Չայնա-թաուն (Լոնդոն)

Բնակավայր
Չայնա-թաուն
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՀամայնքՎեստմինստեր
Փոստային դասիչW1D
Չայնա-թաուն (Լոնդոն) (Միացյալ Թագավորություն)##
Չայնա-թաուն (Լոնդոն) (Միացյալ Թագավորություն)
Չայնա-թաունի քարտեզ

Լոնդոնի չայնա-թաուն՝ չինացիների բնակավայր Լոնդոնում։ Տարբեր ժամանակներում չայնա-թաուն անունը ստանում էին քաղաքի տարբեր թաղամասերը, ներկա պահին չայնա-թաունը կենտրոնացված է Ջերարդ-սթրիթի շրջակայքում՝ Սոհո զվարճալից թաղամասում[1][2]։

Լոնդոնյան առաջին չայնա-թաունը տեղակայվել է լոնդոնյան Լայմհաուսի նավահանգիստների և աշխատող Իստ Էնդի շրջանում։ 20-րդ դարի սկզբին Լոնդոնի չինական բնակչությունը կենտրոնացված է նավահանգստային շրջանում, քանի որ շահույթի հիմնական ձևը եղել է Դոքլենդս եկող չինական նավաստիների սպասարկումը։ Այս շրջանը վատ համբավ է ունեցել, այստեղ իրականացրել են ափիոնի առևտուր, իսկ բնակիչները ապրել են խրճիթներում։ Թաղամասի մեծ մասը ավերվել է լոնդոնյան բլիցի ժամանակ` Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, սակայն որոշ տարեց չինացիներ մինչև հիմա այստեղ են ապրում։

Չինական Ամանորի տոնակատարությունը լոնդոնյան չայնա-թաունում

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` չինական խոհանոցի աճող ժողովրդականության և Հոնկոնգից ներգաղթյալների շատացման շնորհիվ մեկը մյուսի հետևից սկսեցին հայտնվել չինական ռեստորաններ։

Վեստ Էնդի ժամանակակից չայնա-թաունը ստեղծվել է 1970-ական թվականներին։ Մինչև այդ ժամանակները այս շրջանը պատկանել է Սոհոյին և զբաղվել է սրճարաններով, տարատեսակ խոհանոցներ ունեցող ռեստորաններով և սուպերմարկետներով։ Նրանց աստիճանաբար դուրս են մղել չինական փոքր խանութները և ռեստորանները։

Ներկա ժամանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խանութի ցուցափեղկեր

Չինական բնակչությունը առաջին հերթին աշխատում է չայնա-թաունում, սակայն այստեղ կան և բնակելի համալիրներ։ Չայնա-թաունի հիմնական շահույթը բերում է ռեստորանային բիզնեսը, ինչպես նաև սննդի ապրանքների, հուշանվերների, չինական դեղերի առևտուրը և մամուլը։ Ռեստորանների և խանութների ցուցափեղկերը, ինչպես փողոցային ցուցանակները, կրկնօրինակված են հիերոգլիֆներով։

Չայնա-թաունում ամեն տարի անց է կացվում Չինական Ամանորի տոնակատարությունը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ բնակելի համալիրը, որում ապրում է Լոնդոնի չինական բնակչությունը, կառուցվել է 1980-ականներին և անվանվել է Vale Royal House: Համալիրի տակ կա մեծ ավտոկայանատեղի։

Չայնա-թաունում է ապրում ապօրինի՝ կանոնադրական աշխատավարձից ցածր աշխատավարձ ստացող աշխատողների մեծ մասը։ Լոնդոնի չինական սփյուռքի որոշ ներկայացուցիչներ ենթադրաբար կապված են Տրիադա հանցավոր կազմակերպության հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://chinatown.co.uk/en/about-us/
  2. Sales, Rosemary; d'Angelo, Alessio; Liang, Xiujing; Montagna, Nicola. "London's Chinatown" in Donald, Stephanie; Kohman, Eleonore; Kevin, Catherine. (eds) (2009). Branding Cities: Cosmopolitanism, Parochialism, and Social Change. Routledge. pp. 45–58.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չայնա-թաուն (Լոնդոն)» հոդվածին։
  • www.chinatownlondon.org (անգլ.)
  • «London's first Chinatown» (անգլերեն). PortCities. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.