Չանախչի (Արղանա-Մադենի գավառ)


Չանախչի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Արղանամադենի գավառակում[1] կամ Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում։ Գտնվում էր Քղի քաղաքից 17 կմ հարավ։

Գյուղն հինահատակ ավերվել, իսկ բնակչությունը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է զուտ հայաբնակ, մարդաշատ գյուղ։ XX դարի սկզբին ուներ 180-220 տուն` 2000 հայ բնակչով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը զարգացած էր և հարուստ։ Բնակչությունը զբաղվում էր անասնապահությամբ, երկրագործությամբ և արհեստներով։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չանախչին ուներ 1216 թվականին կառուցված հայկական եկեղեցի։

Գյուղում գործում էր վարժարան[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Դիարբեքիր նահանգի Արղանա-Մադենի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 210