բոլոր շրջանները։

Մահացել է 1060 թվականին Խորասանի Սերասխ քաղաքում, նրա կրտսեր որդին՝ Ալփ-Արսլանը, 1063 թվականին դառնում է սելջուկյան տերության երկրորդ սուլթանը։